2025-05-21

Էլիֆ Շաֆաք «Անհետ կորած ծառերի կղզին»․ մեջբերումներ

 Երիտասարդներն իմաստուն են։ Նրանք խաղաղություն են ուզում։ Տարեցներն էլ կարծես թե համաձայն են։ Միջին սերունդն է, որ խնդիրներ է ստեղծում։


Քարտեզը երկչափ պատկեր է՝ կամայական խորհրդանիշներով ու դրոշմագիր գծերով, որոնք որոշում են, թե ով պիտի լինի մեր թշնամին, ով՝ ընկերը, ով է արժանի մեր սիրուն, ով՝ ատելությանը, իսկ ով՝ մեր անթաքույց անտարբերությանը։

Քարտեզագրությունը հաղթողների պատմությունների հոմանիշն է։

Քանզի պարտվողների պատմություններն անուն չունեն։

Մինչ կրոնները բախվում են՝ պայքարելով վերջին խոսքի իրավունքի համար, իսկ ազգայնականությունը գերազանցության և բացառիկության դասեր է տալիս, սահմանի երկու կողմում զարմանալիորեն ներդաշնակ գոյակցում են սնապաշտությունները։


-Ամեն ինչ փոխվում էր, օդում զգալի էր փոփոխության հոտը։ Ինչպես ասում էին, հույներն ու թուրքերը միս ու եղունգ են։ Անհնար է եղունգն առանձնացնել մսից։ Փաստորեն սխալվում էին։ Դա հնարավոր է։ Պատերազմն ահավոր բան է։ Բոլո՛րը։ Բայց քաղաքացիական պատերազմները թերևս ամենավատն են,  երբ հին հարևանները դառնում են նոր թշնամիներ։


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...