2025-05-17

Մարկուս Զուսակ «Գրքի գողը»․ մեջբերումներ


      Կար- չկար մի տարօրինակ մարդուկ կար։ Նա որոշել էր, որ իր կյանքում երեք կարևոր բաներ են լինելու․

  • Նա որոշել էր մազերը հարթեցնել ոչ բոլորի պես՝ դեպի հակառակ կողմ։
  • Նա իր համար փոքրիկ, տարօրինակ բեղեր էր գտնելու։
  • Մի օր կառավարելու էր աշխարհը։
       Բավական երկար ժամանակ երիտասարդը թափառում էր՝ մտածելով, ծրագրելով ու հաշվարկելով, թե ինչպես աշխարհն իրենով անի։ Եվ ահա մի օր, որտեղից որտեղ գլխում մի միտք ծագեց, կատարյալ ծրագիր։ Նա երեխայի հետ զբոսնող մի մոր տեսավ։ Մայրը երկար ժամանակ նախատում էր որդուն, մինչև տղան չսկսեց արտասվել։ Մի քանի րոպե անց նա այնքան փափուկ խոսեց տղայի հետ, որ վերջինս հանգստացավ ու նույնիսկ ժպտաց։

Երիտասարդը նետվեց այդ կնոջ ուղղությամբ ու գրկեց նրան։

-Բառե՛ր,- մռայլվեց նա։

-Ի՞նչ։

Սակայն պատասխան չհնչեց։ Տղան արդեն հեռացել էր։


Այո՛, ֆյուրերը որոշել էր, որ բառերով կգրավի աշխարհը։

-Ես ոչ մի դեպքում չեմ կրակի հրացանից,- վճռել էր նա,- դա ինձ պետք չի գա։


Սակայն նա ամենևին էլ անխոհեմ չէր։ Կարելի է գոնե այսքանը նրան թույլ տալ։ Եվ նա ամենևին էլ հիմար չէր։

Հարձակման սկզբի համար նա վճռեց բառեր տնկել իր հայրենիքի հնարավոր բոլոր վայրերում։

Նա տնկեց բառերը օր ու գիշեր, խնամեց դրանք։

Հետևեց՝ ինչպես են աճում։ Եվ ահա մի օր բառերի թավ անտառներ սոսափեցին Գերմանիայով մեկ․․․ այն դարձավ աճեցված մտքերի երկիր։

-------------------------------------

Նա [գրքի գողը՝ Լիլեզլ Մեմինգերը] իրար հետևից էջերը պոկեց գրքից ու երկու կես արեց այն։

Ապա պոկեց մի ամբողջ գլուխ։

Շուտով ոչինչ չմնաց, բացի բառերի պատառիկներից՝ կիտուկ եղած նրա ոտքերի մոտ և շուրջբոլորը։ Բառե՜րը։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ նրանց գոյությունը։ Առանց նրանց ոչ մի նման բան էլ չէր լինի։ Առանց բառերի ֆյուրերը ոչինչ էր։ Չէին լինի կաղացող բանտարկյալներ, չէին լինի մխիթարության կամ էլ բառային հնարքների կարիք ունեցողներ, որոնք մեզ ստիպում են ավելի լավ զգալ։

Ի՞նչ լավ բան կար բառերի մեջ։

Նա ասաց դա բարձր՝ խոսն ուղղելով նարնջագույն լուսավորությամբ սենյակին։

Ի՞նչ լավ բան կար բառերի մեջ։

---------------------------------------

        Հավանաբար ազնիվ կլինի ասելը, որ Հիտլերի ղեկավարման տարիների ընթացքում և ոչ մի մարդ այնքան հավատարմորեն չծառայեց ֆյուրերին, որքան ես [Մահը, ում անունից պատմվում է գիրքը]։ Մարդիկ իմ պես սիրտ չունեն։ Մարդկանց սիրտը գիծ է, մինչևդեռ իմը շրջան է, և ես անվերջանալի հնարավորություն ունեմ ճիշտ վայրում ճիշտ պահին լինելու։ Սրա հետևանքն էլ այն է, որ ես մշտապես գտնում եմ մարդկանց իրենց լավագույն և վատագույն վիճակներում։ Ես տեսնում եմ նրանց տգեղն ու գեղեցիկը և մտածում եմ՝ ինչպե՞ս կարող է նույն մարդը կրել երկուսն էլ։ Եվ, այնուամենայնիվ, նրանք մի բան ունեն, որին նախանձում եմ։ Մարդիկ, եթե ուրիշ ոչինչ էլ չունենան, մեռնելու համար խելք ունեն։



Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...