2020-05-09

Շա՞տ բան եմ ուզում

Շատ բան չեմ ուզում.
Լուռ գիշերվա մեջ,
Քո ձեռքերի մեջ
Դողալ եմ ուզում։

Տաք շունչդ զգալ,
Հայացքդ լցնել,
Համբույրդ որսալ֊
Քեզ տալ եմ ուզում։

Մանկան ձեռքերից
Անօգուտ փախչող
Նուրբ թիթեռի պես
Քո թևերի մեջ
Գերվել եմ ուզում։

Քեզ հետ խենթանալ֊
Քեզնով խենթանալ,
Քեզ հետ լոկ ապրել֊
Քեզանով ապրել,
Քեզ չկարոտել,
Քեզ հավետ սիրել.
Ես այս եմ ուզում...

Շա՞տ բան եմ ուզում։

Հեղինակ՝ Ազատուհի Սարգսյան

2 комментария:

Нарине комментирует...

Ընտիր էր.....

Arman Veranyan's Blog комментирует...

Շնորհակալություն... կփոխանցենք Ձեր կարծիքը հեղինակին։