Պնդում են բոլորը.
Էր
Բանը»:
Իսկ ես կրկնում եմ նույնը.
«Ամեն ինչի
Սկիզն է
Սերը»:
Ամենը սիրուց է սկսվում․
և՛ հղացումը,
և՛ աշխատանքը,
Աչուկները ծաղկանց,
Աչուկները մանկանց-
Ամենը սիրուց է սկսվում:
Սիրուց է սկսում ամենը:
Սիրո՛ւց:
Ես դա հաստատ գիտեմ․
Ամենը՝
Ատելությունն անգամ
Հարազատ ու հավերժի
Քույրն է սիրո:
Սիրուց է սկվում ամեն
ինչ՝
Վախեր ու ըղձանք,
Գինի ու վառոդ
Ողբերգություն,
Կարոտ
Ու սխրանք․
Սիրուց է ամեն ինչ սկսվում:
Գարունը կշշնջա ականջիդ ՝
«Ապրի՛ր»։
Ու կցնցվես դու շշունջից,
Կուղղվես,
Սկիզբ կառնես:
Սիրուց է ամեն ինչ սկսվում։
Комментариев нет:
Отправить комментарий