Իրիկունի մեջ արևի շողից
Քրտինք է կաթում,
Լուռ, խրոխտ սարի լանջերին
ի վար
Արցունք է դառնում:
Ու մահիկ եղած լուսնի աղոտից
Աստղերն են վառվում:
Կապույտ ու եթեր երկինքը ահա
Իր քողն է հագում:
Սիրո շունչ առած աշխարհն այս
խավար
Իր սիրտն է բացել,
Դադրած, երազկոտ, կուրացած
մարդկանց
Սերն է համակել:
Լոկ ես եմ փակված իմ խցում
անդուռ
Բախտս լուռ լալիս,
Մթնկա գիշերին հոգիս թուղթ
արած
Էջեր շուռ տալիս:
Комментариев нет:
Отправить комментарий