2017-04-04

Իրիկուն է...

Իրիկուն է, հոգի՛ս, աչքերդ փակիր,
Ննջի՜ր մանկական թևառած քնով...

Իրիկո՛ւն է, հոգի՜ս, դու հանգստացիր,
Ես երգս կերգեմ՝ հազար հեքիաթով:

Իրիկուն է, հոգիս, դու քո քո՛ւնը առ,
Որ առավոտյան քո խաղաղարար
Արևը սփռես հոգիներն ի տես...

Իրիկուն է, քո՜ւյր, քնիր դու դադրած,
Չմոռանաս միայն թե՝
Վաղն աչքերդ աշխարհին դու բաց...

Իրիկո՜ւն է... քույր...

Բայց սարսափում եմ՝ աչքերս փակեմ...

Комментариев нет: