Մտքիս մեջ
դեռ մշտարթուն է
Ակնթարթն այն, երբ ելար,
Մտածեցի, թե ուրու է
Կամ՝ գեղեցկության հանճար:
Ակնթարթն այն, երբ ելար,
Մտածեցի, թե ուրու է
Կամ՝ գեղեցկության հանճար:
Անմխիթար ու
տխրալի երկվությամբ
Ահազանգեց աղմկոտ դատարկությունը:
Վերացա ես հողից ձայնիդ հնչմամբ
Ու տեսնում էի լոկ դեմքիդ նրբությունը:
Ահազանգեց աղմկոտ դատարկությունը:
Վերացա ես հողից ձայնիդ հնչմամբ
Ու տեսնում էի լոկ դեմքիդ նրբությունը:
Անողոք էին
տարիները,
Ու փոխարեն իմ սիրո
Մոռացնել տվին ինձ քո ձայնը
Ու լուծեցին դեմքդ՝ որպես երեկո:
Ու փոխարեն իմ սիրո
Մոռացնել տվին ինձ քո ձայնը
Ու լուծեցին դեմքդ՝ որպես երեկո:
Գերության մեջ՝
լռության ու միայնության,
Հանգչում էին օրերս անարդյունք,
Առանց խինդի , առանց ոգեշնչման,
Առանց կյանքի,առանց սիրո ու անարցունք:
Հանգչում էին օրերս անարդյունք,
Առանց խինդի , առանց ոգեշնչման,
Առանց կյանքի,առանց սիրո ու անարցունք:
Հոգիս կրկին
զարթնեց քնից...
Կրկին, կրկի՜ն որպես ուրու,
Կամ թե որպես հանճար գեղեցկության
Հայտնվեցիր իմ ճամփին դու:
Կրկին, կրկի՜ն որպես ուրու,
Կամ թե որպես հանճար գեղեցկության
Հայտնվեցիր իմ ճամփին դու:
Ու սիրտս
բերկրում է հաղթանակած,
Մահվան թմբիրը, վերստին պարտված,
Իր տեղը զիջեց խինդին,մուսային,
Սիրուն,արցունքին ու քաղցր կյանքին:
Իր տեղը զիջեց խինդին,մուսային,
Սիրուն,արցունքին ու քաղցր կյանքին:
թարգմանություն՝ Ա. Վերանյան
Комментариев нет:
Отправить комментарий