ԿՅԱՆՔԸ
Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է 1897 թ. մարտի 13-ին Կարս քաղաքում: Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը եւ Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Մակու քաղաքից: Դա է պատճառը, որ ծննդավայրի մասին Չարենցը նաեւ այսպիսի վկայություններ է թողել. "Ես եկել եմ հեռո՜ւ Իրանից: Հայրենիքս է — Խանի Մակուն", այնուհետեւ՝ "Եղիշե Չարենց, բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում": Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա եւ երեք աղջիկ: Գրաճանաչություն երեխաները սովորում էին տանը, որն ապրում էր ավանդական հայ ընտանիքի բարեպաշտությամբ: Ապագա բանաստեղծը հետեւողական կրթություն չի ստացել. 1908-1912 թթ. սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում եւ հեռացվել` ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում եւ ընթերցանությամբ. կարդում է հայ եւ համաշխարհային գրականության դասականներին, որոնցից ստացած ազդակներն էլ բորբոքել են նրա երեւակայությունը:

1912 թ.
Թիֆլիսի "Պատանի"
ալմանախում Եղիշե
Սողոմոնյան ստորագրությամբ
տպագրվում է
"Ծաղիկները հեզ…"
բանաստեղծությունը, իսկ
1914-ին արդեն
Եղիշե Չարենց ստորագրությամբ
լույս է տեսնում
17-ամյա պատանու գիրքը՝
"Երեք երգ
տխրադալուկ աղջկան":
Առաջին գիրքն
առաջին սիրո
ծնունդ էր՝
նվիրված Աստղիկ
Ղոնդախչյանին, եւ
ընդգրկում էր
մեկը մյուսին շարունակող
երեք բանաստեղծություն:
Հաջորդ տարի՝ 1915-ին, լույս է տեսնում "Կապուտաչյա հայրենիք" պոեմը:
Ասպարեզ է իջնում բանաստեղծը, բայց նրա արտասովոր ազգանունը դեռեւս անծանոթ էր ընթերցողին: Որտեղի՞ց էր բանաստեղծը վերցրել շատ ազդեցիկ Չարենց կեղծանունը: Ինքը հետագայում պատմել է, թե իրենց քաղաք է եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, ում բնակարանի ցուցատախտակի վրայի "Չարենց" մակագրությունն էլ ընդօրինակել է: Պատանեկան տարիների մտերիմներն այլ բացատրություն են տալիս. Չարենց է վերամկրտվել, որովհետեւ մանկուց եղել է չար ու աշխույժ երեխա: Նրան այնքան են չա՛ր, չա՛ր ասել, որ Չարենց էլ մնացել է: Ըստ մեկ այլ վկայության՝ մտորելով իր գրական անվան մասին` բանաստեղծը հնչյունական եւ իմաստային տեղաշարժերի է ենթարկել Պուշկինի "Անչար" բանաստեղծությունը, ինչից էլ ստացվել է Չարենց: 1921-ից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաեւ քաղաքացիական ազգանուն: Չարենց անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ինքը որոշել է հակառակն անել. "Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել": Այս հակադրությունն ունի հոգեբանական եւ փիլիսոփայական բացատրություն:

Բանաստեղծ Չարենցն
արդեն ազդարարել
էր իր գրական
մուտքը, իսկ
նրան նկատողներ
դեռեւս չկային:
Սկսվել էր
Առաջին աշխարհամարտը,
որն իր բոցերի
մեջ էր առել
նաեւ Հայաստանը:
Չարենցի համար
այլեւս երկընտրանքի
ուղի չկար: 1915-ին
նա միանում է
հայկական կամավորական
6-րդ խմբին եւ
հասնում մինչեւ
Վան: Կապուտաչյա
հայրենիքի որոնման
առասպելը նրա
աչքերի առջեւ
վերածվում է
դժոխքի, եւ
հենց պատերազմի
դաշտում հեղվող
արյան, նահատակության
ու հերոսական
սխրագործությունների տպավորություններով
էլ շարադրում
է "Դանթեական
առասպել" պոեմը,
որը 1916-ին լույս
է տեսնում Թիֆլիսում:
Այդ օրերին էլ
մեկնում է
Մոսկվա՝ ուսումը
շարունակելու Շանյավսկու
համալսարանում, եւ
մնում մինչեւ 1917 թ.
գարուն: Կյանքը
դուրս էր եկել
ափերից, եւ
Չարենցն այդ
հորդուն տարերքի
մեջ էր, որի
պարգեւած հոգեկան
ապրումների, ներանձնական
զգացողությունների արգասիքն
էլ դառնում է
"Ծիածանը" վերնագրված
հաջորդ գիրքը
(Մոսկվա, 1917): Այս
տարիներին Չարենցը
նաեւ գրում է
հոգեբանական խոր
դրամատիզմով ներծծված
"Լիրիկական բալլադները",
հայրենիքի ողբերգական
կերպարը մարմնավորող
"Վահագն", "Աթիլլա",
"Ազգային երազ",
"Հատված" պոեմները:
Շառաչում էր հանրային կյանքի ահեղ օվկիանոսը: Չարենցը վերափոխվող կյանքի հորձանուտում էր: Այդ վերափոխումների մեջ էլ նա պատասխան է որոնում իր երկրի բախտի, անկայուն տարուբերումների մատնված մարդկային ճակատագրերի համար: Հոգեբանական այս վիճակը նաեւ ստեղծագործական վիճակ էր, որի արդյունքն են 1918-1920 թթ. գրած "Սոմա", "Ամբոխները խելագարված" պոեմները եւ "Ողջակիզվող կրակ" շարքը:

Այս մեծ հեղաբեկումների
մեջ դժվարին երկունքով
ծնվում է
Հայաստանի Հանրապետությունը,
վերականգնվում է
ազգային պետականությունը:
Չարենցն իր
հայրենիքի զինվորն
էր եւ նրա
ուրախ ու տխուր
օրերի երգիչը: Իսկ
այդ օրերին՝ նաեւ
նրա ուսուցիչը:
Հայրենիքին պիտանի
լինելու մղումով
1919-ի աշնանը
նա ուսուցչություն
է անում Կարսի
մարզի Բաշքյադիկլար
գյուղի դպրոցում:
Բայց նա
հայրենիքին ծառայելու
այլ կոչում ուներ՝
ի վերուստ տրված
բանաստեղծի շնորհը:
Ժամանակակիցներն աստիճանաբար
նկատում եւ
գնահատում են
նրա ձիրքը:
"Դանթեական առասպելի" մասին "Մշակում" իր խոսքն է ասում Գարեգին Լեւոնյանը, "Սոման" գրախոսում է Հարություն Սուրխաթյանը: Բայց Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատանքով հնչեցնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հայաստանի Հանրապետության կրթության եւ արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ Հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թ. հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը: Բանաստեղծը թեեւ ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին եւ հետագայում "Չարենց-նամե" պոեմում գրեց. "Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս, // Երբ մի լուրջ քննադատ մի օր // Սարսելով դահլիճն ու ֆոյեն — // Ավետեց ամբողջ աշխարհին, // Որ ծնվել է — մեծ մի պոետ…":

Կարճ ժամանակ անց՝
1920 թ. հունվար-մայիս
ամիսներին, Աղբալյանին
ներկայացած բանաստեղծն
աշխատանքի է
նշանակվել Աղբալյանի
ղեկավարած նախարարությունում՝
որպես հատուկ հանձնարարությունների
կոմիսար: Դրանից
հետո՝ 1920-1921 թթ., Չարենցին
վերստին տեսնում
ենք ուսուցչի
պաշտոնում: Այս
բարդ ու հարափոփոխ
ժամանակների ծնունդ
են նրա "Նաիրի
երկրից", "Դեպի
ապագան", "Բրոնզե
թեւերը կարմիր
գալիքի" ռադիոպոեմները՝
գրված 1920-ին:
1920 թ. նոյեմբերին՝
Հայաստանի խորհրդայնացումից
հետո, լուսավորության
ժողովրդական կոմիսարիատում
նա ստանձնում
է արվեստի բաժնի
վարիչի պաշտոն
եւ աշխատում
մինչեւ 1921 թ.
մայիսը: 1920-ական
թթ. առաջին տարիները
եւս բուռն շրջան
են նրա թե՛
գրական, թե՛
անձնական կյանքում:
Մեկը մյուսի ետեւից
գրում է "Էմալե
պրոֆիլը Ձեր",
"Փողոցային պչրուհուն",
"Տաղարան", "Ութնյակներ
արեւին" շարքերը,
"Ամենապոեմը", "Չարենց-նամե"
պոեմը, շարադրում
"Երկիր Նաիրի"
վեպը:
Գրական կյանքի արտակարգ բովանդակալից ճանապարհ անցած բանաստեղծն ընդամենը 24-25 տարեկան էր: Հայրական տնից հեռանալուց հետո նա ճաշակել էր քամու բերանն ընկած սերնդին վիճակված ամբողջ դառնությունը: Մի պահ նա կարծես ուզում է դադար առնել այդ հոգնաբեկ վազքից եւ կարգավորել անձնական կյանքը:

1921 թ.
մայիսին ամուսնանում
է Արփիկ Տեր-Աստվածատրյանի
հետ, ում հանդեպ
տածում էր
անսահման սեր
ու գորով եւ
ում հետագայում
պիտի կոչեր "հերոսական կին եւ բարեկամ": Արփիկի
հետ էլ նա
մեկնում է
Մոսկվա՝ Արեւելքի
աշխատավորների համալսարանում
լրացնելու կրթության
պակասը: Սակայն
նրա անհանգիստ
ոգին չէր կարող
տեղավորվել ուսանողական
նստարանին: Կյանքը
հոսում էր,
գրական գործը՝
եռում: 1922-ին եւս
մի փորձ է
կատարում Մոսկվայում
ուսանելու համար՝
այս անգամ աչքի
առջեւ ունենալով
պետական համալսարանի
հասարակական գիտությունների
բաժանմունքը եւ
ապա Բրյուսովի
ղեկավարած բարձրագույն
գրական-գեղարվեստական
ինստիտուտը: Բանաստեղծին
այդպես էլ
վիճակված չէր
ուսանողի առօրյան:
1922-ին Մոսկվայում
նա լույս է
ընծայում իր
երկերի երկհատոր
մեծադիր ժողովածուն,
որ ինքնին երեւույթ
էր այդ տարիների
հայ կյանքում:
Այս օրերին էլ
Չարենցն ասպարեզ
է նետվում՝
որպես արվեստի մի
նոր պատգամախոս:
1922 թ. "Երեքի"
դեկլարացիայից հետո
նա փաստորեն
դառնում է
նորագույն շրջանի
հայ գրականության
առաջնորդը: 1922-1924 թթ.
Չարենցի նոր
որոնումների շրջանն
է. ստեղծվում
են "Պոեզոզուռնա",
"Կոմալմանախ" ժողովածուները,
"Ռոմանս անսեր"
պոեմը, "Ասպետական"
ռապսոդիան, "Կապկազ"
թամաշան:
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու
նպատակով՝ 1924 թ.
նոյեմբերի 20-ին
Բաթումից Չարենցը
մեկնում է
արտասահմանյան շրջագայության:
Լինում է
Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում,
Աթենքում, Հռոմում,
Վենետիկում, Փարիզում,
Բեռլինում:
Եվրոպական բարձր
քաղաքակրթությունը, համաշխարհային
արվեստը նրա
մեջ կատարում
են գաղափարագեղագիտական
լուրջ տեղաշարժեր,
որոնք եւ նպաստում
են հաղթահարելու
նոր որոնումների
շեղումները եւ
ընտրելու արվեստի
դասական ուղին:
1925 թ. հուլիսի 31-ին վերադառնալով Երեւան՝ նա ստանձնում է նոր կազմավորված գրական ուժերի ղեկավարությունը, ձեւավորված խմբակցությունն անվանակոչում "Նոյեմբեր" եւ ազգային գաղափարախոսությամբ փորձում գրականությունը փրկել պրոլետգրողների ապազգային գործունեությունից: Սրվում եւ ավելի անհանդուրժողական են դառնում հարաբերություններն ազգային եւ պրոլետարական գրողների միջեւ, եւ ծայր է առնում մի տեւական գրապայքար՝ ուղղված բոլոր նրանց դեմ, ովքեր պաշտպանում էին ազգային շահերը: Չարենցն ու համախոհներն այդուհետեւ հայտնվում են գաղափարական եւ քաղաքական հալածանքների մեջ եւ դառնում իշխող վարչակարգի դեմ ուղղված մտավոր ընդդիմությունը գլխավորող ուժ:

Այս պայքարի բովում
ծնվում են
Չարենցի "Խմբապետ
Շավարշը" պոեմը
(1929), "Էպիքական լուսաբաց"
(1930), "Գիրք ճանապարհի"
(1934) ժողովածուները, որոնք
դառնում են
այդ տասնամյակների
գլխավոր եւ
ուղենիշ գրքերը:
Բռնկուն եւ ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը: Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր: Բայց այդ տարերքի բռնկումը հաճախ ուղղվել է իր դեմ, որովհետեւ նրա հոգեւոր ազատությունը հասու չէր շրջապատին: Հոգեկան այս լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան: 1926 թ. սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում է եւ հայտնվում Երեւանի ուղղիչ տանը: Այդ արկածից որպես հիշատակ մնում է "Երեւանի ուղղիչ տնից" հուշակնարկը:
1927 թ. սկզբին մահանում է Չարենցի կինը: Հուսահատության գիրկն ընկած բանաստեղծն ապրում է հոգեկան ծանր տվայտանքների դժվարին ժամանակներ:

Ի հեճուկս հակառակորդների՝
Չարենցն արագ
հաղթահարում է
իրեն պաշարած հոգեբանական
ճգնաժամը: 1928-ի
հուլիսից ստանձնում
է պետական հրատարակչության
գեղարվեստական ենթաբաժնի
աշխատակցի, 1930-ի
հունիսից՝ բաժնի
վարիչի, 1934-ի
ապրիլից՝ դասականների
հրատարակության պատասխանատու
խմբագրի պարտականությունները:
Չարենցի գործունեության
շնորհիվ 1928-1935 թթ.
դառնում են
հայ գրահրատարակչության
լավագույն տարիները:
1931-ին ամուսնանում
է Իզաբելա Կոդաբաշյանի
հետ, որը նրան
պարգեւում է
երկու դուստր: 1932 թ.
լրանում է
Չարենցի գրական
գործունեության 20-ամյակը:
Գրողների միությունը
որոշում է
նշել այդ հոբելյանը,
ինչն այդպես էլ
չի նշվում: Միակ
հիշատակը մնացել
է "Երկերի" մեծադիր
հատորյակի հրատարակությունը,
որի վրա նա
հետո ձեռագրով
ավելացրել է
դառնության ու
հիասթափության տողեր:
Այս ընթացքում գրական կյանքում ավելի են սրվում հակասությունները: Իր համախոհների՝ Բակունցի, Մահարու, Արմենի հետ նա շարունակում է պաշտպանել գրականության ազգային առանձնահատկությունները, իսկ հակառակորդները՝ Զարյանը, Վշտունին եւ ուրիշներ, ամեն առիթով հալածում էին նրան: Այս պայմաններում 1933-ին ձախողվում է նրա "Գիրք ճանապարհի" ժողովածուի տպագրությունը: Գիրքը, բովանդակության փոփոխությունից հետո միայն, լույս է տեսնում մեկ տարի ուշացումով: Դրանով հանդերձ՝ "Գիրք ճանապարհի"-ի տպագրությունը ոչ միայն Չարենցի, այլեւ ժամանակի ամբողջ գրականության մեծագույն հաղթանակն էր: 1934-ին Չարենցը մասնակցում է Հայաստանի եւ ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարին, հանդես գալիս ելույթներով եւ պաշտպանում համադրական բարձր արվեստի շահերը: 1935-ից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում: Նրան հեռացնում են հրատարակչությունից եւ գրողների միությունից: Նա արդեն մեկուսացված էր գրական կյանքից: Խորացող հիվանդություններն ու անառողջ հարաբերությունները նրան ստիպում են փակվել տանը: 1936 թ. սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույն վիճակը նրան վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին: Ձախողվում է բուժման նպատակով արտասահման մեկնելու ծրագիրը: Փոխարենը` 1937 թ. ապրիլին Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը նրան ենթարկում է խիստ քննադատության եւ հռչակում "ժողովրդի թշնամի":

Չարենցի ձերբակալության
հրահանգը տրվել
է 1937 թ. հուլիսի
26-ին: Երեւանի բանտի
անմարդկային պայմաններում
Չարենցն ապրում
է իր կյանքի
արյունալիճ կեսօրվա
վերջին պահերը:
Ծանրագույն վիճակում
անգամ նա պահպանում
է ոգու կորովը,
վանդակաճաղերի ետեւից
նամակներ հասցեագրում
կնոջը եւ խորհուրդ
տալիս. "Ամուր եղիր, հարազատս,-
եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ-շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք: Միայն աշխատիր պահել քեզ ու երեխաներին,-
ես քեզանից պահանջում եմ միայն դա: Թող աստված քեզ պահապան լինի,-
չէ՞ որ մենք, հարազատս, ոչ ոք չունենք":
Կարճ ժամանակ անց
ձերբակալում են
նաեւ Չարենցի կնոջը՝
որբության մատնելով
երկու անչափահաս
դուստրերին: Թե՛
հարցաքննությունների ժամանակ,
թե՛ բանտում անցկացրած
ամիսներին Չարենցն
իրեն պահել է
ասպետորեն բարձր
ու վեհ, ստվեր
չի նետել գրական
ընկերների վրա,
չի արատավորել
ո՛չ նրանց, ո՛չ
էլ իրեն:
Ահա այս դժոխային
պայմաններում, 1937 թ.
նոյեմբերի 27-ի
առավոտյան, Երեւանի
բանտում, օրեր
շարունակ տեւած
անգիտակից վիճակից
հետո, բոլորից լքված
ու անօգնական,
իր մահկանացուն
է կնքում ժամանակի
մեծագույն բանաստեղծը:
Նա, որ արդեն
վաղուց լեգենդ
էր դարձել իր
ժողովրդի համար,
շարունակեց այդպես
էլ ապրել մինչեւ
իր նոր հարությունը:
Նրա անունը չմոռացվեց,
ապրեց օրերի հոգեւոր
պատմության մեջ:
Չարենցի վաստակը
ժողովրդին վերադարձվեց
1954-ին: Սկսվեց
մեծ գրողի ետմահու
հավերժական կյանքը:
Աղբյուր՝ Քրիստոնյա Հայաստան
Աղբյուր՝ Քրիստոնյա Հայաստան
Комментариев нет:
Отправить комментарий