Հայտնի բան է, որ
հայ իրականության մեջ բազմիցս անդրադարձել են բանաստեղծին՝ բանաստեղծական շնորհով օժտող քողարկված զորության
ակունքները փնտրելու գործոնին: Հայ գրականության մեջ՝ միջին դարերում հատկապես, արծարծվում
էր երկու տեսակետ. առաջինի կրողները հավատում էին, որ մարդուն այդ շնորհքը տալիս է
երկրի ու երկնքի տերը՝ Աստված, երկրորդ տեսակետի կողմանկիցները պնդում էին, որ մարդը
իր տաղանդը ստանում է սեփական չարչարանքների գնով, կարծես թե յուրատեսակ Գողգոթայի
ճանապարհով, ճանապարհ, որի վերջում մարդու մահն էր թաքնված, և միևնույն ժամանակ՝ բանաստեղծի
ծնունը:
Հրաչյա Սարուխանը, որպես ժամանակակից հայ գրականության
ռահվիրաներից մեկը, բացառապես այլ տեսակետ է հայտնում վեճի առարկա հարցի շուրջ: Նա
բանաստեղծի ծնունդը կապում է ո՛չ Աստծո, ո՛չ սեփական անձի, ո՛չ էլ ժամանակի ու նրա
ներկայացրած պահանջների հետ,ինչպես դա անում էր Սևակը (Ուշ ուշ են
գալիս, բայց ոչ ուշացած): Այս
բանաստեղծը, որ խորն արմատներով ու հազար անտեսանելի ու տեսանելի թելերով կապված է
իր բնօրրանին, իր ծննդավայրին, իր հողին ու ջրին, մարդուն «բանաստեղծ դարձնող» կոչում էր հենց հայրենինքը՝
Քոնն եմ և արդ. օրհնությամբ
Ինձ պոետ կարգիր,
Բարեբանի՛ր քնարն
իմ,
Շնորհազարդի՛ր:
Այն ջերմ սերը, որ տածում է հեղինակը առ իր հայրենիքը,
առ Հայք երկիրը, կենարար երակի պես անցնում է բանաստեղծության ամեն մի օրգանով, շնչավորում
այն, դարձնում հասանելի, դարձնում այն հարազատ ընթերցողին, դարձնում նրան ավելի մտահոգ
երկրի ապագայի հանդեպ: Եվ նրա հայերնասիրական քնարը դաստիարակում է ապագայի հերոսների,
ապագայի նվիրյալների՝ ճանապարհ բացելով ապագա հույսին:
Թող Մասիներն ահազանգեն
Զույգ զանգերով զրնգուն,
Թո՛ղ սասանվի Ագռավաքարն,
Ու Մհերը ելնի դուրս՝
Միաբանի՛ յուր ծռերին
Հավատամքով սասնագույն,
Որպես հանուր քաջալերանք,
Որպես համակ խրախույս:
Հեղինակը սիրտը մղկտում է Հայրենիքին հասցված նզովքենրի,
նրա «հտպիտ» զավակների, ազգամիտ խոսքը հոխորտանքով փոխարինած
«տեսական որդոց» համար: Սարուխանը ուզում է տեսենել իր հայրենինքի
ծովասույզ արեգակների վերակենդանացումը ամեն օր, աստվածային լույսի փարումը իր Հայքի
մի պատառ հողին, եվ բանաստեղծն ուխտում է անել ամենայն հնարավորը՝ հայրենիքի որդիների
դարձի, նրա վերածնման համար, իսկ...
Նպատակիդ հանդիման
Եթե նահանջեմ,
Թող պատիժդ ատրագույն
Ցմահ ինձ տանջե:
Ամփոփելով՝ կուզեմ վերջին մեջբերումը կատարել նրա
գործերից, որտեղ երևում է բանաստեղծի անհուն սերը, նրա խանդավառությունը, նրա անսկիզբ
ու անծայր նվիրումը իր Հայքին.
Ահա քանի դար ճաշակում
եմ քեզ,
Բայց Սովյալի պես
Քաղցած եմ էլի...
Комментариев нет:
Отправить комментарий