2016-02-21

James Bond. հերոս, որ եկավ հեղաշրջելու լրտեսական գրականության ապագան

Ծանոթացե՛ք, նկարում աշխարհում ամենահայտնի սուպերլրտես Ջեյմս Բոնդի «հայրն է»՝ Յան Լանկատսեր Ֆլեմինգը (1908-1964): Տարբեր տեղեր իր ուժերը փորձելուց, և դրանցից որոշներում անհաջողության մատնվելով, ի վերջո, 1931 թ-ին Յան Ֆլեմինգը դառնում է լրատվական «Ռեյտեր» ընկերության լրագրող: 1933-ին նրան ուղարկում են Մոսկվա՝ լուսաբանելու անգլիացի վեց մասնագետների դատը, որոնք մեղադրվում էին լրտեսության մեջ: Չնայած հաջողված առաքելությանը՝ Ֆլեմինգը դրանից հետո թողնում է լրագրողական գործունեությունը: Սակայն 1939թ-ին նա նորից ընկնում է նույն ցանցի մեջ: Արդեն օգտագործելով իր ունեցած կապերը արտաքին գործերի նախարարությունում՝  նա նորից է գալիս Մոսկվա՝ այս անգամ որպես «Թայմս» ամսագրի լրագրող: 1939թ-ին ծառայության է անցնում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերում և ծառայում է այնտեղ մինչև մահ: Նման բուռն կյանքով ապրած նախկին լրագրողի, ամենահայտնի գրողներից մեկի և ռազմածովային ուժերի ներկայացուցչի մահը վրա է հասնում ամենասովորական պայմաններում: Նա մեռնում է 1964 թվակաինի օգոտոսի 12ին սրտային անբավարարության նոպայից գոլֆ խաղալիս: 
Իսկ այժմ անդրադառնանք նրա գրական զավակին՝ Ջեյմս Բոնդին:
Ջեյմս Բոնդը, ով հանրությանը հայտնի է նաև Agent 007 անունով, Յան Ֆլեմինգի մտացածին հերոսն է, ով ծառայում է բրիտանական հետախուզական-լրտեսական հորինված գործակալությունում ՝ MI6-ում: Գրքերին ավելի մեծ ճանաչում բերեց դրանց էկրանավորումը: Բոնդի տարբերակիչ որակներն են՝ արկածախնդրությունը, վճռականությունը, հակամարտությունները ուժով լուծելու հակումը, միևնույն ժամանակ նա ունի playboy-ին հատուկ բոլոր հատկանիշները՝ կիրք կանանց հանդեպ, թուլություն խաղերի և ոգելիչ խմիչքների հանդեպ:
Ֆլեմինգտ Բոնդին հորինեց նացիզմի դեմ պայքարի տարիներին: Բոնդը Բրիտանական հետախուզության  թագավորական նավատորմի պետի անձնական օգնականն էր: Առաջին գրքի՝ «Խաղատուն «Ռոյալ»»-ի հրատարակությունից հետո Ֆլեմինգը «Sunday times»-ի իր գործընկերոջը պատմել է, որ վեպը գրելու հետաքրքրություն նրա մեջ առաջ է բերել պատերազմի ընթացքում հետախուզական  ըներության արխիվում նրա կարդացած նյութը Սիդնեյ Ռեյլիի արկածների մասին:
Բացի Ռեյլին, Բոնդի համար նախատիպ են ծառայել նաև մի շարք ուրիշ իրական անձինք, ինչպես ՝ Ռոբերտ Բրյուս Լոկհարտ, Պոլ Դյուքս, Ջորջ Հիլ, Բուլդոգ Դրամոնդ և ուրիշներ: 
Շատ գրականագետներ կարծում են, որ Բոնդը հենց հեղինակի ռոմանտիզացված կերպարն է: Ե՛վ Ֆլեմինգը, և՛ Բոնդը հաճախել են նույն դպրոցները, նախընտրում եմ նույն ուտելիքը (ձվածեղ և սուրճ), ունեն նույնական սովորություններ, նրանց դուր են գալիս նույն տիպի կանայք, և, ի վերջո,  երկուսն էլ իրենց ծառայության մեջ հասել են մինչև հրամանատարի կոչմանը:
Հերոսի անվան ընտրության հարցին անդրադառնալով՝ Ֆլեմինգը «Ռիդերզ Դայջեսթ» հրատարակչությանը նշել  է, որ փնտրել է պարզ և չեզոք մի անուն. «անանուն բութ գործիք կառավարության ձեռքին, չեզոք գործիչ՝ շրջապատված էկզոտիկ տեսարաններով»:  
Հետաքրքիր պատմություն է կապում իրական Ջեյմս Բոնդ անվանակրին, ով այդ ժամանակ Անգլիայում ապրող հայտնի թռչնաբան էր, և Ֆլեմինգին: Թռչունների գիտակ Բոնդը մի օր, այլևս չդիմանալով այն հանգամանքին, որ իրեն անընդհատ համեմատում են գրականության հերոսի հետ,  այցելում է Ֆլեմինգին: Որպես փախհատուցում Ֆլեմինգը նվիրում է նրան Ջեյմս Բոնդի մասին իր նոր գիրքը՝ կատարելով հետևյալ մակագրությունը. «To the real James Bond from the thief of his identity (Իրական Ջեյմս Բոնդին՝ նրա ինքնությունը գողացողից)»:
Իսկ արդեն Բոնդի թվահամարը՝ 007-ը, Ֆլենինգը խոստովանել է, որ վերցրել է անգլիացի լրտես Ջոն Դիից, ով իր գաղտնի նյութերը ստորագրում էր հատուկ գլիֆով, ինչն  իրենից ներկայացնում էր երկու օղակ և անկյունաձև փակագիծ, որ հիշեցնում էր 7 թիվը: 
ԲՈՆԴԻ անձնական իրերը: Ատրճանակ- Յան Ֆլեմինգը խոստովանել է մի անգամ, որ ինքը ոչինչ չի հասկանում զենքի ասպարեզում: Նա իր հերսի ձեռքում դնում է 6,35 մմ-անոց Բերետ 418, մինչև որ զենքի մասնագետ Geoffrey Boothroyd-ը նրան նամակ չի ուղարկում՝ սեփական դիտարկումով, դիտողությամբ և խորհրդով: Դրանից հետո բոնդի զենքը փոխվում է 7,65 մմ-անոց Walther PPK-ի: Իր շնորհակալությունը հայտնելու համար Ֆլեմինգը գրքում հանդես եկող զինագետ Q-ին կոչում է մայոր Boothroyd:
 Բոնդը հայտնի է նաև իր մոդայիկ կոստյումների հանդեպ ունեցած թուլությամբ: Նրա աքսեսուրաների մաս է կազմում նաև ժամացույցը: Ֆիլմի նկարահանման ժամանակ որոշվում է, որ այն պետք է լինի Rolex-ի արտադրության, սակայն երբ չեն կարողանում համաձայնության գալ ընկերության հետ նկարահանման ընթացքում նրանցից ժամացույց փոխ առնելու հարցում, ռեժիսյոր Ալբերտ Բրոկոլին հանում է իր ձեռքի Rolex-ը և տալիս դերասանին: Սակայն ժամացույցի մոդելները գրքում նշված չեն, և նկարահանող ընկերությունները ազատ են եղել իրենց ընտրության հարցերում:
Բոնդի կերպարի անբաժանելի մասն է կազմում նաև «օղիով մարտինի» կոկտեյլը. «Сухой мартини…в глубоком бокале. Три доли джина Gordon, одна водки, половина Kina Lillet. Взболтай это хорошо пока всё ледяное, затем длинную тонкую корочку лимона. Понятно?» (Յ. Ֆլեինգ «Խաղատուն «Ռոյալ»», Kina Lillet- դառը վերմուտ, որն այլևս չի արտադրվում):

Բոնդիանայի շարքի գրքերը, հեղինակ՝ Յան Ֆլեմինգ
1953-Խաղատուն Ռոյալ
1954-Ապրիր և թույլ տուր մեռնել
1955- Լուսնային մրցարշավորդը
1956-Ադամանդները հավերժ են
1957-Ռուսաստանից, սիրով…
1958-Բժիշկ Նո
1959-Գոլդֆինգերը
1960-Միայն ձեր աչքերի համար (պատմվածների հավաքածու)
1961-Ասուպների կայծակ
1962-Լրտեսն, ով ինձ սիրում էր
1963-Նորին մեծություն թագուհու գաղտնի ծառայությունը
1964-Ապրում ես ընդամենը երկու անգամ
1965-Ոսկե ատրճանակով մարդը
1966-Ութոտնուկ և կայծեր աչքերից (պատմվածքների հավաքածու), 1967 թվականի հրատարակության մեջ վերնագիրից մնացել էր միայն «Ութոտնուկը»,  սակայն 1990 թ-ի հրատարակության ժամանակ գիրքը վերստացավ իր նախկին անվանումը:

Երբ մահացավ Բոնդի հայրը՝ Ֆլեմինգը, նրա կինը իրավունք տվեց շարունակել այլ գրողներին Գործակալ 007-ի մասին պատմող սագան: Gildrose Productions Ltd-ընկերությունը՝ վերանվանված Ian Fleming Publications, ով զբաղվում էր Բոնդիանայի գրքերի հրատարակմամբ, առաջարկում է Ջեյմս Լիզորին դառնալ Բոնդի մասին պատմող հաջորդ գրքի հեղինակը, սակայն վերջինս հրաժարվում է: Բոնդիանան շարունակելու առաջարկն ընդունում է Քինգսլի Էմիսը, ով Ռոբերտ Մարկեմ կեղծանվան տակ գրում է «Գնդապետ Սուն» գիրքը: Ընդհանրապես հրատարակչատունը որոշել էր Ֆլեմինգի մահից հետո թողարկված բոլոր գրքերի հեղինակներին հրատարակել Ռոբերտ Մարկեմ կեղծանվամբ: Բոնդիանայի աշխարհը իրենց գրքերով հետագայում համալրեցին նաև այնպիսի գրողներ, ինչպես, օրինակ, Ջոն Պիրսոնը, Քրիստոֆեր Վուդը, Ջոն Գարները, Ռեյմոնդ Բենսոնը, Սեբաստիան Ֆոլքսը, Ջեֆրի Դիվերը և Ուիլյամ Բոյդը
Daniel Craig-այս պահի դրությամբ
վերջին դերասանը, ով խաղացել է
Ջեյմս Բոնդի դերը
2008թ.-ին Ֆլեմինգի ծննդյան 100ամյակի կապակցությամբ Սեբաստիան Ֆոլքսը գրեց իր «Սատանան չի սիրում սպասել» գիրքը: 2010 թվականին Ջեֆրի Դիվերը հրատարակեց իր «Քարթ-բլանշ» գիրքը, որը նույնպես կազմում էր Բոնդիանայի շարունակությունը, և որի գրելnւ և հրատարակելու ծախսերը իր վրա էր վերցրել Simon & Schuster հրատարակչատունը:  Այս պահի դրությամբ Գործակալ 007-ի մասին գրված վերջին գրքի հեղինակը Ուիլյամ Բոյդն է, որի գիրքը՝ «Սոլո», հրատարակվեց 2013 թ-ին Անգլիայում Jonathan Cape հրատարակչության հովանավորությամբ

Ֆլեմինգի, ինչպես նաև Բոնդիանան շարունակող մյուս գրողների, գրքերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Բոնդի մասին պատմող ֆիլմերի և այդ ֆիլմերում MI6-ի գործակալի դերը խաղացող դերասանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել այստեղից

Комментариев нет: