Ժամանակն
ավազ է դարձել,
Ամպերը
գայլացած արևն են ուտում,
Բարությունը
թռչնացել,
թևածում է հեռվում,
Կուլ
չգնացող արևի Բարությունն են հաշվում...
Բնությունը
մարդու կենդանի է,
Ոնց
ձաղկես, դեպ այնկողմ կգնա,
Մարդկությունը
մարդու քարացել է,
Մարդկությունը
պիտի մահանա...
Ժամ-ավազը կդառնա Գիլեոտին,
Կգլխատվեն
աշխարհիս Կենդանիները,
Մարդ-ավազակը կճանչնա մահին,
Կլափեն
Թռչուններին անկուշտ Գայլերը:
Комментариев нет:
Отправить комментарий