2014-05-08

Детство,детство ты куда бежишь?


 Իսկ դուք հիշու՞մ եք ձեր մանկությունը,ինչպիսին էիք դուք:Երևի բոլորդ էլ միանման էիք: Առավոտից իրիկուն թրև էիք գալիս դրսում՝վախենալով տուն մտնել գոնե ճաշելու ,քանի որ կարող էին այլևս արգելել դուրս գալ տնից:

Մենք օրվա ընթացքում հազար անգամ կռվում էինք և նույնքան անգամ էլ ՛՛բարիշում՛՛:


 Հյուրասիրում էինք միմյանց կոնֆետներով,միասին ՛՛պախկվոցի՛՛ էինք խաղում: Ծածկեր էինք սարքում, ընտանիքներ ՛՛կազմում՛՛որտեղ ինչ-որ մեկը հայրն էր,մյուսը մայրը,մեկ ուրիշն էլ երեխան:
 


Վախենում էինք թե անկողնու տակ հրեշ է ապրում,ով մեզ կուտի մեր վատ պահվածքի համար

 Անկեղծորեն ուրախանում էինք եղևնու կամ բարձի տակ գտած նվերներիցմտածելով թե դրանք Ձմեռ պապն է բերել,ոչ  թե մեր ծնողները: Հավատում էինք,որ եթե փայտե հատակի անցքը գցես հանածդ ատամը,ապա նրա փոխարեն ավելի շուտ նոր ատամ դուրս կգա:

 Իսկ մեզնից որոշներն էլ հավատում էին Ատամի փերուն,ով մեր բարձի տակ դրած ատամի փոխարեն առավոտյան մեզ պարգևատրում էր մանրադրամներով:
 


 Մեր ծածկոցը մեզ թվում էր ամենահուսալի թաքստոցը: Մենք մտածում էինք,որ եթե անցնես մարդու վրայով,նա այլևս չի մեծանա:
 







 




Մաստկներ էինք գնում ծխախոտի տեսքով և մեզ պահում էինք այնպես,ասես ծխում էնք: Մեզ թվում էր,թե դա մեզ ավելի հասուն է դարձնում:




Երբեք չէինք մտածում ինչ- որ լուրջ բաների մասին:Իսկ ամենացանկալին մեզ համար մեծանալն էր:





Միամիտ էինք,ոչի՛նչ...




Մանկությունն այն է,որ էլ հետ չես բերի: Այն լիքը հիշողություններ է,որ խնամքով թաքցնում ենք մեր սրտերում:Եթե անկեղծ՝մանուկ լինելը հրաշալի էր:


Комментариев нет: