Նախապատմություն
Ուզում եմ ասել,որ այս պատմության հերոսները իրական մարդիկ են,ուղղակի պատմության որոշակի մանրունքներ իրականության համեմատ փոփոխության են ենթարկվել:Անունների հետ կապված կուզեի ասել,որ հերոսուհու անունը ավելի համապատասխան է նրա էությանը,գլխավոր հերոսի Արմանդոյի անունը ուղղակիորեն կապված է իմ անվան հետ:Սա թող ոչ ոքի ենթադրել չտա,թե իրականում այս պատմության հերոսն էլ ես եմ:Ոչ,այդպես մտածողները չարաչար կսխալվեն:Իսկ այ ընկերոջ անունը՝Մարկոն,ընտրված է պատահականորեն:Իմ սովորության համաձայն անունների ընտրության հարցում ես միշտ դիմում եմ որևէ ընկերոջս:Այս անգամ էլ նրանցից մեկի խորհրդով ես ընտրեցի այս անունը:
Ուզում եմ ասել,որ այս պատմության հերոսները իրական մարդիկ են,ուղղակի պատմության որոշակի մանրունքներ իրականության համեմատ փոփոխության են ենթարկվել:Անունների հետ կապված կուզեի ասել,որ հերոսուհու անունը ավելի համապատասխան է նրա էությանը,գլխավոր հերոսի Արմանդոյի անունը ուղղակիորեն կապված է իմ անվան հետ:Սա թող ոչ ոքի ենթադրել չտա,թե իրականում այս պատմության հերոսն էլ ես եմ:Ոչ,այդպես մտածողները չարաչար կսխալվեն:Իսկ այ ընկերոջ անունը՝Մարկոն,ընտրված է պատահականորեն:Իմ սովորության համաձայն անունների ընտրության հարցում ես միշտ դիմում եմ որևէ ընկերոջս:Այս անգամ էլ նրանցից մեկի խորհրդով ես ընտրեցի այս անունը:
ԵՐԲ ՍԻՐՏԴ ԲԱԲԱԽՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՌԻԹՄՈՎ
Նախաբան
Նախաբան
Չկա աշխարհում մեկը,համենայն դեպս մի տղամարդ,ում հարցնես, թե ո՞վ էր Եվան, և նա չիմանա:Հարցված տղամարդկանց մեծամասնությունը, համոզված եմ, այնպիսի նզովք կթափեն /եթե ամոթի զգացումը չլիներ այդ անվան կրողի հասցեին, ինչպես տարեցներն են դա անում…
Եվա…Աստվածաշնչի համաձայն՝ առաջին կինը,ով իր ծնունդով արդեն իսկ հիմք դրեց մարդկային մեծագույն մեղքին՝դավաճանությանը:Ասում են,բոլորին մեկ արշինով չափելը սխալ է,բայց ,արի ու տես, վերոհիշյալ մեծամասնությունը որ,հաստատ,այդպես չի մտածում:Բոլորս էլ ինչ որ բանից <<քաշված ենք>>, բայց տղամարդկանց մեծամասնությունը <<քաշվում է>> հենց կանանցից: Գիտե'մ,գիտե՛մ,իմ այս տողերը կարդալուց հետո բոլոր կանայք ու աղջիկները պատրաստ կլինեն իրենց եղունգներով իմ աչքերը հանել,բայց ներեցեք հարգելիներս՝Եվայի թոռներ ու ծոռներ/այսպես ավելի լավ է ձեր էությունը ընդգծվում/,փաստը թաքցնելով այն չես կարող վերացնել: Ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս:
Ահա ուզում եմ ձեզ օրինակով ցույց տալ ամենը:Ու խնդրում եմ հետևություններ կամ մեկնաբանություններ անելիս չկառչեք այն փաստից ,որ ես միայն մեկ օրինակ եմ բերում:Հավատացեք , նմանատիպ օրինակները բազմաթիվ են:
Նախքան պատմությանն անցնելը մի բան էլ ասեմ.չկարծեք, թե տղամարդիկ այդպես կատարյալ են,ո՛չ,բայց չգիտես՝ ինչու նրանց անկատարությունը կնոջ մոտ ավելի լավ է նկատվում, քան հենց իրենցը՝ կանանցը:Եվ այսպես….
**********
Չգիտեմ՝ այս պարագայում բախտն էր, թե ճակատագիր կոչվածը,թե ուղղակի հասարակ զուգադիպություն,բայց մեր հերոսուհու անունն էլ Եվա էր:Դե ինչ պատմություն առանց տուժող կողմի: Դե իսկ մեր տուժողը Արմանդոն էր,մինչև ականջները սիրահարված պատանին,ով անգամ մտածել չէր կարող,որ այդպես ամեն ինչ խառը կլինի իր կյանքում,չէր կարծում, որ ի տարբերություն ուրիշների իր առաջին սիրո պատմություննը այդքան ցավ պատճառող կարող է լինել,չէր մտածում,որ ընկեր ընտրելը այդքան բարդ է……
Դե ինչ,երևի որոշներդ շփոթի մատնվեցիք,մտածելով,թե ինչ կապ ուներ այս ամենը մեր պատմության հետ:Համբերություն,մի փոքր համբերություն… Արմանդոն դեռ նոր է ուշքի գալիս:Նա պետք է դեռ ամեն ինչ քայլ առ քայլ,կտոր առ կտոր վերհիշի:Իսկ հուշերը միշտ չէ,որ շոկոլադե արկղիկի նման են,երբեմն դրանք երկաթից են,որ ծանրանում են սրտիդ:
**********
Նախաավարտական դասարանի աշակերտ Արմանդոն մեկն էր այն 22 աշակերտներից,ովքեր շուտով,շատ շուտով ՝սեպտեմբերին, պետք է գնային դպրոց ու այնտեղ անցկացնեին իրենց վերջին տարին՝լի հաճելի օրերով:Բայց նոր էին ավարտվել տարեվերջյան քննությունները,երբ մի օր Արմանդոյին ,երբ նա դրան բոլորովին չէր սպասում,դպրոց կանչեց տնօրենը:Պետք է ասել,որ Արմանդոն իրոք հրաշալի տղա էր,բոլոր ուսուցիչների սիրելին:Այդ սերը նա ձեռք էր բերել իր աշխատասիրության,միամտության ու խելքի շնորհիվ:Այդ սիրո շնորհիվ ձեռք էր բերել նաև մի շարք ընկերներ,որոնց իրական դեմքը նա չէր կարողացել բացահայտել իր միամտության պատճառով: Տեսնու՞մ եք,որ ամեն ինչ հարաբերական է,այն ինչ շատ հաճախ դրական է դիտվում,երբեմն բացասական է լինում:
Եվ այսպես՝ Արմանդոն արդեն տնօրենի սենյակում էր,իսկ նա դեռ չկար: Սպասելուց հոգնելով՝նա սկսեց շրջել սենյակում՝ուաշդրությամբ զզնելով ամեն բան,որ կամ կախված էր պատից կամ դրված փոքրիկ հյուրասեղանին:Դրանցից որոշները նրան ծանոթ էին:Դրքանք իրենց դպրոցը ներկայացնող աշակերտների պատվոգրերի,շնորհակալագրերի պատճեններն էին:Թեթևակի հուզում ապրեց Արմանդոն,որն արտահայտվեց գոհացական ժպիտով,երբ, որպես այդ շարքը եզրափակող, տեսավ դեռ մեկ ամիս առաջ իրեն տրված պատվոգրի պատճենը, որը նա ստացել էր <<Ստեղծագործող երիտասարդներ>> մրցույթի մարզային մրցաշարում՝գրավելով առաջին տեղը:Այդ պահին ներս մտավ տնօրենը,ում տեսնելով Արմանդոն այնպես շփոթվեց,որ քիչ մնաց ձեռքից գցեր պատվոգիրը:
-Հանգիստ, տղա՛ս,-ժպիտը դեմքին նրան դիմեց տնօրենը,-հանգի՛ստ: Դա դի՛ր այդտեղ և նստիր,թե չէ, ինչպես տեսնում եմ,ասածից ավելի ես շատ ես շփոթվելու:
Արմանդոն անհանգստացավ: Հաշված վայրկյանների ընթացքում վերջին օրերը աչքի առջևով անցան,բայց այդպես էլ ինչ որ սխալ քայլ կամ արարք չհիշելով, անհամբերությամբ սպասեց տնօրենի խոսքի շարունակությանը:-Այսպես, տղա՛ս,վերջին հաղթանակը դպրոցին բերեցիր դու,ինչի համար մենք բոլորս շատ ուրախ ենք, և այսօր ուզում եմ քեզ առաջարկել մի բան:Ինձ ասացին, որ ամեն դպրոց ամառային ճամբար կարող է ուղարկել 2 աշակերտի:Իմ կարծիքով այդ երկուսից մեկը անպայման պետք է լինես դու,բայց….բացառության կարգով քեզ է թողնվում նաև երկրորդ աշակերտի ընտրությունը:Սա իհարկե գաղտնի:Եվ այսպես,որդի՛ս,ու՞մ հետ կցանկանայիր լինել ճամբարում:
-Ե՞ս պիտի որոշեմ,այո՞,-դեռևս մինչև վերջ չնկալած իրավիճակը,ինքնաբերաբար ասաց Արմանդոն:Տնօրենի գլխի դրական շարժումից հետո նա ասաց.
-Ուրեմն՝Մարկոն,հնարավո՞ր է:
-Այո,իհարկե…Դե իսկ հիմա գնա հայտնիր նրան նորությունը,ու պատրաստվեք, երկու օրից դուք գնում եք ճամբար:
Ձեռքսեղմումից հետո Արմանդոն դուրս եկավ տնօրենի սենյակից՝լի ուրախ զգացումներով:Նա իր ճանապարհի ընկեր ընտրել էր Մարկոյին՝իր դասընկերոջն ու լավագույն ընկերոջը,ով ի տարբերություն Արմանդոյի ուսուցիչների աչքի գրողն էր:Այդ բարձրագույն պատվին նա արժանացել էր իր անկարգության ու ծույլիկության շնորհիվ:Բայց, ինչպես ասում են,դաստիարակաությունը մարդկության հիմնաքարն է:Մարկոն իր ստացած դաստիարակության զոհն էր:
Երկու տղաները ընկերություն անել սկսել էին դեռ մանկուց:Մանուկ ժամանակ նրանց ընկերությունն ավելի մաքուր էր, քան այն դարձավ ավելի հասուն տարիքում:Մեծանալով Մարկոյի համար Արմանդոն դարձավ գրավորները գրող գործիք,որը նա նրբորեն քողարկում էր ընկերության շղաշի տաղ:Իսկ Արմանդոն իսկապես ընդունում էր նրան հարազատ եղբոր պես:Ու քանի որ նա հարազատ եղբայր չուներ,Մարկոն գրեթե ամբողջ օրն անց էր կացնում Արմանդոյի հետ, նրանց տանը:Եվ այդպես մոտիկից ծանոթանալով նաև նրա ընտանիքին՝ Մարկոն սկսեց նախանձել այդ ընտանեկան ջերմությանը,որի պակասը ինքը միշտ զգացել էր:Եվ այսպես հետզհետե նրանց ընկերներ հարաբերությունը գնում էր դեպի սառեցում,ինչը, ցավոք, չէր հասկանում Արմանդոն:
************
Արդեն երկու օր էր,ինչ Արմանդոն ու Մարկոն ամառային ճամբարում էին:Գիշեր էր…Կանոնակարգի համաձայն տղաներն ու աղջիկներն արդեն անցել էին իրենց սենյակները՝ քնելու:Բայց Արմանդոյի քունը չէր տանում:Արդեն երկրորդ գիշերն էր,ինչ նա անհանգիստ էր:Մի բան նրան կեղեքում էր ներսից:Նա խոսելու կարիք էր զգում,բայց ոչ մի անգամ չէր համարձակվում բարձրաձայնել իր անհանգստությունը, իր անբնական սրտատրոփը:Ամաչում էր այդ մասին բարձր խոսել,կիսվել ինչ որ մեկի հետ: Սիրահարվել էր…
-Մարկո՛,-այլևս չկարողանալով զսպել իրեն՝ կամաց շշնջաց Արմանդոն,-Մարկո՛,քնա՞ծ ես:
-Ո՛չ,քունը էսօր որոշել է աչքերիս մոտ չգալ…
-Ինձ մոտ էլ է էդպես:-Մի փոքր դադարից հետո շարունակեց.
-Մարկո,մի բան ասե՞մ:Խոստացիր որ չես ծիծաղելու:
-Արդեն հետաքրքիր է…Դե ասա,ի՞նչ ես հապաղում:
-Լսիր,կարծես սիրահարվել եմ….Եվային:
-Ի՞նչ:Դու՞:Սիրահարվե՞լ ես:Եվայի՞ն:
-Այո,ինչու՞ այդպես զարմացած:Ի՞նչ է, չե՞մ կարող,-կատակի վերածելով զրույցը ասաց Արմանդոն:
-Ինչ իմանամ….
Սառն էր Մարկոյի պատասխանը,ու Արմանդոն զգաց ,որ սխալ էր թույլ տվել՝ բացելով սիրտը ընկերոջ առաջ: Նա չէր հասկանում՝ ինչն էր պատճառը,որ այդպես սառը վերաբերմունքի արժանացավ,բայց մի բան պարզ էր՝սխալ էր վարվել:Իսկ Մարկոն, շրջվելով մեջքով դեպի Արմանդոն, ընկավ մտքերի գիրկը:Նորից հին նախանձը գլուխ բարձրացրեց:Նա գիտեր,որ ինքը հաստատապես չի սիրում Եվային,բայց թողնել,որ այս անգամ էլ լավագույնը բաժին հասնի Արմանդոյին,նա չէր կարող:
Այսպիսով վճռված էր…Ընկերները խուլ հակամարտության մեջ մտան,սակայն եթե Արմանդոյի դեպքում այդ հակամարտությունը չկար,քանի որ կասկածներ չուներ ընկերոջ վերաբերյալ,ապա Մարկոյի դեպքում այդ հակամարտությունը օդի պես մի բան էր՝կար,բայց աներևույթ էր,չէր երևում բայց անչափ կարևոր էր:
Իսկ ով էր Եվան:Եվան մեկն էր հարևան դպրոցներից այստեղ եկած աղջիկներից: Բոլորի նման ու բոլորից տաբեր:Նա գեղեցկուհի էր,փարթամ ,ծալ-ծալ շեկ վարսերով, զմրուխտի կանաչ աչքերով,փոքր քթով,ինչը նրա դեմքին մանկան գեղեցկություն էր տալիս,երկար մատներով,կարծես դրանք դաշնակահարի մատներ լինեին,ու սլացիկ,բարդու պես սլացիկ հասակով: Ինչ իմանար Արմանդոն, որ այդ բարդու պես սլացիկ մարմնի տակ եղևնու փշեր են թաքնված: Եվան ինքն էլ գիտեր, որ գեղեցիկ է,որ շատերը խելքամաղ են լինում նրա համար, ու դա նրան մի տեսակ անպարտելիության,ամենազորության զգացումով էին ներշնչել: Նրա համար սովարական էր դարձել ընկեր փոխելը:Բավական էր՝ձանձրանար նախորդից,մեկ օր դեռ չանցած նրան կարելի էր տեսնել նոր տղայի հետ,գիրկընդխառն…Այո,իմաստուն է ժողովուրդը,երբ ասում է,թե կարևոր է ոչ թե արտաքին գեղեցկությունը,այլ ներքին:
Ցավոք,Արմանդոն միամիտ էր…
************
Օրեր շարունակ Արմանդոն սիրային երկտողեր էր ուղարկում Եվային,որտեղ նա փորձում էր նկարագրել այն աննկարագրելի զգացմունքը,որ տածում է նա դեպի Եվան,խոստանում էր սիրել նրան,ասում էր,որ կյանքն առանց նրա չի պատկերացնում… Բավական է ասել՝դասական սիրային խոսքեր,և արդեն ընթերցողը մտովի կտեղափոխվի դասական սիրավեպերի այն էջերը,որտեղ նմանատիպ խոսքեր նա արդեն կարդացել է: Ասել,որ սա սեր չէր,ելնելով այն բանից, թե կրկնվում էին ծեծված խոսքեր,սխալ է:Սիրում են տարբեր կերպ,բայց սերն արտահայտելու համար,այնուամենայինվ,կաղապարներ են ստեղծվում:
Եվան գիտեր՝ ով է նամակագիրը,ու, կարելի է ասել, արդեն ձանձրացել էր մենակությունից:Արմանդոն առաջինն էր տղաներից, որ համարձակություն ունեցավ/ թեկուզ նամակներով/ սեր խոստովանել: Եվան սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: Սա էր պատճառը,որ նա համաձայնեց ընկերություն անել Արմանդոյի հետ:
Արմանդոն երեխայի պես,ում նվիրում ես իր փափագած նվերը,սավառնում էր երկնքում: Նրա կարգապահությունից գրեթե ոչինչ չէր մնացել:Ճամբարային դասերից անընդհատ բացակայում էր,գիշերները ուշ քնելու պատճառով,առավոտյան չէր կարողանում արթնանալ և ուշանում էր կամ ընդհանրապես բացակայում էր ինչպես ֆիզիկական նախավարժանքից, այնպես էլ նախաճաշից:Սերը նրան գիժ էր դարձրել:
Մի օր սովորականի պես Եվայի ձեռքից բռնած նրանք բարձրացել էին ճամբարի գիշերային խարույկի հովիտը:Քամու մեղմ սուլոցը ներդաշնակում էր Արմանդոյի զգացմունքներին,նրա աչքերից սեր էր հորդում,իսկ Եվան,եթե ընթերցողը նախապես զգուշացված չլիներ նրա դերասանության մասին,ապա կասեի ու կնկարագրեի, թե ինչպես պատասխան սիրո երդումներ,փաղաքշանքներ էր տալիս նա Արմանդոյին:Բայց քանի որ մենք իսկզբանե ցանկացանք բացահայտել նրա իրական դեմքը,ապա ընթերցողը,որքան էլ հիմա մենք փորձենք վերարտադրել նրա անձնուրաց սիրո ամպագորգոռ ճառերը,հաստատապես չի հավատա: Մարդը երբեք չի փոխվում,հարգելի ընթերցող,մարդը իր ողջ կյանքում մնում է այն, ինչ եղել է,ուղղակի հաճախ նրան նոր կողմից ենք բացահայտում,մի կողմ,որը նա կամ խնամքով թաքցնում է իր մեջ,կամ էլ իր համար էլ բացահայտված չի եղել: Ու հիմա ինչքան էլ փորձենք հակառակում համոզել,թե Եվան միգուցե փոխվել էր,իսկապես սերը կարող էր վերափոխել նրան,իզուր վատնած կլինենք մեր ժամանակը:Իմաստախոս ժողովուրդը կարմիր կովի մասին լավ է ասույթում:
Եվ այսպես՝այդ օրը սովորականի պես նրանք խարույկի համար նախատեսված հովտում էին:Արմանդոն երեխա էր դարձել:Վազվզում էր ,գժություններ անում,գալիս փաթաթվում Եվային,համբուրում,նրա վարսերը մոտեցնելով իր շուրթերին դրանցից բեղեր էր սարքում,ծիծաղում էին,ժպիտներ փոխանակում,նորից համբուրվում,պառկում հովտի կանաչ խոտի վրա, արևից ցավող աչքերը կոծում ու շշնջալով սկսում էին զրուցել:Կամաց էին խոսում,կարծես վախենում էին որ քամին կարող է խոսքները առնել,տանել, հայտնել աշխարհին:
Մոտակայքում ոտնաձայն լսելով՝երկուսն էլ ուղղվեցին,նստեցին իրենց տեղերում: Հովիտ բերող ճանապարհին տեսան Մարկոյին:Նա գալիս էր շվարած, ինչոր բան ձեռքում սեղմելով:Արմանդոն, նկատելով նրա շվարած դեմքը, ձայն տվեց.
-Մարկո՛,չլինի՞ ուրվական ես տեսել…թե ուսուցիչնա քեզ էդպես վախեցրել,-ու սկսեց բարձր հռհռալ,ինչին միացավ նաև Եվան:
Իսկապես Մարկոյի դեմքը ծիծաղ ու զարմանք կարող էր հարուցել միաժամանակ: Բայց կարևոր էր ոչ թե նրա արտաքինը,այլ այն,թե ինչ էր նա մտադրված անելու,ինչին կարծես թե չէր համարձակվում կամ չէր կողմնորոշվում դիմել:
Մոտենալով նրանց՝Մարկոն նստեց Եվայի կողքին ու վերջապես բացեց բերանը.
-Ոչ թե ուրվական եմ տեսել,ա՛յ խելացի,այլ այսօր առավոտվանից գլուխս սաստիկ ցավում է:Ոչինչ չի օգնում:
-Գլխից է,-չդադարելով հռհռալ ասաց Արմանդոն,-միայն տես հա,հանկարծ կարիք չառաջանա գլխատելու:
-ԷԷ՜,դու ձեռք ես առնում,իսկ իմ գլուխն իսկապես պայթում է:
Արմանդոն այլևս չարձագանքեց նրա ասածին ու նորից պառկեց գետնին:Մարկոն,օգտվելով առիթից ,որ ընկերը աչքերը կոծել է արևից պաշտպանվելու համար,ձեռքում պահված երկտողը տվեց Եվային,ապա ցուցամատը մոտեցրեց շրթունքներին,իբրև թե՝ լռիր: Եվան շփոթված վերցրե երկտողը ,արագ դրեց գրպանը ու ինքն էլ հասակով մեկ մեկնվեց գետնին:Գլուխը դրեց Արմանդոյի կրծքավանդակին ու սկսեց լսել նրա սրտի համաչափ բաբախյունը:Հանկարծ Արմանդոն ասաց.
-Լսու՞մ ես:
-Ի՞նչը:
-Սրտիս ձայնը:Ուշադիր լսիր:Քո անունն է վանկատում…,-ու ամուր առավ նրան իր գիրկը համբուրելով ճակատը:
Նրանք կարծես մոռացել էին Մարկոյի գոյության մասին ու Մարկոն ինքն էլ զգալով դա անձայն- անշշուկ թողեց ու հեռացավ նրանցից:Մեկ է,արդեն արել էր իր սև գործը:Մնում էր միայն պտուղը քաղել:
Իսկ մեր սիրահարները դեռ մինչև իրիկնահաց մնացին հովտում,ապա քանի դեռ արևի չր հասցրել կորչել,նրանք իջան հովտից անմիջապես ճաշարան,որտեղ ընթրիքը վայելելուց հետո ամեն մեկը անցավ իր սենյակը՝պարապելու:
*************
Սենյակ մտնելուն պես Եվան գրպանից հանեց Մարկոյի իրեն տված թուղթը ու բացելով այն սկսեց կարդալ.<<Գիտեմ,դու սա կարդալուց հետո կմտածես,որ ես ամենավերջին ստորն եմ այս աշխարհում,բայց ես ուզում էի ասել,որ սիրում եմ քեզ այնպես, ինչպես ընկերս,ու խնդրում եմ ընտրություն կատարել մեր միջև:Վաղը կեսօրին, եթե դու լինես բալահովտում,ապա ես կհասկանամ, որ դու ընտրել ես ինձ,եթե չգաս այնտեղ ,ես խոստանում եմ այլևս քեզ չանհանգստացնել>>:Եվան ցնցված էր:Իհարկե նա այն աղջիկներից էր/ինչպես արդեն գիտի ընթերցողը/,որ երկար նույն տղայի հետ ընկերություն չէր կարողանում անել,և եթե անկեղծ ,այո՛ ,նա արդեն ձանձրացել էր Արմանդոյի անվերջանալի սիրո խոստովանություններից:Նրա սիրտը նոր փորձություններ էր ուզում,նոր արկածներ,նոր ժամանակավոր սեր:Բայց կար մի բան,որ մինչ այդ նրա համար խորթ էր,որը նրա մեղսավոր հոգին դեռ չէր արել՝դավաճանել տղային իր լավագույն ընկերոջ հետ:Բայց ինչպես իր նախամայրը,այնպես էլ ինքը,չկարողացավ դիմակայել գայթակղությանը:
Հաջորդ օրը կեսօրին,այն ժամանակ երբ սովորաբար նա պետք է լիներ Արմանդոյի հետ հովտում,նա գնաց բալահովիտ:Ռուբիկոնն անցել էր,հետդարձի ճամփա չկար:
***********
Արմանդոն Եվայի վերաբերմունքի ու պահվածքի մեջ փոփոխություններ էր նկատում,սակայն չէր կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը:Հանդիպումներից նա մեծամասամբ խուսափում էր,հազվադեպ էր նրա հետ բարձրանում խարույկի հովիտը,ու միշտ որևէ պատճառաբանություն էր ունենում,որևէ արդարացում:Իսկ արդարացումներ փնտրում են միայն մեղավորները: Դա լավ գիտեր Արմանդոն,ու գուցե այլ պարագայում մտքերը նրան այդ ուղղությամբ էլ տանեին,բայց ոչ այս դեպքում:Սերը բթացրել էր նրա զգոնությունը,ինչպես ասում են մեր կլասիկները՝կուրացրել էր նրան:Իսկ Եվան երկակի խաղ էր խաղում՝հանդիպելով երկուսի հետ էլ:
ՄԻ օր կեսօրվա տապին Արմանդոն լուսամուտով գաղտնի անցավ Եվայի սենյակը,քանի որ,ըստ կանոնադրության, տղաներին արգելված էր լինել աղջիկների սենյակում և հակառակը:Սակայն Եվային չգտնելով իր սենյակում ու չտեսնելով նրան նաև ճամբարի տարածքում՝Արմանդոն անհանգստացավ:Ի՞նչ կարող էր պատահած լինել:Ու՞ր կարող էր նա լինել:Անգամ նրա տեղը չգիտեին ընկերուհիները:Արմանդոն սկսեց հարձուփորձ անել բոլորին ,ով իր ճամփին հայտնվում էր.
-է՛յ Ալեքս չես տեսել Եվային,ո՞չ,իսկ դու Խուան,դու՞՝Իվան,ո՞չ:<<Տարօրինակ է,ու՞ր կարող է լինել նա>>,-մտածում էր Արմանդոն ,երբ հանկարծ տղաներից մեկը նրան ասաց.
-Լսիր ,վերջին անգամ նրան տեսել եմ բալահովտի ճանապարհին ,գուցե այնտեղ զբոսնում է:
Գլխով անելով նրան Արմանդոն ճամփա ընկավ դեպի բալահովիտ,իհարկե կասկածելով, թե այնտեղ կարող է բարձրացած լինել:Ու այն է, թե արդեն պետք է հասներ բալահովիտ, երբ ձայներ լսեց ու կանգ առավ:Ձայները շատ ծանոթ էին նրան,միայն թե ինչ էին նրանք խոսում.
-Սիրում եմ քեզ,-լսվում էր տղայի ձայնը:
-Լսի՛ր, իսկ ինչ ենք անելու, եթե հանկարծ նա մեր մասին իմանա,-կարծես չլսելով տղայի խոստովանությունը հարցրեց աղջիկը:
-Նա չի իմանա,և հետո, մնացել է ընդամենը երկու օր,երկու օրից ամեն մեկս կլինենք մեր տանը,դու այլևս չես պատասխանի նրա զանգերին ու նա կդադարի քո մասին մտածել,այդ մասին անհոգ եղիր,ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ,որ նա քեզ շուտ մոռանա:
-Ուրեմն,հուսանք որ նա ոչինչ չի իմանա:
Եվան էր…Մարկոյի հետ:
Աշխարհը փուլ եկավ Արմանդոյի գլխին:Կրկնակի դավաճանություն:Գնալ և ասել,որ ամեն ինչ գիտի,թե թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կար: Արմանդոն չէր կոմնորոշվում:Սակայննա մտածեց,որ եթե բացահայտ ցույց տա,որ գիտի նրանց դավաճանության մասին,կդառնա ծիծաղի առարկա ու գերադասեց լռել:Նա հեռացավ՝ առանց բառ ասելու:
Այդ միջոցին Եվան Մարկոյի ձեռքը ուսից վերցնելով իջեցրեց այն,ասելով՝ թե շոգ է:Սակայն իրականում մեղքն էր ծանրացել նրա ուսին:Նա զգում էր իր կատարած սխալի ամբողջ լրջությունն ու անամոթությունը:Շատ անգամ էր մի ընկերոջը թողել մյուսի հետ լինելու համար,բայց փոխել մեկին նրա իսկ ընկերոջ հետ… Սա այն աններելի սխալն էր,որ նա իրեն թույլ տվեց:Ու նոր միայն հասկացավ,որ իր արկածախնդրությունը,տղաներից շուտ ձանձրանալու իր երբեմնի զվարճալի սովորությունը այժմ ճակատագրական սխալի առաջ կանգնեցրին իրեն,սխալ,որ անգամ ինքը իրեն չի կարող ներել,եթե ներեր անգամ ողջ աշխարհը:Սակայն նմանատիպ մարդկանց համար հոգեբանական ինքնադատապարտման այս ժամերը ընդամենը վայրկյաններ են տևում:Եվ ընդամենը մի քանի վայրկյան անց իր այս խորհրդածություններից նա նորից նույն մարդն էր,պատրաստ անընդհատ դավաճանելու՝առանց խտրականություն դնելու թե ում և ում հետ:
Երեկոյան՝ ընթրիքի ժամանակ, բոլորը նկատեցին Արմանդոյի բացակայությունը:Բոլորին հետաքրքրեց նրա որպիսություն,քանի որ մտածում էին ,թե վատ զգալու պատճառով է,որ չի ներկայացել ընթրիքին: Սակայն խոհարարը շտապեց նրանց հայտնել,որ Արմանդոն կարևոր պատճառներով կեսօրին հավաքել է իր իրերը ու վերադարձել է տուն:Ապա նայելով Եվային ավելացրեց.
-Աղջիկս,նա քեզ համար նամակ է թողել:
Եվան անմիջապես վերցրեց նամակը ու ինքն էլ հրաժարվելով ընթրիքից՝ անցավ իր սենյակը:Նա սկսեց կարդալ.<<Չգիտեմ ինչ էր պատճառը,որ այսպես վարվեցիր,չգիտեմ անգամ ես եմ դրանում մեղավոր, թե ոչ,բայց գիտեմ մի բան, այլևս նայել քո կամ Մարկոյի երեսին ես չեմ կարող:Դու դավաճանեցիր ինձ, դա առաջին մեծ ցավն է ինձ համար, բայց ասա,չէիր կարող դու քեզ համար ուրիշին ընտրել,ինչու ընկերս…Իսկ նա՞…Նա ինչպե՞ս կարողացավ:Ինչպես կարողացաք այդպես վարպետորեն ստել երկուսդ էլ:Ես սրան արժանի չէի:Ես արժանի չէի դավաճանված լինելու:Հիշում ես,մի օր քեզ ասացի,որ սիրտս բաբախելով քո անունն է վանկատում:Իմացած եղիր,որ այժմ այն դավաճանության ռիթմով է բաբախում ու ցավում:Անունդ քերվել է նրա վրայից դավաճանության մագիլներով:Ես….>>:Եվան չկարողացավ ավարտել նամակը,պատառոտեց այն,գցեց գետնին,սկսեց լուռ հեծկլտալ,ապա ,հիվանդի պես սողալով, գետնից մեկ առ մեկ հավաքեց նամակի կտորները,լցրեց դրանք գրպանը,ու ժամանակից շուտ մտավ անկողին՝քնելու:
Իսկ նամակի միջից մի սիրտ էր բաբախում՝դավաճանության ռիթմով:
Комментариев нет:
Отправить комментарий