Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է...
Տաք համբույրների ու արցունքների,
Պաղ առավոտի,մեղմ երեկոյան
Ու քնքուշ պարի ափերում պրկված`
Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է...
Դու սիրել գիտես,
Ու արևահամ,թաց համբույրներում
Ես մեղմ երգում եմ`
Աշունը դարձյալ մի քիչ երկչոտ է..
Քրիստինե Բեժանյան
Комментариев нет:
Отправить комментарий