2013-10-28

Ժամանա՜կ, զգեստներդ ու՞ր են...

Ժամանա՜կ, զգեստներդ ու՞ր են...

Պարկեշտ չէ մերկությամբ պճնվել
ու անզուսպ հռհռալ...

Թող ես միշտ լաց լինեմ...

Արցունքներս աղոտ,
Մերկությունդ ծածկող շղարշի պես,
Երանգներ թող ցողան...


Ժամանա՜կ,

Պճնվի՛ր արցունքի շորերով,
Զու՛սպ եղիր...

Բայց նաև խնայիր ինձ...
Հույզերս.
Հագնվի՛ր
Ու գնա...




 Քրիստինե Բեժանյան

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...