2015-05-29

ԽՈՍՔԵՐԻՑ ԱՆԴԻՆ ՀՈԳԻ ԿԱ






«Այս անդրանիկ գրքում ամփոփված են երիտասարդին հատուկ բոլոր առաջին զգացմունքներից ստացած լավ կամ վատ տպավարությունները՝ վերածված արձակի կամ չափածոյի: Գրքի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ինձնից մի մասնիկ է ներդրված, և եթե կարելի է այդպես ընդհանրացնել, ապա կասեմ՝ գիրքը ինչ- որ չափով ինքնակենսագրական է: Ընթերցողին բարձրագույն արվեստ չեմ խոստանում, բայց և չեմ փորձի թերագնահատել այս ստեղծագործությունները, ուղղակի կնշեմ, որ յուրաքանչյուրը այստեղ կարող է գտնել իրենից մասնիկ:

Գիրքը,ինչպես արդեն մեզ հուշում է խորագիրը, ուժեղ հոգևոր զգացմունքների մասին է: Այնտեղ ամփոփված են իմ անդրանիկ պատմվածներից հինգը՝ընդհանուր «Հոգիները հայելազարդված» խորագիրը կրող, նույնպես և «Անհասցե նամակներ» նամականի-շարքը, և իհարկե բանաստեղծական «Սերս,ինչպես որ կա» շարքը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իսկապես կարողանում են այս բառերի մեջ հոգի տեսնել: Հաճելի ընթերցանություն ձեզ»: 
Հարգանքներով՝ Արման Վերանյան

Ֆոնվիզին "Տհասը" կարդալ առցանց



ՏՀԱՍԸ<<սեղմել այստեղ 

Կատակերգության հերոսները ներկայացնում են 18-րդ դարի Ռուսաստանի տարբեր սոցիալական խավերը:
Այս գործում ընթերցողին է ներկայացվում ազնվական դասի ավանդական դաստիարակության թերությունները, դրանից առաջացած ծանր բնավորությունների և վայրենության ծաղրալի վիճակը:
Կատակերգության վրա Ֆոնվիզինը դադարել է աշխատել 1782 թվականին:

Այսպիսով՝ ընթերցողական լայն շրջանին ենք հանձնում Դենիս Ֆոնվիզինի <<Տհասը>> կատակերգությունը, որը թվայնացվել է մի խումբ ուսանողների կողմից:

Հաճելի՛ ընթերցաություն:

2015-05-02

Նաիրի Զարյան -ՏԻԿԻՆ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Իմ հյուրն ես այս գիշեր,
Տիկին տխրություն,
Այսօր դու ինձ հշել
Ու եկել ես տուն:

Նստել ես իմ դիմաց՝
Դեմքիդ մաշված քող,
Նայում ես անիմաստ
Ու պաղ հայացքով:

Դե մի՛ նայիր դժգոհ,
Տիկին տխրություն,
Ես հասկանում եմ քո
Հնավանդ լեզուն:

Կա՛ց, մինչև ես կիսատ
Երգերս ավարտեմ,
Ճանապարհիս բուսած
Խութերը հարթեմ:

Այն ժամանակ արի՝
Ոչ թե ցերեկով,
Այլ մի աշնանային
Խաղաղ երեկո:

Մենք կստենք դեղնած
Մասրենու ներքո,
Դու կպատմես կամաց
Գաղտնիքները քո:

Իսկ այժմ մի՛ նայիր
Ինձ այդպես դժգոհ
Քո կեսգիշերային
Հոգնած հայացքով:

Դուռն է թակում կրկին,
Ներս կգա շուտով
Իմ խնդության երգի
Մուսան հոգեթով:

Ախ, դու եկա՞ր, իմ սեր,
Իմ քույր իմաստուն,
Իսկ դու… բարի գիշեր,

Տիկին տխրություն:

2015-02-26

Markus Riva - Take Me Down

Пожалуй пока что самый лучший клип в 2015ом году..
Маркус Рива-Take me Down
Режиссер- Аллан Бадоев
Слушайте так же русскоязычную версию песни- ''Тату''-здесь
https://www.youtube.com/watch?v=Sb7UZ1mcFDM

2015-02-02

Օկտավիո Օկամպո: Պատկերներ թաքնված նկարներում












































Երևանյան մայրամուտ-01.02.2015թ. (3 նկար)

 I.    Մառ մորմոքում է մայրամուտը,
           Մահվան մոխիր է մովից մաղում,
Մեռնում է մութը մթնշաղում,-
Մառ մորմոքում է մայրամուտը: -
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում,-
Եվ մորմոքում է մայրամուտը.
Մահվան մրուր է մաղում
... 
II.  Մառ՝ մորմոքում է Մայրամուտը -Ու մգլահոտ է մովից մաղում:
Մարում է մուժը մթնշաղում,-
Մառ մորմոքում է Մայրամուտը...
Մխում է մարգը: Մարդը: Մութը: -Մգլել է միրգը մեր մախաղում...
Մառ մորմոքում է Մայրամուտը,
Մուգ մգլահոտ է մովից մաղում... 

III.Մխում է մարխը: Մգլահոտ է:
           Մարմանդ մրուր է մովից մաղում,
Մառ՝ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում: -
Մտորումներըս մահահոտ են,
Մտքերս մովն է մահվան մղում,-
Եվ մորմոքում է մայրամուտը,
Մառ մայրամուտը մթնշաղում... 




IV.I.        Մթնում է. մոտ է մայրամուտը.
Մահվան մշուշ է մովում մաղում.
Մեռնում է մովը մթնշաղում.
Մթնում է: - Մոտ է մայրամուտը:
Մեռնող մի մոգ է մայրամուտը,
Մահվան մրուր է միայն մաղում,-
Մթնում է: Մահ է մայրամուտը -
Մառ մգլահոտ է մթնշաղում...

Չարենց<<Մայրամուտը>>

2015-01-05

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...