«Այս անդրանիկ գրքում ամփոփված են երիտասարդին
հատուկ բոլոր առաջին զգացմունքներից ստացած լավ կամ վատ տպավարությունները՝
վերածված արձակի կամ չափածոյի: Գրքի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ինձնից մի
մասնիկ է ներդրված, և եթե կարելի է այդպես ընդհանրացնել, ապա կասեմ՝ գիրքը ինչ- որ
չափով ինքնակենսագրական է: Ընթերցողին բարձրագույն արվեստ չեմ խոստանում, բայց և
չեմ փորձի թերագնահատել այս ստեղծագործությունները, ուղղակի կնշեմ, որ
յուրաքանչյուրը այստեղ կարող է գտնել իրենից մասնիկ:
Գիրքը,ինչպես
արդեն մեզ հուշում է խորագիրը, ուժեղ հոգևոր զգացմունքների մասին է: Այնտեղ
ամփոփված են իմ անդրանիկ պատմվածներից հինգը՝ընդհանուր «Հոգիները հայելազարդված»
խորագիրը կրող, նույնպես և «Անհասցե նամակներ» նամականի-շարքը, և իհարկե
բանաստեղծական «Սերս,ինչպես որ կա» շարքը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իսկապես
կարողանում են այս բառերի մեջ հոգի տեսնել: Հաճելի ընթերցանություն ձեզ»:
Հարգանքներով՝ Արման Վերանյան
Комментариев нет:
Отправить комментарий