2020-09-06

Վիկենտի Վերեսաև «Չհորինված պատմվածքներ անցյալի մասին» (Մաս 2-րդ)

 

1

Գրողը


 
Ամսագրի ողջ խմբագրությունը սիրալիր էր նրա հետ։ Նա արդեն երեք պատմվածք էր հրատարակել ամսագրում, մեկը մեկից լավն էին։ Անգամ քարտուղարուհի Աննա Միխայիլովնայի, որ խիստ կին էր՝ վերջերս վերադարձած աքսորից, աչքերն էին ջերմանում ու բարիանում, երբ նա խոսում էր նրա հետ։

Իսկ նա անձամբ չէր հավատում իր երջանկությանն ու ագահաբար որսում էր յուրաքանչյուր խրախուսական մեկնաբանություն։ Նա հատկապես, չգիտես ինչու, մեծ նշանակություն էր տալիս Աննա Միխայիլովնայի կարծիքին։

-Դե, ի՞նչ եք կարծում, ինձնից իսկական գրող դո՞ւրս կգա։

 Նա գեղեցիկ երիտասարդ էր՝ առնական ձայնով, իսկ աչքերի մեջ ու արտասանության մեջ անընդհատ ինչ-որ բացարձակ մանկական ու անասելի քնքուշ բան էր երևում։

Մի անգամ, երբ Աննա Միխայիլովնան մենակ էր, նա, կարմրելով ու ամաչելով, նրան դիմեց մի տարօրինակ խնդրանքով․ մի օրով կնոջ հագուստի մի ամբողջ կոմպլեկտ տալ իրեն՝ մինչև ամենից ինտիմները։ 

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»


  «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։

Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են հանված, ինչպես պատահում է, երբ հեռակառավարման վահանակով փոխում ես հեռուստացույցի ալիքները։ Ֆլոյդ անունով ոչ մեկին նա երբևէ չի ճանաչել, միայն թե հենց այդ բառերով ամեն ինչ սկսվեց։ Նա դա լսեց անգամ նախքան կարմիր գոգնոցով աղջկան տեսնելը։

Բայց հենց աղջիկը խաղաց պայթուցիչի դերը։

-Օ՜, ինձ մոտ այդ զգացողությունն առաջացավ։

Աղջիկը կքանստած էր գյուղական խանութի առաջ, որ կոչվում էր «Կառսոնի մոտ» (գնորդներին առաջարկվում էր՝ ԳԱՐԵՋՈՒՐ, ԳԻՆԻ, ՆՊԱՐԵՂԵՆ, ԿԵՆԴԱՆԻ ԽԱՅԾ, ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԵՐ), վառ կարմիր գոգնոց ունեցող զգեստով էր, ու խաղում էր տիկնիկի հետ՝ լցնովի, առանց ամուր կմախքի, դեղնածամ ու կեղտոտ։

-Ի՞նչ զգացողություն։

-Դե, գիտե՞ս։ Այն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով։ Օգնի՛ր ինձ։

-Déjà vu:

-Միանգամայն ճիշտ է,- գլխով արեց նա ու կրկին նայեց աղջկան։ «Նա կբռնի տիկնիկին մի ոտքից,- մտածեց Քերըլը,- կբռնի գլխիվայր մի ոտքից, և կեղտոտ, դեղին մազերը կավլեն գետինը»։

Բայց փոքրիկ աղջիկը թողեց տիկնիկին մոխրագույն, փայտե աստիճանների վրա, որ դեպի սանդղամուտն էր տանում, և մի կողմ գնաց, որպեսզի նայի շանը, որը նստած էր «ֆորդ-ունիվերսալի» թափքում։ Իսկ հետո Բիլլն ու Քերըլը անցան շրջադարձն ու խանութն անհետացավ տեսադաշտից։

2020-08-02

Հերման Հեսսե «Փիկտորի կերպարանափոխությունը»

Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել, հայտնվեց մի ծառի առաջ, որը միաժամանակ և՛ կին էր, և՛ տղամարդ: Նա ակնածանքով բարևեց ծառին ու հարցրեց.

 -Դու կյանքի ծա՞ռն ես:

 Ծառի փոխարեն սակայն պատրաստվում էր պատասխան տալ օձը, այդ պահին Փիկտորը շրջվեց ու առաջ շարժվեց: Նա աչքերը լայն բացեց, նրան ամեն ինչ այնքան շատ էր դուր գալիս: Պարզ զգում էր, որ սա կյանքի հայրենիքն ու ակունքն է:

 Եվ նա նորից մի ծառ տեսավ, որ միաժամանակ և՛ արև էր, և՛ լուսին:

 Կրկին հարցրեց.

 — Դու կյանքի ծա՞ռն ես:

 Արևը գլխով արեց ու ժպտաց, լուսինը ևս գլխով արեց ու ժպտաց:

 Աննման ծաղիկները նայում էին նրան զանազան գույներով ու լույսերով, զանազան աչքերով ու դեմքերով: Մի քանիսը գլխով էին անում ու ծիծաղում, ուրիշներն էլ գլխով էին անում ու ժպտում, որոշները սակայն գլխով չէին անում ու չէին էլ ժպտում. նրանք, ուրախությունից արբեցած, լռում էին. ընկղմված էին իրենց մեջ, տարված էին սեփական անուշահոտությամբ: Նրանցից մեկը մի կապույտ երգ էր երգում, մեկ ուրիշը՝ մուգ կապույտ օրորոցային: Ծաղիկներից մեկը երկնագույն խոշոր աչքեր ուներ, մեկ ուրիշն էլ նրան հիշեցրեց իր առաջին սիրո մասին: Մեկը իր մանկության այգու հոտն էր բուրում, նրա քաղցր բուրմունքը մոր ձայնի նման էր հնչում: Մի ուրիշն էլ շարունակ ժպտում էր նրան՝ մեկնելով իր կարմիր թեք լեզուն: Նա լիզեց այն, այն թունդ ու վայրի համ ուներ՝ խեժի ու մեղրի, նաև՝ կնոջ համբույրի:

 Փիկտորը կանգնել էր ծաղիկների արանքում՝ կարոտագին ու անհամարձակ ուրախությամբ: Նրա սիրտը զանգի նման ծանր ու արագ էր բաբախում. նա բուռն ցանկությամբ այրվում էր անորոշության ու կախարդական երկմտանքի մեջ:

 Փիկտորը մի գույնզգույն թռչուն տեսավ, որ նստել էր խոտերի մեջ, ու թվում էր՝ թռչունը տերն է բոլոր գեղեցիկ գույների: Գույնզգույն չքնաղ թռչնակին նա հարցրեց.

 -Օ՜, թռչո՛ւն, ասա՛ ինձ՝ որտե՞ղ է երջանկությունը:

 -Երջանկությո՜ւնը,-արտաբերեց թռչունը իր ոսկեգույն կտուցով,-երջանկությունը, ընկե՛ր, ամենուր է՝ լեռներում ու սիզամարգերում, ծաղիկների ու բյուրեղների մեջ:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...