2014-01-05

Երբ սիրտդ բաբախում է դավաճանության ռիթմով

Նախապատմություն
Ուզում եմ ասել,որ այս պատմության հերոսները իրական մարդիկ են,ուղղակի պատմության որոշակի մանրունքներ իրականության համեմատ փոփոխության են ենթարկվել:Անունների հետ կապված կուզեի ասել,որ հերոսուհու անունը ավելի համապատասխան է նրա էությանը,գլխավոր հերոսի Արմանդոյի անունը ուղղակիորեն կապված է իմ անվան հետ:Սա թող ոչ ոքի ենթադրել չտա,թե իրականում այս պատմության հերոսն էլ ես եմ:Ոչ,այդպես մտածողները չարաչար կսխալվեն:Իսկ այ ընկերոջ անունը՝Մարկոն,ընտրված է պատահականորեն:Իմ սովորության համաձայն անունների ընտրության հարցում ես միշտ դիմում եմ որևէ ընկերոջս:Այս անգամ էլ նրանցից մեկի խորհրդով ես ընտրեցի այս անունը:

ԵՐԲ ՍԻՐՏԴ ԲԱԲԱԽՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՌԻԹՄՈՎ
Նախաբան
Չկա աշխարհում մեկը,համենայն դեպս մի տղամարդ,ում հարցնես, թե ո՞վ էր Եվան, և նա չիմանա:Հարցված տղամարդկանց մեծամասնությունը, համոզված եմ, այնպիսի նզովք կթափեն /եթե ամոթի զգացումը չլիներ այդ անվան կրողի հասցեին, ինչպես տարեցներն են դա անում…
Եվա…Աստվածաշնչի համաձայն՝ առաջին կինը,ով իր ծնունդով արդեն իսկ հիմք դրեց մարդկային մեծագույն մեղքին՝դավաճանությանը:Ասում են,բոլորին մեկ արշինով չափելը սխալ է,բայց ,արի ու տես, վերոհիշյալ մեծամասնությունը որ,հաստատ,այդպես չի մտածում:Բոլորս էլ ինչ որ բանից <<քաշված ենք>>, բայց տղամարդկանց մեծամասնությունը <<քաշվում է>> հենց կանանցից: Գիտե'մ,գիտե՛մ,իմ այս տողերը կարդալուց հետո բոլոր կանայք ու աղջիկները պատրաստ կլինեն իրենց եղունգներով իմ աչքերը հանել,բայց ներեցեք հարգելիներս՝Եվայի թոռներ ու ծոռներ/այսպես ավելի լավ է ձեր էությունը ընդգծվում/,փաստը թաքցնելով այն չես կարող վերացնել: Ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս:
Ահա ուզում եմ ձեզ օրինակով ցույց տալ ամենը:Ու խնդրում եմ հետևություններ կամ մեկնաբանություններ անելիս չկառչեք այն փաստից ,որ ես միայն մեկ օրինակ եմ բերում:Հավատացեք , նմանատիպ օրինակները բազմաթիվ են:
Նախքան պատմությանն անցնելը մի բան էլ ասեմ.չկարծեք, թե տղամարդիկ այդպես կատարյալ են,ո՛չ,բայց չգիտես՝ ինչու նրանց անկատարությունը կնոջ մոտ ավելի լավ է նկատվում, քան հենց իրենցը՝ կանանցը:Եվ այսպես….


**********

Չգիտեմ՝ այս պարագայում բախտն էր, թե ճակատագիր կոչվածը,թե ուղղակի հասարակ զուգադիպություն,բայց մեր հերոսուհու անունն էլ Եվա էր:Դե ինչ պատմություն առանց տուժող կողմի: Դե իսկ մեր տուժողը Արմանդոն էր,մինչև ականջները սիրահարված պատանին,ով անգամ մտածել չէր կարող,որ այդպես ամեն ինչ խառը կլինի իր կյանքում,չէր կարծում, որ ի տարբերություն ուրիշների իր առաջին սիրո պատմություննը այդքան ցավ պատճառող կարող է լինել,չէր մտածում,որ ընկեր ընտրելը այդքան բարդ է……
Դե ինչ,երևի որոշներդ շփոթի մատնվեցիք,մտածելով,թե ինչ կապ ուներ այս ամենը մեր պատմության հետ:Համբերություն,մի փոքր համբերություն… Արմանդոն դեռ նոր է ուշքի գալիս:Նա պետք է դեռ ամեն ինչ քայլ առ քայլ,կտոր առ կտոր վերհիշի:Իսկ հուշերը միշտ չէ,որ շոկոլադե արկղիկի նման են,երբեմն դրանք երկաթից են,որ ծանրանում են սրտիդ:


**********

Նախաավարտական դասարանի աշակերտ Արմանդոն մեկն էր այն 22 աշակերտներից,ովքեր շուտով,շատ շուտով ՝սեպտեմբերին, պետք է գնային դպրոց ու այնտեղ անցկացնեին իրենց վերջին տարին՝լի հաճելի օրերով:Բայց նոր էին ավարտվել տարեվերջյան քննությունները,երբ մի օր Արմանդոյին ,երբ նա դրան բոլորովին չէր սպասում,դպրոց կանչեց տնօրենը:Պետք է ասել,որ Արմանդոն իրոք հրաշալի տղա էր,բոլոր ուսուցիչների սիրելին:Այդ սերը նա ձեռք էր բերել իր աշխատասիրության,միամտության ու խելքի շնորհիվ:Այդ սիրո շնորհիվ ձեռք էր բերել նաև մի շարք ընկերներ,որոնց իրական դեմքը նա չէր կարողացել բացահայտել իր միամտության պատճառով: Տեսնու՞մ եք,որ ամեն ինչ հարաբերական է,այն ինչ շատ հաճախ դրական է դիտվում,երբեմն բացասական է լինում:
Եվ այսպես՝ Արմանդոն արդեն տնօրենի սենյակում էր,իսկ նա դեռ չկար: Սպասելուց հոգնելով՝նա սկսեց շրջել սենյակում՝ուաշդրությամբ զզնելով ամեն բան,որ կամ կախված էր պատից կամ դրված փոքրիկ հյուրասեղանին:Դրանցից որոշները նրան ծանոթ էին:Դրքանք իրենց դպրոցը ներկայացնող աշակերտների պատվոգրերի,շնորհակալագրերի պատճեններն էին:Թեթևակի հուզում ապրեց Արմանդոն,որն արտահայտվեց գոհացական ժպիտով,երբ, որպես այդ շարքը եզրափակող, տեսավ դեռ մեկ ամիս առաջ իրեն տրված պատվոգրի պատճենը, որը նա ստացել էր <<Ստեղծագործող երիտասարդներ>> մրցույթի մարզային մրցաշարում՝գրավելով առաջին տեղը:Այդ պահին ներս մտավ տնօրենը,ում տեսնելով Արմանդոն այնպես շփոթվեց,որ քիչ մնաց ձեռքից գցեր պատվոգիրը:
-Հանգիստ, տղա՛ս,-ժպիտը դեմքին նրան դիմեց տնօրենը,-հանգի՛ստ: Դա դի՛ր այդտեղ և նստիր,թե չէ, ինչպես տեսնում եմ,ասածից ավելի ես շատ ես շփոթվելու:
Արմանդոն անհանգստացավ: Հաշված վայրկյանների ընթացքում վերջին օրերը աչքի առջևով անցան,բայց այդպես էլ ինչ որ սխալ քայլ կամ արարք չհիշելով, անհամբերությամբ սպասեց տնօրենի խոսքի շարունակությանը:-Այսպես, տղա՛ս,վերջին հաղթանակը դպրոցին բերեցիր դու,ինչի համար մենք բոլորս շատ ուրախ ենք, և այսօր ուզում եմ քեզ առաջարկել մի բան:Ինձ ասացին, որ ամեն դպրոց ամառային ճամբար կարող է ուղարկել 2 աշակերտի:Իմ կարծիքով այդ երկուսից մեկը անպայման պետք է լինես դու,բայց….բացառության կարգով քեզ է թողնվում նաև երկրորդ աշակերտի ընտրությունը:Սա իհարկե գաղտնի:Եվ այսպես,որդի՛ս,ու՞մ հետ կցանկանայիր լինել ճամբարում:
-Ե՞ս պիտի որոշեմ,այո՞,-դեռևս մինչև վերջ չնկալած իրավիճակը,ինքնաբերաբար ասաց Արմանդոն:Տնօրենի գլխի դրական շարժումից հետո նա ասաց.
-Ուրեմն՝Մարկոն,հնարավո՞ր է:
-Այո,իհարկե…Դե իսկ հիմա գնա հայտնիր նրան նորությունը,ու պատրաստվեք, երկու օրից դուք գնում եք ճամբար:
Ձեռքսեղմումից հետո Արմանդոն դուրս եկավ տնօրենի սենյակից՝լի ուրախ զգացումներով:Նա իր ճանապարհի ընկեր ընտրել էր Մարկոյին՝իր դասընկերոջն ու լավագույն ընկերոջը,ով ի տարբերություն Արմանդոյի ուսուցիչների աչքի գրողն էր:Այդ բարձրագույն պատվին նա արժանացել էր իր անկարգության ու ծույլիկության շնորհիվ:Բայց, ինչպես ասում են,դաստիարակաությունը մարդկության հիմնաքարն է:Մարկոն իր ստացած դաստիարակության զոհն էր:
Երկու տղաները ընկերություն անել սկսել էին դեռ մանկուց:Մանուկ ժամանակ նրանց ընկերությունն ավելի մաքուր էր, քան այն դարձավ ավելի հասուն տարիքում:Մեծանալով Մարկոյի համար Արմանդոն դարձավ գրավորները գրող գործիք,որը նա նրբորեն քողարկում էր ընկերության շղաշի տաղ:Իսկ Արմանդոն իսկապես ընդունում էր նրան հարազատ եղբոր պես:Ու քանի որ նա հարազատ եղբայր չուներ,Մարկոն գրեթե ամբողջ օրն անց էր կացնում Արմանդոյի հետ, նրանց տանը:Եվ այդպես մոտիկից ծանոթանալով նաև նրա ընտանիքին՝ Մարկոն սկսեց նախանձել այդ ընտանեկան ջերմությանը,որի պակասը ինքը միշտ զգացել էր:Եվ այսպես հետզհետե նրանց ընկերներ հարաբերությունը գնում էր դեպի սառեցում,ինչը, ցավոք, չէր հասկանում Արմանդոն:

************

Արդեն երկու օր էր,ինչ Արմանդոն ու Մարկոն ամառային ճամբարում էին:Գիշեր էր…Կանոնակարգի համաձայն տղաներն ու աղջիկներն արդեն անցել էին իրենց սենյակները՝ քնելու:Բայց Արմանդոյի քունը չէր տանում:Արդեն երկրորդ գիշերն էր,ինչ նա անհանգիստ էր:Մի բան նրան կեղեքում էր ներսից:Նա խոսելու կարիք էր զգում,բայց ոչ մի անգամ չէր համարձակվում բարձրաձայնել իր անհանգստությունը, իր անբնական սրտատրոփը:Ամաչում էր այդ մասին բարձր խոսել,կիսվել ինչ որ մեկի հետ: Սիրահարվել էր…
-Մարկո՛,-այլևս չկարողանալով զսպել իրեն՝ կամաց շշնջաց Արմանդոն,-Մարկո՛,քնա՞ծ ես:
-Ո՛չ,քունը էսօր որոշել է աչքերիս մոտ չգալ…
-Ինձ մոտ էլ է էդպես:-Մի փոքր դադարից հետո շարունակեց.
-Մարկո,մի բան ասե՞մ:Խոստացիր որ չես ծիծաղելու:
-Արդեն հետաքրքիր է…Դե ասա,ի՞նչ ես հապաղում:
-Լսիր,կարծես սիրահարվել եմ….Եվային:
-Ի՞նչ:Դու՞:Սիրահարվե՞լ ես:Եվայի՞ն:
-Այո,ինչու՞ այդպես զարմացած:Ի՞նչ է, չե՞մ կարող,-կատակի վերածելով զրույցը ասաց Արմանդոն:
-Ինչ իմանամ….
Սառն էր Մարկոյի պատասխանը,ու Արմանդոն զգաց ,որ սխալ էր թույլ տվել՝ բացելով սիրտը ընկերոջ առաջ: Նա չէր հասկանում՝ ինչն էր պատճառը,որ այդպես սառը վերաբերմունքի արժանացավ,բայց մի բան պարզ էր՝սխալ էր վարվել:Իսկ Մարկոն, շրջվելով մեջքով դեպի Արմանդոն, ընկավ մտքերի գիրկը:Նորից հին նախանձը գլուխ բարձրացրեց:Նա գիտեր,որ ինքը հաստատապես չի սիրում Եվային,բայց թողնել,որ այս անգամ էլ լավագույնը բաժին հասնի Արմանդոյին,նա չէր կարող:
Այսպիսով վճռված էր…Ընկերները խուլ հակամարտության մեջ մտան,սակայն եթե Արմանդոյի դեպքում այդ հակամարտությունը չկար,քանի որ կասկածներ չուներ ընկերոջ վերաբերյալ,ապա Մարկոյի դեպքում այդ հակամարտությունը օդի պես մի բան էր՝կար,բայց աներևույթ էր,չէր երևում բայց անչափ կարևոր էր:
Իսկ ով էր Եվան:Եվան մեկն էր հարևան դպրոցներից այստեղ եկած աղջիկներից: Բոլորի նման ու բոլորից տաբեր:Նա գեղեցկուհի էր,փարթամ ,ծալ-ծալ շեկ վարսերով, զմրուխտի կանաչ աչքերով,փոքր քթով,ինչը նրա դեմքին մանկան գեղեցկություն էր տալիս,երկար մատներով,կարծես դրանք դաշնակահարի մատներ լինեին,ու սլացիկ,բարդու պես սլացիկ հասակով: Ինչ իմանար Արմանդոն, որ այդ բարդու պես սլացիկ մարմնի տակ եղևնու փշեր են թաքնված: Եվան ինքն էլ գիտեր, որ գեղեցիկ է,որ շատերը խելքամաղ են լինում նրա համար, ու դա նրան մի տեսակ անպարտելիության,ամենազորության զգացումով էին ներշնչել: Նրա համար սովարական էր դարձել ընկեր փոխելը:Բավական էր՝ձանձրանար նախորդից,մեկ օր դեռ չանցած նրան կարելի էր տեսնել նոր տղայի հետ,գիրկընդխառն…Այո,իմաստուն է ժողովուրդը,երբ ասում է,թե կարևոր է ոչ թե արտաքին գեղեցկությունը,այլ ներքին: 
Ցավոք,Արմանդոն միամիտ էր…

************
Օրեր շարունակ Արմանդոն սիրային երկտողեր էր ուղարկում Եվային,որտեղ նա փորձում էր նկարագրել այն աննկարագրելի զգացմունքը,որ տածում է նա դեպի Եվան,խոստանում էր սիրել նրան,ասում էր,որ կյանքն առանց նրա չի պատկերացնում… Բավական է ասել՝դասական սիրային խոսքեր,և արդեն ընթերցողը մտովի կտեղափոխվի դասական սիրավեպերի այն էջերը,որտեղ նմանատիպ խոսքեր նա արդեն կարդացել է: Ասել,որ սա սեր չէր,ելնելով այն բանից, թե կրկնվում էին ծեծված խոսքեր,սխալ է:Սիրում են տարբեր կերպ,բայց սերն արտահայտելու համար,այնուամենայինվ,կաղապարներ են ստեղծվում: 
Եվան գիտեր՝ ով է նամակագիրը,ու, կարելի է ասել, արդեն ձանձրացել էր մենակությունից:Արմանդոն առաջինն էր տղաներից, որ համարձակություն ունեցավ/ թեկուզ նամակներով/ սեր խոստովանել: Եվան սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: Սա էր պատճառը,որ նա համաձայնեց ընկերություն անել Արմանդոյի հետ:
Արմանդոն երեխայի պես,ում նվիրում ես իր փափագած նվերը,սավառնում էր երկնքում: Նրա կարգապահությունից գրեթե ոչինչ չէր մնացել:Ճամբարային դասերից անընդհատ բացակայում էր,գիշերները ուշ քնելու պատճառով,առավոտյան չէր կարողանում արթնանալ և ուշանում էր կամ ընդհանրապես բացակայում էր ինչպես ֆիզիկական նախավարժանքից, այնպես էլ նախաճաշից:Սերը նրան գիժ էր դարձրել:
Մի օր սովորականի պես Եվայի ձեռքից բռնած նրանք բարձրացել էին ճամբարի գիշերային խարույկի հովիտը:Քամու մեղմ սուլոցը ներդաշնակում էր Արմանդոյի զգացմունքներին,նրա աչքերից սեր էր հորդում,իսկ Եվան,եթե ընթերցողը նախապես զգուշացված չլիներ նրա դերասանության մասին,ապա կասեի ու կնկարագրեի, թե ինչպես պատասխան սիրո երդումներ,փաղաքշանքներ էր տալիս նա Արմանդոյին:Բայց քանի որ մենք իսկզբանե ցանկացանք բացահայտել նրա իրական դեմքը,ապա ընթերցողը,որքան էլ հիմա մենք փորձենք վերարտադրել նրա անձնուրաց սիրո ամպագորգոռ ճառերը,հաստատապես չի հավատա: Մարդը երբեք չի փոխվում,հարգելի ընթերցող,մարդը իր ողջ կյանքում մնում է այն, ինչ եղել է,ուղղակի հաճախ նրան նոր կողմից ենք բացահայտում,մի կողմ,որը նա կամ խնամքով թաքցնում է իր մեջ,կամ էլ իր համար էլ բացահայտված չի եղել: Ու հիմա ինչքան էլ փորձենք հակառակում համոզել,թե Եվան միգուցե փոխվել էր,իսկապես սերը կարող էր վերափոխել նրան,իզուր վատնած կլինենք մեր ժամանակը:Իմաստախոս ժողովուրդը կարմիր կովի մասին լավ է ասույթում:
Եվ այսպես՝այդ օրը սովորականի պես նրանք խարույկի համար նախատեսված հովտում էին:Արմանդոն երեխա էր դարձել:Վազվզում էր ,գժություններ անում,գալիս փաթաթվում Եվային,համբուրում,նրա վարսերը մոտեցնելով իր շուրթերին դրանցից բեղեր էր սարքում,ծիծաղում էին,ժպիտներ փոխանակում,նորից համբուրվում,պառկում հովտի կանաչ խոտի վրա, արևից ցավող աչքերը կոծում ու շշնջալով սկսում էին զրուցել:Կամաց էին խոսում,կարծես վախենում էին որ քամին կարող է խոսքները առնել,տանել, հայտնել աշխարհին:
Մոտակայքում ոտնաձայն լսելով՝երկուսն էլ ուղղվեցին,նստեցին իրենց տեղերում: Հովիտ բերող ճանապարհին տեսան Մարկոյին:Նա գալիս էր շվարած, ինչոր բան ձեռքում սեղմելով:Արմանդոն, նկատելով նրա շվարած դեմքը, ձայն տվեց.
-Մարկո՛,չլինի՞ ուրվական ես տեսել…թե ուսուցիչնա քեզ էդպես վախեցրել,-ու սկսեց բարձր հռհռալ,ինչին միացավ նաև Եվան:
Իսկապես Մարկոյի դեմքը ծիծաղ ու զարմանք կարող էր հարուցել միաժամանակ: Բայց կարևոր էր ոչ թե նրա արտաքինը,այլ այն,թե ինչ էր նա մտադրված անելու,ինչին կարծես թե չէր համարձակվում կամ չէր կողմնորոշվում դիմել:
Մոտենալով նրանց՝Մարկոն նստեց Եվայի կողքին ու վերջապես բացեց բերանը.
-Ոչ թե ուրվական եմ տեսել,ա՛յ խելացի,այլ այսօր առավոտվանից գլուխս սաստիկ ցավում է:Ոչինչ չի օգնում:
-Գլխից է,-չդադարելով հռհռալ ասաց Արմանդոն,-միայն տես հա,հանկարծ կարիք չառաջանա գլխատելու:
-ԷԷ՜,դու ձեռք ես առնում,իսկ իմ գլուխն իսկապես պայթում է:
Արմանդոն այլևս չարձագանքեց նրա ասածին ու նորից պառկեց գետնին:Մարկոն,օգտվելով առիթից ,որ ընկերը աչքերը կոծել է արևից պաշտպանվելու համար,ձեռքում պահված երկտողը տվեց Եվային,ապա ցուցամատը մոտեցրեց շրթունքներին,իբրև թե՝ լռիր: Եվան շփոթված վերցրե երկտողը ,արագ դրեց գրպանը ու ինքն էլ հասակով մեկ մեկնվեց գետնին:Գլուխը դրեց Արմանդոյի կրծքավանդակին ու սկսեց լսել նրա սրտի համաչափ բաբախյունը:Հանկարծ Արմանդոն ասաց.
-Լսու՞մ ես:
-Ի՞նչը:
-Սրտիս ձայնը:Ուշադիր լսիր:Քո անունն է վանկատում…,-ու ամուր առավ նրան իր գիրկը համբուրելով ճակատը:
Նրանք կարծես մոռացել էին Մարկոյի գոյության մասին ու Մարկոն ինքն էլ զգալով դա անձայն- անշշուկ թողեց ու հեռացավ նրանցից:Մեկ է,արդեն արել էր իր սև գործը:Մնում էր միայն պտուղը քաղել:
Իսկ մեր սիրահարները դեռ մինչև իրիկնահաց մնացին հովտում,ապա քանի դեռ արևի չր հասցրել կորչել,նրանք իջան հովտից անմիջապես ճաշարան,որտեղ ընթրիքը վայելելուց հետո ամեն մեկը անցավ իր սենյակը՝պարապելու:

*************
Սենյակ մտնելուն պես Եվան գրպանից հանեց Մարկոյի իրեն տված թուղթը ու բացելով այն սկսեց կարդալ.<<Գիտեմ,դու սա կարդալուց հետո կմտածես,որ ես ամենավերջին ստորն եմ այս աշխարհում,բայց ես ուզում էի ասել,որ սիրում եմ քեզ այնպես, ինչպես ընկերս,ու խնդրում եմ ընտրություն կատարել մեր միջև:Վաղը կեսօրին, եթե դու լինես բալահովտում,ապա ես կհասկանամ, որ դու ընտրել ես ինձ,եթե չգաս այնտեղ ,ես խոստանում եմ այլևս քեզ չանհանգստացնել>>:Եվան ցնցված էր:Իհարկե նա այն աղջիկներից էր/ինչպես արդեն գիտի ընթերցողը/,որ երկար նույն տղայի հետ ընկերություն չէր կարողանում անել,և եթե անկեղծ ,այո՛ ,նա արդեն ձանձրացել էր Արմանդոյի անվերջանալի սիրո խոստովանություններից:Նրա սիրտը նոր փորձություններ էր ուզում,նոր արկածներ,նոր ժամանակավոր սեր:Բայց կար մի բան,որ մինչ այդ նրա համար խորթ էր,որը նրա մեղսավոր հոգին դեռ չէր արել՝դավաճանել տղային իր լավագույն ընկերոջ հետ:Բայց ինչպես իր նախամայրը,այնպես էլ ինքը,չկարողացավ դիմակայել գայթակղությանը:
Հաջորդ օրը կեսօրին,այն ժամանակ երբ սովորաբար նա պետք է լիներ Արմանդոյի հետ հովտում,նա գնաց բալահովիտ:Ռուբիկոնն անցել էր,հետդարձի ճամփա չկար:

***********
Արմանդոն Եվայի վերաբերմունքի ու պահվածքի մեջ փոփոխություններ էր նկատում,սակայն չէր կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը:Հանդիպումներից նա մեծամասամբ խուսափում էր,հազվադեպ էր նրա հետ բարձրանում խարույկի հովիտը,ու միշտ որևէ պատճառաբանություն էր ունենում,որևէ արդարացում:Իսկ արդարացումներ փնտրում են միայն մեղավորները: Դա լավ գիտեր Արմանդոն,ու գուցե այլ պարագայում մտքերը նրան այդ ուղղությամբ էլ տանեին,բայց ոչ այս դեպքում:Սերը բթացրել էր նրա զգոնությունը,ինչպես ասում են մեր կլասիկները՝կուրացրել էր նրան:Իսկ Եվան երկակի խաղ էր խաղում՝հանդիպելով երկուսի հետ էլ:
ՄԻ օր կեսօրվա տապին Արմանդոն լուսամուտով գաղտնի անցավ Եվայի սենյակը,քանի որ,ըստ կանոնադրության, տղաներին արգելված էր լինել աղջիկների սենյակում և հակառակը:Սակայն Եվային չգտնելով իր սենյակում ու չտեսնելով նրան նաև ճամբարի տարածքում՝Արմանդոն անհանգստացավ:Ի՞նչ կարող էր պատահած լինել:Ու՞ր կարող էր նա լինել:Անգամ նրա տեղը չգիտեին ընկերուհիները:Արմանդոն սկսեց հարձուփորձ անել բոլորին ,ով իր ճամփին հայտնվում էր.
-է՛յ Ալեքս չես տեսել Եվային,ո՞չ,իսկ դու Խուան,դու՞՝Իվան,ո՞չ:<<Տարօրինակ է,ու՞ր կարող է լինել նա>>,-մտածում էր Արմանդոն ,երբ հանկարծ տղաներից մեկը նրան ասաց.
-Լսիր ,վերջին անգամ նրան տեսել եմ բալահովտի ճանապարհին ,գուցե այնտեղ զբոսնում է:
Գլխով անելով նրան Արմանդոն ճամփա ընկավ դեպի բալահովիտ,իհարկե կասկածելով, թե այնտեղ կարող է բարձրացած լինել:Ու այն է, թե արդեն պետք է հասներ բալահովիտ, երբ ձայներ լսեց ու կանգ առավ:Ձայները շատ ծանոթ էին նրան,միայն թե ինչ էին նրանք խոսում.
-Սիրում եմ քեզ,-լսվում էր տղայի ձայնը:
-Լսի՛ր, իսկ ինչ ենք անելու, եթե հանկարծ նա մեր մասին իմանա,-կարծես չլսելով տղայի խոստովանությունը հարցրեց աղջիկը:
-Նա չի իմանա,և հետո, մնացել է ընդամենը երկու օր,երկու օրից ամեն մեկս կլինենք մեր տանը,դու այլևս չես պատասխանի նրա զանգերին ու նա կդադարի քո մասին մտածել,այդ մասին անհոգ եղիր,ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ,որ նա քեզ շուտ մոռանա:
-Ուրեմն,հուսանք որ նա ոչինչ չի իմանա:
Եվան էր…Մարկոյի հետ:
Աշխարհը փուլ եկավ Արմանդոյի գլխին:Կրկնակի դավաճանություն:Գնալ և ասել,որ ամեն ինչ գիտի,թե թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կար: Արմանդոն չէր կոմնորոշվում:Սակայննա մտածեց,որ եթե բացահայտ ցույց տա,որ գիտի նրանց դավաճանության մասին,կդառնա ծիծաղի առարկա ու գերադասեց լռել:Նա հեռացավ՝ առանց բառ ասելու:

Այդ միջոցին Եվան Մարկոյի ձեռքը ուսից վերցնելով իջեցրեց այն,ասելով՝ թե շոգ է:Սակայն իրականում մեղքն էր ծանրացել նրա ուսին:Նա զգում էր իր կատարած սխալի ամբողջ լրջությունն ու անամոթությունը:Շատ անգամ էր մի ընկերոջը թողել մյուսի հետ լինելու համար,բայց փոխել մեկին նրա իսկ ընկերոջ հետ… Սա այն աններելի սխալն էր,որ նա իրեն թույլ տվեց:Ու նոր միայն հասկացավ,որ իր արկածախնդրությունը,տղաներից շուտ ձանձրանալու իր երբեմնի զվարճալի սովորությունը այժմ ճակատագրական սխալի առաջ կանգնեցրին իրեն,սխալ,որ անգամ ինքը իրեն չի կարող ներել,եթե ներեր անգամ ողջ աշխարհը:Սակայն նմանատիպ մարդկանց համար հոգեբանական ինքնադատապարտման այս ժամերը ընդամենը վայրկյաններ են տևում:Եվ ընդամենը մի քանի վայրկյան անց իր այս խորհրդածություններից նա նորից նույն մարդն էր,պատրաստ անընդհատ դավաճանելու՝առանց խտրականություն դնելու թե ում և ում հետ: 

Երեկոյան՝ ընթրիքի ժամանակ, բոլորը նկատեցին Արմանդոյի բացակայությունը:Բոլորին հետաքրքրեց նրա որպիսություն,քանի որ մտածում էին ,թե վատ զգալու պատճառով է,որ չի ներկայացել ընթրիքին: Սակայն խոհարարը շտապեց նրանց հայտնել,որ Արմանդոն կարևոր պատճառներով կեսօրին հավաքել է իր իրերը ու վերադարձել է տուն:Ապա նայելով Եվային ավելացրեց.
-Աղջիկս,նա քեզ համար նամակ է թողել:
Եվան անմիջապես վերցրեց նամակը ու ինքն էլ հրաժարվելով ընթրիքից՝ անցավ իր սենյակը:Նա սկսեց կարդալ.<<Չգիտեմ ինչ էր պատճառը,որ այսպես վարվեցիր,չգիտեմ անգամ ես եմ դրանում մեղավոր, թե ոչ,բայց գիտեմ մի բան, այլևս նայել քո կամ Մարկոյի երեսին ես չեմ կարող:Դու դավաճանեցիր ինձ, դա առաջին մեծ ցավն է ինձ համար, բայց ասա,չէիր կարող դու քեզ համար ուրիշին ընտրել,ինչու ընկերս…Իսկ նա՞…Նա ինչպե՞ս կարողացավ:Ինչպես կարողացաք այդպես վարպետորեն ստել երկուսդ էլ:Ես սրան արժանի չէի:Ես արժանի չէի դավաճանված լինելու:Հիշում ես,մի օր քեզ ասացի,որ սիրտս բաբախելով քո անունն է վանկատում:Իմացած եղիր,որ այժմ այն դավաճանության ռիթմով է բաբախում ու ցավում:Անունդ քերվել է նրա վրայից դավաճանության մագիլներով:Ես….>>:Եվան չկարողացավ ավարտել նամակը,պատառոտեց այն,գցեց գետնին,սկսեց լուռ հեծկլտալ,ապա ,հիվանդի պես սողալով, գետնից մեկ առ մեկ հավաքեց նամակի կտորները,լցրեց դրանք գրպանը,ու ժամանակից շուտ մտավ անկողին՝քնելու:

Իսկ նամակի միջից մի սիրտ էր բաբախում՝դավաճանության ռիթմով:

2013-12-24

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ...(Քրիստինե Բեժանյան)

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ,
Ես չեմ խոսում,
Դու չես լսում...

Ու ձեռքերով
Սրտից ուղեղ ճանապարհին,
Ասմունքում ենք մերթ կարոտներ,
Մերթ խնդություն,
Մերթ էլ դատարկ այդ ուղու մեջ,
Ընդգծում ենք մի կործանիչ զսպվածություն...

Խուլ ու համր ենք մեր սիրո մեջ,
Դու չես խոսում,
Ես չեմ լսում...

Ու բնությանն արհամարհած,
Ինքներս մեզ չխղճալով,
Սպասում ենք, թե երբ պիտի
Մի սելավի բաժանիչ ուժ
Կա՛մ քեզ քշի,
                                                                      Կա՛մ խշշացնի արձագանքը
                                                                      Մեր խուլ սիրո...

2013-12-21

Celebrate the Magic(Տոնի՛ր հրաշքը)


Տոնի՛ր Հրաշքը

Ու թող անիծվի թախիծը,
Միայն թե կյանքը փայլատակի…
Ա.Վ.


Ինչ-որ տեղ՝ քաղաքում, հիմա նախատոնական եռուզեռ է, ամենքը շտապում են, որ չուշանան, որ հասցնեն, որ տոնեն… Ու այնպես հաճելի է մարդ-կանց լինել վազքի մեջ, ապրել վազքի շնչով՝ շնչա-կտուր, խելահեղ գրկել ձյունը՝ այդ թատերականն ավարտած գեղեցկուհի դերասանուհուն, պարել կյանքի ռիթմով… Միայն թե չուշանան…

  Դեռ մեկ տարի առաջ այդ մարդկանցից մեկն էր նաև Խեսուսը՝ կյանքը աչքերում վառած, երգը սըր-տում, կյանքի ռիթմին համընթաց, դեռ մի բան էլ այդ ընթացքը հետևում թողնող  այդ երիտասարդը, ում մասին այդպես փափագում եմ խոսել ես: Դեռ նոր բոլորած կլիներ իր քսան տարին, բայց այնպես հմուտ կյանք խաղալ գիտեր: Երիտասարդները, ընկերները նրանից այնքան սովորելու բան ունեին, այնպես նա կարող էր նրանց գրավել դեպի իրեն իր խելքով ու կյանքի իմացությամբ:
Լավ կյանքից չէր, որ նա այդպես հմուտ էր, վարժ-ված կյանքին: Ճակատագիրը ամեն անգամ մի կա-րևոր դաս էր տվել նրան, դաս, որ ինչքան էլ նա փոր-ձեր մոռացության մատնել, անկարող էր… Ինչպե՞ս հաշմանդամը մոռանա, որ ոտք չունի, կամ ինչպե՞ս կույրը դադարի մտածել իր կուրության մասին, ինչպե՞ս դադարի երազել արևի լույսը… Այդպես էլ նա ինչպե՞ս կարող էր մոռանալ այն անհամար կորուստները, որ կյանքը որպես դաս կամ որպես դառը հեգնանք շնորհել էր նրան: Անկարելի էր… Սակայն ամեն անգամ նա կարողացել էր ոտքի կանգնել, դիմացել էր, տոկացել, ամեն մի դառը դա-սին որոշ ժամանակ անց ճանապարհել էր ժպիտով: Ու սրանից էր, որ նա գիտեր կյանքը, նրա դեմն առնելու ու նրան իրեն ենթարկելու այնքան կարևոր գաղտնիքները:

Որքան էլ ծեծված չթվա ընթերցողին մոտիվը, այնուամենայնիվ մենք ուխտ ենք արել ներկայացնել Խեսուսին ու նրա քսանամյա ճակատագիրը այնպես, ինչպես որ կա:
Ամեն  ինչ սկսվեց նրա ծննդյան նույն գիշերը : Հարբեցող հայրը՝ Ալֆրեդոն, որ այդպես էլ չկարո-ղացավ իր տեղը գտնել մարդ կոչվող, բայց անա-սունից ոչնչով չտարբերվող մի շարք ալկոհոլիկների մեջ, այդ օրը սովորականի պես շուտ տուն եկավ: Ավելորդ կլիներ, բայց մեկ է, նշենք, որ իհարկե նա աշխատանքից չէ, որ վերադարձավ տուն: Չնայած աշխատանք կոչվածը այդ անասնակերպի համար հարաբերական է: Իրեն հարցնելու լինենք, կասեր որ աշխատում է: Միթե մեծագույն ջանք ու եռանդ չի պահանջվում ամեն օր առանց հոգնության երկու շիշ օղի դատարկելը, որից հետո այդպես ջանասիրաբար, իր անձը չխնայելով կռիվ անելը և այլ այդպիսի չափազանց ծանրածանր աշխատանքներ, որ թերևս ոչ բոլորս ենք ի վիճակի անել: Իրականությունը չթաքցնելու համար ասենք,  որ ամուսնությունից առաջ նա հարբեցող չէր, սակայն ինչպես որոշները իր շրջապատից, այնպես էլ ինքը չկարողանալով հոգալ ընտանիքի ծախքերը, որոշեց իր անկարո-ղությունը, իր անպետքությունն ու ոչնչությունը լուծել խմիչքի միջոցով:
Այդ ամենավերջին հարբեցողը սովորականի պես տուն եկավ շատ վաղ: Այդ տանը մի շարք բաներ, որ մարդու կողմից խիստ դատապարտելի են, դարձել էին սովորական: Սովորականի պես նա եկավ, մեկնվեց ողջ հասակով բազմոցին, սովորականի պես ուտելիք ուզեց, սովորականի պես լսեց նույն պատասխանը, որը ոչ մի կերպ նրա սրտի կողքով անտարբերությամբ չանցավ ու սովարականի պես սկսվեց ծեծ ու ջարդը: Մարտան՝ նրա կինը, որ ամենասովարական կերպով վարժվել էր ամեն ան-գամվա ծեծին, այս անգամ չդիմացավ: Ալֆրեդոն, աչ-քերն արյուն առած, այնպես հարվածեց կնոջը, որ վերջինս փռվեց գետնին ինչպես գետնաշոր, որին վիճակված է ամեն անգամ մաքրել ուրիշի հետքերը: Մարտան զգաց, որ իրեն շատ վատ է զգում, որ հնարավոր է կամ վաղ ծննդաբերություն կամ էլ վիժում լինի, ու այնպես գոռաց ցավից, որ անգամ ամենաամեհի գազանն էլ կարեկցանքով կլցվեր նրա հանդեպ, ու՜ր մնաց Ալֆրեդոն, որ ինչքան էլ տրվել էր անասնակերպ կենցաղին, բայց դեռ մարդկայնությունը վերջնականապես չէր կորցրել:
 Երկու ժամ անց Ալֆրեդոն իր արցունքներով էր լողացնում նորածին որդուն, իսկ ներսում՝ հիվանդա-սենյակում, վիրահատական սեղանին էր պառկած մարմինն ամբողջովին կապտուկներով ծածկված Մարտան… Անշնչացած էր… Իսկ նրա ոսկե գան-գուրներում կյանքի քամին դեռ իր վերջին շրջայցն էր անում: Մեռնելուց առաջ հասցրել էր որդուն անուն տալ՝ Խեսուս, որպես թե Հիսուս, որ հույսն էր մարդկության, իսկ Խեսուսը՝ հույսը նոր ընտանիքի:
 Կյանքի առաջին հարվածը հասցված էր, ինչ անենք թե անգիտակից մարդուն: Դժվարը մեկ դժբախտության այցելելն է: Նա գալիս է ու տեր դառնում ժամանակիդ, կյանքիդ ու չես էլ հասկանում, թե երբ և որտեղից, ում չար կամեցողությամբ կամ դրդմամբ, ում անեծքով այն հայտնվեց քո մոտ: Մնում է մաքառել:
  Չէր անցել դեռ երկու տարի մեռավ նաև ալկո-հոլիկ հայրը: Սրա մահը այնուամենայնիվ սպասելի էր: Տղան անցավ տատի ու պապի խնամքի տակ: Տատը, նրա մեջ տեսնելով իր մահացած որդուն, ավելի ճիշտ որդու մահվան պատճառը, ատում էր երեխային: Այս նոր տանը նրան կարեկից էր միայն պապը, ում էլ ամբողջ սրտով սիրում էր Խեսուսը: Բայց ժողովուրդն ասում է՝ Աստված լավերին է տա-նում: Մահացավ նաև պապը, երբ տղան ընդամենը ինը տարեկան էր, իսկ չանցած երեք երկարուձիգ տարիներ, մահացավ նաև տատը, որի մահը, եթե ան-կեղծ լինենք, մոտ տասներկուամյա պատանուն այնքան էլ մեծ ողբերգություն չթվաց: Սակայն ողբերգությունը նոր էր սկսվում…
Մանկատուն… և այսպես վեց տարի:
Մանկատանը, չնայած մի խարազանի, որ ինչ էլ անես չի իջնում, չնայած Որբություն կոչվող պիտակին, լուսավոր պահեր այնուամենայնիվ կա-յին: Առաջին հերթին այս վեց տարիները Խեսուսին սովորեցրին դիմակայել ամենօրյա բախումներին, կոփվել կամքով, սովորեցրին սովը դարձնել ամենօրյա հագուստ, որ կա ու չկա, որի առկայության կամ, թե նույն է, բացակայության դեպքում (այնքան հին է), մրսել և՛ շոգ ու կիզիչ արևի տակ, և՛ ձմռան սաստիկ սառնամանիքին:
 Մանկատունն էր, որ նրան տվեց մի քանի սրտակից ընկերներ՝ Ռոդրիգոյին, Անաստասին ու գեղեցկուհի Պաուլային: Կյանքում լավագույն ընկեր-ներին գտնում են դժբախտության պահին, ու հենց դժբախտությունն էլ միացնում է նրանց… Ցավը որքան էլ անարդար խաղ է մարդու հանդեպ,  բայցևայնպես  այն նաև միացնում է բախտակից-ներին,  դարձնում նրանց անքակտելի:
Տանութը լրանալուն պես Խեսուսը դուրս եկավ մանկատնից՝ պատրաստված կյանքի ցանկացած հարվածին: Սակայն մի ցավ կար, որ նա դեռևս չէր ճաշակել: Ամեն մեկն ուն իր աքիլլեսյան գարշա-պարը:
Պատահեց այնպես, որ չէր անցել դեռևս կես տարի, ինչ Խեսուսը դուրս էր եկել մանկատնից, իսկ նրա սիրտը այնպես տենչում էր դեռ չճաշակված այն գայթակղության խնձորը: Բայց ամեն լավ բան, որը նույնպես հարաբերական է,վաղ թե ուշ պատահում է:
Դրսում նա կարողացել էր իր հետաքրքիր բնույթի շնորհիվ գտնել ընկերներ, սակայն պարզհոգի երի-տասարդին տրված չէր ճանաչել իսկական ընկեր-ներին կեղծավոր թշնամիներից:
Մի անգամ բացօթյա սրճարանում ամառվա տա-պից շունչ քաշելու մտադրությամբ ընկերական հավաքը վերածվեց ավելիին, քան կարելի էր սպասել:

Խեսուսը սիրահարվել էր մատուցողուհուն: Թվում է, թե ոչինչ չկար այդտեղ արտառոց, սիրտ է, կարող է նաև սիրահարվել: Միայն թե աշխարհումս հենց այսպիսի դեպքերն են գալիս ապացուցելու ժողո-վըրդական այն ասույթը, թե նմանը նմանին է գըտ-նում:
Խուսափելով ավելորդ երկարաբանությունից, և չուզելով, որ ընթերցողը հոգնի մեր պատմությունից, ասենք, որ նրանց սերը տևեց մի ամբողջ տարի ու կես. այսպես մտածում էր Խեսուսը այն նախա-տոնական գիշերը, որից սկսեցինք մեր այս պատմու-թյունը: Շուրջ մեկուկես տարվա ընթացքում նրանք ուղղակի իրար համար դարձան օդ ու ջուր, նրանք իրար մեջ գտան այն ամբողջ իմաստը, որ  տրված է կյանքից: Պարզվեց աղջիկն էլ մանկատնից է: Ու այդ նույն դաժան կյանքն էր, գոյի խնդիրն էր նրան դարձրել մատուցողուհի:
Չնայած անկախատեսելի են մեր կյանքի ուղի-ները, սակայն նարաթուխ սիրո ճանապարհը սկզից ևեթ տատասկով էր պատված: Սիրո շնորհիվ բացա-հայտվեցին նրա ձեռք բերած ընկերների դիմակները: Ամոթ էր սիրել մատուցողուհուն, ըստ նրանց, իսկ առավել ամոթալի էր ընկեր մնալ մատուցողուհուն սիրողի հետ: Եվ արդեն Խեսուսն զգում էր, որ ամեն անգամ կյանքի մի նոր հարված ստանալուց հետո ինքը թուլանում է, ամեն անգամ ի պատասխան տված ժպիտը գնալով ավելի ձևական է դառնում, քան առաջ էր: Եվ հենց այդժամ Խեսուսը հիշեց իր դժբախտության ընկերներին, ովքեր, եթե նրա հիշողությունը դաժան կերպով մոռացության խաղը չէր խաղում իր հետ, պետք է որ այս Նոր տարին դիմավորեին արդեն մանկատնից դուրս, ու նա ինքը իրեն ուխտեց գնալ տեսնել նրանց և առաջարկել իր օգնությունը: Բայց ինչպես ասում են՝ ուբաթը շաբա-թից առաջ ընկավ …

Մոտենում էին ամանօրյա տոները, սրճաններում ասեղ գցելու տեղ չկար: Խուլիան՝ Խեսուսի շնչելու ամենաթանկ շարժառիթը, այդ օրերին անընդհատ նկատում էր, որ մի հաճախորդ անընդհատ բարում է: Պատահում էր անգամ, որ նրան օրվա մեջ մի քանի անգամ էր տեսնում: Այդ ամենօրյա սրճարանային հաճախորդը հագնված էր բավականին պատշաճ, միշտ առատ թեյավճար էր թողնում, և որ նրան առանձնացնում էր մյուսներից Խուլիայի աչքերում, այն էր, որ նա ուրիշների կերպ հղփացած չէր իրեն պահում: Մի օր էլ մեր այս նոր հաճախորդը մոտենալով Խուլիային, նրա ականջին այնսես շշնջաց. «Օրիորդ, թու՛յլ տվեք ձեզ երջանկացնել սիրովս» :
Այդ խոսքերը բավական էին, ու Խուլիան կորցրեց իր քունն ու դադարը: Համառ հաճախորդը ոչ մի կերպ չէր ուզում ձեռք քաշել, իսկ նրա պատմու-թյունները վառ ապագայի մասին այնպես հմայիչ էին… Ու մի օր էլ, դա ամանորի նախաշեմին էր, Խու-լիան իր համար լուռ, բայց տանջվելով, կայացրեց մի որոշում, որ ինչքան էլ դատապարտելի թվա, այնուհանդերձ լուծում էր գոյի խնդիրը: Գոյ… այն մաքառումը, որ աղջիկը տալիս էր  այդքան տարի ի վեր:
Ասում են՝ դժվար է տեսնել տղամարդուն արտաս-վելիս, իսկ եթե տեսնում եք, ուրեմն նա այն տղա-մարդն է, որ իսկապես նման չէ բոլորին: Վերջին հան-դիպումը կայացավ հենց նույն սրճարանում: Խուլիան հանյտնեց նրան ամենը, երդվեց, որ սիրում է Խեսուսին, միայն թե խնդրում է հասկանալ իրեն էլ: Իսկ Խեսուսը ոչինչ էլ չէր լսում, ու արցունքները, որ այսքան տարի, այսքան ցավեր տանելուց հետո անգամ չէին այցելել նրա աչքերին, տեղացին անձրևի պես: Ոչ մի հիստերիա, ոչ մի հաշիվ պահանջել, կարծես թե անգամ փոխադարձ համըմբռնում կար, միայն թե արցունքներ… ծով արցունքներ: Ու Խե-սուսը հասկացավ, որ «կյանքի տված դառն դասերից ինքը հոգնել է»: Ու հեռացավ…

Ամանորի գիշերն էր, մի քանի ժամ ևս, և նա կդի-մավորեր իր քսան տարիների ամենավատ ամանորը: Փախել էր աշխարհից գյուղ, այնտեղ, ուր ծնվել էր ինքը, ու պատրաստվում էր մենակության մեջ դիմա-վորել ընտանեկան տոնը՝ այդ բազմահզարամյա ամանորը: Արդեն չափազանց ծանր էր նրա համար նայել մարդկանց ու այնտեղ միայն բարին տեսնել, նա հոգնել էր ամենուր բարին տեսնել և կուրորեն հավատալ մարդկանց, հոգնել էր նվիրվել և ի պատասպան ստանալ հետ իր նվիրած սիրտը, որպես թե «վերցրու՛, այն մեզ էլ պետք չէ»: Նստել էր նա կիսախարխուլ տանը ու ապագայի մասին այս անգամ չէր ուզում մտածել, կարծես թե այդ ապագան չի էլ գալու:
Ընդամենը մեկ քառորդ ժամ ու նոր տարին կմտներ տները: Իսկ նրա տան ոչ միայն դուռն ու լուսամուտն էի ամուր կողպված, որպես թե հյուրի չսպասելիս, այլ կողպված էր նաև սիրտը: Նա այլևս հրաշքի հույսով չէր ապրում, հրաշք չէր ակնկալում ո՛չ նոր տարուց, ո՛չ մարդկանցից: Բայց ահա դուռը թակում են ու այն էլ այդ  բքին: Ալարկոտությամբ, կարծես չուզելով (և իսկապես որ չէր ուզում)` նա գնաց դուռը բանալու՝ կարծելով, որ երևի որևէ մեկը տեսանելության վատ լինելու պատճառով շփոթել է տունը: Սակայն դուռը բացելն ու մի խումբ մարդկանց ներս խուժելը մեկ եղավ: Մութ սենյակում նա չտարորոշեց դեմքերը և անմիջապես նետվեց անջա-տիչին: Եվ ի՞նչ … հրա՞շք:
Դրսից վայրի գազանի պես ներս էի խուժել Ռոդրիգոն, Անաստասին ու գեղեցկուհի Պաուլան:
-Ընկե՜՜՜րս,- հիմարի ժպիտը դեմքից չհեռացնելով, որն ի դեպ ոչ թե հիմարության այլ անսպասելի ու անչափելի ուրախության արտահայտիչ էր, գոռաց Անաստասին:-Արի՛, մի՜ գրկենք քեզ…
Ողջագուրանքներից ընդամենը հինգ րոպե հետո ամանորն սպառնում էր ներս խուժել նույն արագությամն, ինչպես որ այդ արեցին նրա ընկեր-ները: Ընկերներն ամեն ինչ հաշվարկել էին: Նրանք իրենց հետ բերել էին պարեն ու, որ այդ օրն իսկապես ամենագլխավորն է, եղևնի, թե չէ ի՜նչ Նոր տարի առանց այդ անմահությունը խորհրդանշող ծառի: Նրանք արագ արագ զարդարեցին եղևնին, իսկ այդքան միահամուռ ուժերով մի երկու րոպեն լրիվ բավական էր նրանց:
Բայց դեռ իսկական հրաշքը առջևում էր, որը տոնել արժեր: Տասներկու ղողանջների հետ տուն մտավ ամբողջովին ձյան մեջ կորած Խուլիան: Նա գիտակցել իր սխալը ու զղջացել: Նրա խորհրդով էին ընկերները եկել այստեղ, քանի որ ոչ ոք Խուլիայից լավ Խեսուսին չէր ճանաչում:
-Հուսամ՝ կներես իմ հիմարությունը,- արտաս-վաշաղախ արտասանեց Խուլիան:
-Այսօրվանից ոչ մի արցունք,- առնելով նրան իր գրկի մեջ՝ ասաց Խեսուսը,-այսօրվանից մեր միաս-նական ընտանիքը միայն տոնելու է հրաշքները: Մենք երջանիկ ենք լինելու, քանի որ ունենք իրար:
-Դե էլ մի երկարացրու՜,- ծիծաղով ընդհատեց նրան Պաուլան,- արագացրեք հիմա պետք է երա-զանք պահենք:

Մեզնից ոչ մեկը ի զորու չէ իմանալ իսկապես, թե ինչ երազանք պահեցին նրանք իրենց մտքերում, միայն թե նաև կռահելը դժվար չէ:
Հաստատապես եմ ասում, և թող կասկածի տակ չդրվի ընթերցողի կողմից խոսքս, նրանք երազեցին հավերժական միասնության մասին, նրանք երազանք պահեցին ամեն Նոր տարվա հրաշքը միասին տոնե-լու մասին:

***

Կյանքը հատուցում է մեզ իր սխալների համար… միայն պետք է սպասել փոքր ինչ:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...