2022-07-05

Էլչին Սաֆարլի «Քեզ ինձ խոստացել էին» 18+

 


Եղանակը ես եմ։ Թաքնվելն ու ստելը, թե «դա ընդամենը կերպար է», զավեշտալի է։ Ես այս պատմության մեջ ներդրել եմ իմ կյանքի կոնկրետ մի ժամանակահատված, երբ ժամանակը խլել էր ինձ հենց ինձնից։  Չէի ուզում այդ մասին խոսել, խուսափում էի ցանկացած հարցից։ Կյանքի արժանավայել տիրոջ դիմակ էի դնում, հանրությունը հավատում էր․ մարդիկ հավատում են գեղեցիկ, բարեհաջող ամեն բանի։

Կորստի մասին խոսել ինքնին ցավոտ է։

Ավելի լավ է գրել դրա մասին։ Ես սկսեցի գրել ցավի մասին, ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես ազատվեցի դրանից։


*  *  * 

Էլչին Սաֆարլին ծնունդով ադրբեջանցի ռուսալեզու գրող է։ Նրա վեպերը զգացմունքային թնջուկ են հիշեցնում, որտեղ հաճախ դրաման կայանում է հանուն դրամայի։ Երիտասարդության շրջանում հատկապես մեծ տարածում գտավ նրա "Քեզ ինձ խոստացել էին" վեպը, որ պատմում է կյանքից խորը հիասթափություն ապրած երիտասարդի մասին, որին երկրորդ հնարավորություն է ընձեռնվում։ Ինքնավորոնումների, երջանկության փնտրտուքի ու հիշողության հորձանուտի մեջ Եղանակը (հերոսը) պետք է գտնի ապրելու ցանկությունը, լույս գտնի աշխարհում, որտեղ խավար է տիրում։ Բայց բարդ է ճանապարհը, և անհայտ վերջնագիծը։ Թե ինչպես կդասավորվի հերոսի ճակատագիրը, կարող եք ընթերցել՝ անցնելով հղումով։


Կ Ա Ր Դ Ա Լ   Ա Ռ Ց Ա Ն Ց


Թարգմանեց

Խմբագրեց                         Արման Վերանյանը

Սրբագրեց 


Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

Комментариев нет: