2021-11-02

Պյոտոր Գրադով «Ես կարծում էի՝ երջանիկ եք Դուք»

 

Իսկ ես կարծում էի՝ երջանիկ եք Դուք,

Երբ քայլում էիք մայրամուտին օրվա

Միայնա՜կ այնպես ու այնպես հպարտ

Ու չէիք նայում բնավ ինձ վրա։

 

Իսկ ես կարծում էի՝ երջանիկ եք Դուք,

Կարծում էի՝ երջանիկ եք բոլորից,

Երբ նայում էի չարաճճի աչքերին Ձեր,

Երբ լսում էի ծիծաղը Ձեր խնդալից։

 

Մե՛րթ քնքուշ են, մե՛րթ խիստ Ձեր աչքերը

Դրանցում կա տագնապ, կա արհավիրք,

Հավանաբար սիրել են Ձեզ շատերը,

Իսկ դուք չեք սիրել առհասարակ։

 

Ձեզ են հայում սիրահար աչքերը իմ

Ու չեն կարող ըմբռնել հեռվից,

Որ ներսում Ձեր կա անհագուրդ թախիծ,

Կանացի սրբազան մի թախիծ։

 

Ու մի անհաղթելի միտք շարունակ

Չի թողնում քնեք, ապրել չի թողնում․

Որ քիչ է՝ լինել սիրելի այս կյանքում,

Այլ որ պետք է նաև սիրել։

 

Սրբագործված, հպարտ, գեղեցիկ․․․

Լսում եմ Ձեր ծիծաղը խնդալից։

Իսկ ես կարծում էի՝ Երջանիկ եք Դուք,

Իսկ ես կարծում էի՝ Երջանիկ եք բոլորից։


Թարգմանեց Արման Վերանյանը

Խմբագրեց Ազատուհի Սարգսյանը

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

Комментариев нет: