2014-12-30

Աշխարհի ամենակարճ 30 սարսափ-պատմությունները

 1-Ես քնեցնում եմ երեխային,իսկ նա ասում է . «Հայրի՛կ, ստուգիր անկողնուս տակի չարքերին»:Նայում եմ անկողնու տակ,որ հանգստացնեմ նրան,իսկ այնտեղից ինձ է նայում սարսափած երեխաս և դողացող ձայնով ասում է. «Հայրի՛կ, իմ անկողնում ինչ-որ ուրիշ մեկն է»:


2-Բժիշկները ասացին հիվանդին,որ անդամահատումից հետո հնարավոր են ֆանտոմային ցավեր,բայց ոչ ոք չզգուշացրեց այն մասին,թե ինչպես անդամահատված ձեռքի սառը մատները քորելու են մյուս ձեռքը:

3-Չեմ կարողանում շարժվել,շնչել,խոսել և լսել,շուրջս միշտ մութ է:Եթե իմանայի որ այպես կլինի, կխնդրեի,որ ինձ այրեին:

4-Արթնացա ապակու թակոց լսելուց:Սկզբից կարծեցի,որ ինչ-որ մեկը իմ լուսամուտն է թակում,բայց հետո նորից լսեցի թակոցըհայելուց :

5-Նրանք նշում էին իրենց առաջին հաջողված քրիոգեն սառեցումը:Բայց հաճախորդը ոչ մի հնարավորություն չուներ ցույց տալու նրանց,որ ինքը դեռ գիտակցության մեջ է:

6-Նա չէր կարողանում հասկանալ,թե ինչու ինքը երկու ստվեր էր գցում հատակին այն դեպքում,երբ սենյակում ընդամենը մեկ լուսամփոփ կար:

 7-Ժպտացող դեմքը անքթիթ նայում էր ինձ մթությունից իմ սենյակի լուսամուտից:Ես ապրում եմ 14րդ հարկում:

8-Առավոտյան ես հատնաբերեցի իմ հեռախոսում իմ նկարը քնած վիճակում:Ես ապրում եմ մենակ:

9-Ես ուղղակի տեսա,որ իմ արտացոլանքը հայելուց ինձ աչքով է անում:

10-Աշխատում եմ գիշերային հերթափոխով և հանկարծ տեսնում եմ դեմք,որը նայում է ուղիղ առաստաղի տակ եղած տեսահսկողության խցիկին:

11-Մանեկեններին բերեցին պղպջակավոր փաթեթավորման մեջ:Կողքի սենյակից լսում եմ,թե ինչպես ինչ-որ մեկը սկսեց պայթեցնել այդ պղպջակները:

12-Դու արթնացար:Իսկ նա՝ոչ:

13-Նա հարցրեց, թե ինչու՞ ես այդպես ծանր շունչ քաշեցի: Բաց ես չէի շնչում:

14-Դու տուն եկար երկար աշխատանքային օրվանից հետո և երազում ես հանգստանալ մենակության մեջ: Ձեռքով փնտրում ես անջատիչը,բայց զգում ես ինչ-որ մեկի ձեռքը:

15-Աղջիկս միշտ լացում ու գոռում է գիշերվա կեսին: Ես այցելեցի նրա գերեզմանին և խնդրեցի նրան դադարեցնել,բայց դա չօգնեց:

16-Օր 312:Ինտերնետը մինչև հիմա չի աշխատում:

17-Դու արդեն պատրաստվում ես քնել, երբ հանկարծ լսում ես, թե ինչպես մեկը շշնջում է քո անունը:Դու ապրում ես մենակ:


18-Ես ինչպես միշտ քնելուց առաջ համբուրեցի կնոջս եւ աղջկաս:Արթնացա սպիտակ  սենյակում,և բժիշկները ասացին,որ այդ ամեն ինչը երազ է եղել:


19-Մահացածի հարազատները այդպես էլ չկարողացան դուրս գալ գետնադամբանից:Ինչ որ մեկը փակել էր դուռը դրսից :

20-Կինս արթնացրեց ինձ անցած գիշեր՝ասելու,որ տուն գողեր են մտել: Բայց նրան սպանել են երկու տարի առաջ:

21-Ես գեղեցիկ երազ տեսա,մինչ չարթնացա ձայներից,ասես ինչ- որ մեկը հարվածում էր մուրճով:Հետո ես միայն լսեցի,թե ինչպես հողի կտորները թափվում էին դագաղիս վրա՝խլացնելով իմ գոռոցները:

22-Աշխարհի երեսին վերջին մարդը նստած էր սենյակում:Դուռը թակեցին:

23-Ծանր աշխատանքաին օրվանից հետո ես շտապում էի տուն,որ շուտ տեսնեմ կնոջս և մեր երեխային: Ես չգիտեմ ինչն էր ավելի սարսափելի.տեսնե՞լ կնոջս և երեխայիս մեռած,թե՞ գիտակցել,որ ինչ- որ մեկը մինչև հիմա գտնվում է իմ տանը:

24-Մայրս  կանչեց ինձ խոհանոց,բայց ճամփին ես լսեցի,թե ինչպես մայրս շշուկով խոսում էր մյուս սենյակից. «Չգնաս այնտեղ,ես նույնպես դա լսել եմ»:

25-
Ես երբեք չեմ պառկում քնելու,բայց ամեն անգամ արթնանում եմ:


26-Բժշկի եզրակացություն.<< Նորածինը կշռում է 3.6 կգ,հասակը 45 սմ է,ունի 32 ատամ>>:Լռում է,ծիծաղում է:

27-Նա գնաց մանկական սենյակ,որ տեսնի իր քնած երեխային:Լուսամուտը բաց էր,իսկ անկողինը՝ դատարկ:

28-Ես չեմ կարողանում քնել,-շշնջաց նա՝մտնելով իմ անկողին:Ես արթնացա սառը քրտինքի մեջ կորած՝ կառչած այն զգեստին,որով նրան հուղարկավորել էին:

29-Գալիս եմ տուն.մայրիկը խոհանոցից կանչում է՝ արի՛ ընթրելու:Նուն պահին նամակ է գալիս մայրիկից հեռախոսիս.<<Ուշ կլինեմ տանը,քեզ համար ինչ- որ բան տաքացրու ուտելու>>:

30-Ես սովորել էի կարծել,որ իմ կատուն տեսողության հետ խնդիրներ ունի.նա չի կարողանում կենտրոնացնել հայացքը,երբ նայում է ինձ:Հետո հասկացա,որ նա միշտ նայում է ինչ- որ բանի իմ հետևում:

Աղբյուր՝ VK.com 

2 комментария:

Astro комментирует...

Խնդրում եմ հեղինակներին էլ նշեք, հետաքրքիր է:

Анонимный комментирует...

Ես ուղղակի սարսափ ապրեցի այս 10 րոպեն կարդալով այս պատմությունները