2014-04-09

Բարև...Ինչպե՞ս ես...

Հեղինակ՝Քրիստինե Բեժանյան


Բարև...
Ինչպե՞ս ես...
Ինչու՞ եմ գրում,-
Ինքս էլ չգիտեմ:
Գուցե կարոտն է, որ օղակվել է ուղիղ կոկորդիս
Ու կուլ չի գնում...

Ինչու՞թողեցի ինձ ընտելացնես,
Ու հիմա վազող շնչառության պես
Արտաշնչում եմ քեզ իմ հուշերում:

Գրել չեմ ուզում...
Ուզում եմ թռչել,
Վազելով թռչել այն անսահմանը,
Որ բաժանումի հուզմունքի մեջ է,
Ու թաց աչքերով
Աչքերիդ փայլի գույները տեսնել:


Կարոտը վախ է...
Անքուն գիշերվա այս խավարի մեջ
Աչքերս փակել ու չեմ վախենում..
Տեսնել եմ ուզում..

Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...