Հայերի վրա զայրացավ աստված,
Որ նրանք ունեն թեև ճոխ հանճար,
Բայց չեն միաբան ,ոխով լցված,
Դավով , նախանձով ատում են իրար:
Եվ աստված պատժեց հայ ժողովրդին,
Եվ Հայաստանից հավաքեց տարավ
Գետեր,վտակներ,աղբյուրներ հորդուն,
Եվ թողեց հողերն անջուր ու ծարավ:
Եվ աստված դրանց փոխարեն
Բոցակեզ ժայռեր ,առապար ու քար,
Եվ դարեր անդուլ զարկող խստադեմ
Մի նենգ հարևան ,անբարիշտ ու չար:
Комментариев нет:
Отправить комментарий