2025-05-21

Էլիֆ Շաֆաք «Անհետ կորած ծառերի կղզին»․ մեջբերումներ

► Երիտասարդներն իմաստուն են։ Նրանք խաղաղություն են ուզում։ Տարեցներն էլ կարծես թե համաձայն են։ Միջին սերունդն է, որ խնդիրներ է ստեղծում։


►Քարտեզը երկչափ պատկեր է՝ կամայական խորհրդանիշներով ու դրոշմագիր գծերով, որոնք որոշում են, թե ով պիտի լինի մեր թշնամին, ով՝ ընկերը, ով է արժանի մեր սիրուն, ով՝ ատելությանը, իսկ ով՝ մեր անթաքույց անտարբերությանը։

Քարտեզագրությունը հաղթողների պատմությունների հոմանիշն է։

Քանզի պարտվողների պատմություններն անուն չունեն։

►Մինչ կրոնները բախվում են՝ պայքարելով վերջին խոսքի իրավունքի համար, իսկ ազգայնականությունը գերազանցության և բացառիկության դասեր է տալիս, սահմանի երկու կողմում զարմանալիորեն ներդաշնակ գոյակցում են սնապաշտությունները։


►-Ամեն ինչ փոխվում էր, օդում զգալի էր փոփոխության հոտը։ Ինչպես ասում էին, հույներն ու թուրքերը միս ու եղունգ են։ Անհնար է եղունգն առանձնացնել մսից։ Փաստորեն սխալվում էին։ Դա հնարավոր է։ Պատերազմն ահավոր բան է։ Բոլո՛րը։ Բայց քաղաքացիական պատերազմները թերևս ամենավատն են,  երբ հին հարևանները դառնում են նոր թշնամիներ։


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...