2025-05-17

Մարկուս Զուսակ «Ավետաբերը»․ հատվածներ

 Թարգմանեց Ա․ Վերանյանը


Որքան հնարավոր է հանգիստ անցնում եմ շեմքն ու տուն եմ մտնում։ Դուռը բաց է։

Բազմոցին՝ հյուրասենյակում, մի երիտասարդ է նստած։ Նա դեմքի երանավետ արտահայտությամբ շոյում է Բարապանին[1]:

-Ո՞վ ես․․․

-Ողջույն, Է՛դ,- ասում է նա։- Ուրախ եմ վերջապես ծանոթանալ։

-Այդ դու՞ ես․․․

Նա շարժում է գլուխը։

-Դո՞ւ ես ուղարկել․․․․

Նա կրկին շարժում է գլուխը։

Իսկ հետո ոտքի է կանգնում ու ասում․

-Ես մի տարի առաջ եմ տեղափոխվել այս արվարձան։

Մազերը մուգ են ու կարճ կտրած, հասակը՝ միջինից փոքր-ինչ ցածր։ Հյուրի հագին վերնաշապիկ է, սև ջինսե տաբատ և կապույտ սպորտային կոշիկներ։ Ամեն վայրկյանին զուգահեռ նա ավելի ու ավելի էր նմանվում տղեկի։ Չնայած ձայնը տղայական չէր ընդհանրապես։

-Այո՜, մոտավորապես մեկ տարի առաջ։ Ես տեսել եմ հորդ հուղարկավորությունը։ Տեսել եմ, թե ինչպես էիք դուք թուղթ խաղում։ Ես մոտենում էի ու նայում, ինչպես որ դու տնից տուն թափառելիս։

Նա շրջվում է․ թվում է՝ ամաչում է։

Մարկուս Զուսակ «Գրքի գողը»․ մեջբերումներ


      Կար- չկար մի տարօրինակ մարդուկ կար։ Նա որոշել էր, որ իր կյանքում երեք կարևոր բաներ են լինելու․

  • Նա որոշել էր մազերը հարթեցնել ոչ բոլորի պես՝ դեպի հակառակ կողմ։
  • Նա իր համար փոքրիկ, տարօրինակ բեղեր էր գտնելու։
  • Մի օր կառավարելու էր աշխարհը։
       Բավական երկար ժամանակ երիտասարդը թափառում էր՝ մտածելով, ծրագրելով ու հաշվարկելով, թե ինչպես աշխարհն իրենով անի։ Եվ ահա մի օր, որտեղից որտեղ գլխում մի միտք ծագեց, կատարյալ ծրագիր։ Նա երեխայի հետ զբոսնող մի մոր տեսավ։ Մայրը երկար ժամանակ նախատում էր որդուն, մինչև տղան չսկսեց արտասվել։ Մի քանի րոպե անց նա այնքան փափուկ խոսեց տղայի հետ, որ վերջինս հանգստացավ ու նույնիսկ ժպտաց։

2025-05-10

Սթիվեն Չբոսկի «Միայնակ լինելու արտոնությունները»/ «Առանձնության առավելությունները»/ “The Perks of Being a Wallflower”

Հատված Սթիվեն Չբոսկու հանրահայտ վեպից։

 

Մի անգամ կապույտ գծերով դեղին թերթի վրա

Նա բանաստեղծություն գրեց,

Ու վերնագրեց այն «Ծնոտիկ»,

Քանզի այդպես էին կոչում շանը իր,

Եվ հենց դա է բանաստեղծության ողջ իմաստը։

Ուսուցիչը նրան հինգ նշանակեց

Ու ոսկե աստղ տվեց,

Իսկ մայրը կախեց այն խոհանոցի դռնից,

Եվ կարդաց բոլոր բարեկամների համար։

Դա այն տարին էր, երբ Հայր Թրեյսին

Բոլոր երեխաներին գազանանոց տարավ,

Եվ թույլատրեց նրանց երգել ավտոբուսում,

Ու ծնվեց նրա կրտսեր քույրիկը՝

Փոքրիկ մատիկներով ու անմազ,

Իսկ նրա մայրիկն ու հայրիկը շատ էին համբուրվում,

2025-03-19

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակը

 

Հնազանդ կեցվածքով ապրելով՝ չարը չի քչանում, և այն, որ «բարությունը բեռ արած սերունդը» վախենում է ուժին ուժով պատասխանել, բարկացնում է Աղունին։ Նրանք հեռու են արուին հատուկ հաստատակա-մությունից, ապրում են անձայն, լուռումունջ, ծառի կյանքով՝ անշարժ, միայն «բերք ու բարիք տալով» և փոխադարձը ոչինչ չակնկալելով։ Ու քանի որ դա այդպես է, ապա «քոնոնք նորից կզրկվեն ու նորից կզրկվեն, ու նորից, ու նորից հիշողություն չեն ունենա»։

Այս հիվանդագին սիրո զարգացմանը մայրը հակադրում է ատելությունը։ Եվ չնայած Աղունը գիտակցում է,

2022-08-10

Ռոբերտ Ռոժդեստվենսկի «Գաղտնալսված զրույց»


 ֊էլի կռվե՞լ ես բակում։

֊Ահա՛։
Մամ, ա՛յ մամ,
Բայց ես չեմ լացել։
Մեծանամ՝
Նավաստի դառնամ։
Ես արդեն լողացել եմ
Լոգարանում։
֊Տե՛ր իմ,
Աղջիկ չէ, այլ պատուհաս,
Այլևս ուժ չկա վրաս։
֊Մամ, ա՛յ մամ
Իսկ երբ կմեծանա՞մ։
֊Կմեծանա՛ս,
Կոտլետներդ կեր։
֊Մամ, մամա՛,
Երիվար կառնե՞նք։
֊Երիվա՞ր։
Ախր ո՞ր մեղքիս համար։
֊Մամա, ա՛յ մամ,
Ինձ օդաչու կընդունե՞ն։
֊Կընդունեն, ինչպես չէ,
Փախչել կարո՞ղ են։
Ա՛յ սատանա,
Դու ամեն մեկին
Կանես հոգեհան։
֊Մամ, այ մամ,
Իսկ ճի՞շտ է, որ
պատերազմ կլինի,
Ու ես չեմ հասցնի մեծանալ։


Թարգմ․՝ Ա․ Վերանյանի
Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

2022-07-05

Էլչին Սաֆարլի «Քեզ ինձ խոստացել էին» 18+

 


Եղանակը ես եմ։ Թաքնվելն ու ստելը, թե «դա ընդամենը կերպար է», զավեշտալի է։ Ես այս պատմության մեջ ներդրել եմ իմ կյանքի կոնկրետ մի ժամանակահատված, երբ ժամանակը խլել էր ինձ հենց ինձնից։  Չէի ուզում այդ մասին խոսել, խուսափում էի ցանկացած հարցից։ Կյանքի արժանավայել տիրոջ դիմակ էի դնում, հանրությունը հավատում էր․ մարդիկ հավատում են գեղեցիկ, բարեհաջող ամեն բանի։

Կորստի մասին խոսել ինքնին ցավոտ է։

Ավելի լավ է գրել դրա մասին։ Ես սկսեցի գրել ցավի մասին, ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես ազատվեցի դրանից։

2022-04-16

Էդուարդ Ասադով «Ես կարող եմ երկար սպասել»

 

Քեզ սպասել կարող եմ երկար,

Շատ ու շատ երկար, կուռ հավատարմությամբ,

Կարող եմ չքնել գիշերները բոլոր՝

Տարի կամ երկու, մի ողջ կյանք հավանաբար։

 

Թո՛ղ որ թերթիկներն օրացույցի

Շուրջպարեն այգում թափվող տերևների պես,

Իմանամ միայն, որ զուր չէ ամենը,

Որ ամենի կարիքն այս իսկապես ունես։

 

Թե լինի կարիք

Կհետևեմ քեզ ծանծաղուտներով,

Թավուտների միջով անտառի,

Սարերով,

Ավազների միջով ճանապարհախեղ՝

Կածանով ամեն,

Ուր սատանան ոտքն իր  չի կոխել հեղ։

 

Կանցնեմ ամենը ու երեսով չեմ տա,

Կհաղթահարեմ ցանկացած տագնապ,

Իմանամ միայն, որ զուր չէ ոչինչ,

Որ չես լքի կեսճանապարհին ինձ ։

 

Ես կարող եմ քեզ տալ ամեն ինչ,

Ինչ ունեմ հիմա և դեռ կունենամ,

Ու կընդունեմ քո փոխարեն աներեր

Դժնդակ բախտը՝ խոլ ու դառնահամ։

 

Երջանիկ կլինեմ՝ նվիրելու քեզ

Ամբողջ աշխարհը մեր ժամեժամ,

Զուր չէ միայն թե ամենն այս, իմանամ,

Իզուր չէ բնավ, որ սիրում եմ քեզ։


****էդուարդ Ասադով (Էդուարդ Արտաշեսի Ասադյան), հայկական ծագմամբ ռուսագիր բանաստեղծ։

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...