2014-04-28
2014-04-23
Ի՞նչ է սերը,-պատասխանում են երեխաները
Աղբյուր՝ http://vk.com/feed?z=photo-31478728_327702699%2Falbum-31478728_00%2FrevГруппа исследователей задавала детям от 4 до 8 лет один и тот же вопрос: "Что значит любовь?" Вот что они ответили.
"Когда моя бабушка заболела артритом, она больше не могла нагибаться и красить ногти на ногах. И мой дедушка постоянно делал это для нее, даже тогда, когда у него самого руки заболели артритом. Это любовь". (Ребекка, 6 лет)
"Если кто-то любит тебя, он по-особенному произносит твое имя. И ты знаешь, что твое имя находится в безопасности, когда оно в его рту". (Билли, 4 года)
"Любовь - это когда ты идешь куда-то поесть и отдаешь кому-нибудь большую часть своей жареной картошки, не заставляя его давать тебе что-то взамен". (Крисси, 6 лет)
"Любовь - это то, что заставляет тебя улыбаться, когда ты устал". (Терри, 4 года)
"Любовь - это когда моя мама делает кофе папе, и отхлебывает глоток, перед тем, как отдать ему чашку, чтобы убедиться, что он вкусный". (Дэнни, 7 лет)
"Любовь - это когда ты говоришь мальчику, что тебе нравится его рубашка, и он носит ее потом каждый день". (Ноэль, 7 лет)
"Любовь - это когда твой щенок лижет тебе лицо, даже после того как ты оставила его в одиночестве на весь день". (Мэри-Энн, 4 года)
"Когда ты любишь кого-нибудь, твои ресницы все время взлетают и опускаются, вверх-вниз, а из-под них сыплются звездочки". (Карен, 7 лет)
"Любовь - это когда мама видит папу в туалете и не думает, что это противно". (Марк, 6 лет)
"Если ты не любишь, ты ни в коем случае не должен говорить "я люблю тебя". Но если любишь, то должен говорить это постоянно. Люди забывают". (Джессика, 8 лет)
2014-04-18
Գաբրիել Գարսիա Մարկես:"Նամակ մահվանից առաջ"
Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ
ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի
ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես
իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ
կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը,
կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած
են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և
կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ
պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի
ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես
կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի, մինչև դուրս գա արևը: Ես
կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի
պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի
ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի
պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես
նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և
կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում
են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ,
երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց
կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը
ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել,
մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում՝ չհասկանալով,
որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ
նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի:
Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն
ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի
ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ
դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա
այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ
վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո
պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին
անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և
նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ
լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես
իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի՝ «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա
գիտեիր:
Միշտ կա վաղը, և կյանքը մեզ ամեն
ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և
այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ
եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել,
որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը,
որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ, մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն,
ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ
ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու
չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր
հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և
գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ
համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց
տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր,
վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի
ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:
2014-04-15
Ավետիք Իսահակյան-Հայաստան( ավանդություն )

Հայերի վրա զայրացավ աստված,
Որ նրանք ունեն թեև ճոխ հանճար,
Բայց չեն միաբան ,ոխով լցված,
Դավով , նախանձով ատում են իրար:
Եվ աստված պատժեց հայ ժողովրդին,
Եվ Հայաստանից հավաքեց տարավ
Գետեր,վտակներ,աղբյուրներ հորդուն,
Եվ թողեց հողերն անջուր ու ծարավ:
Եվ աստված դրանց փոխարեն
Բոցակեզ ժայռեր ,առապար ու քար,
Եվ դարեր անդուլ զարկող խստադեմ
Մի նենգ հարևան ,անբարիշտ ու չար:
2014-04-12
7 նկար՝նկարված իմ ձեռքով(մաս 2)
Անիմաստ նկարող նկարիչը,ով
ուղղորդվում է միայն պրակտիկոյով և աչքերի գնահատանքով,նման է այն հայելուն,որն
արտացոլում է իրեն հակառակ դրված առարկաները՝չտիրապետելով նրանց մասին գիտելիքի:
Լեոնարդո դա ՎինչիՄեր տեսածը ճիշտ նկարելու սովորությունը տալիս է համապատասխան ունակությունը ճիշտ նկարել այն,ինչ մենք մտածում են:
Ջոշուա Ռեյնոլդս
Նկարչությունը
վերահսկողության փոխաբերական դրսևորումն է:Ես ընտրում եմ ամեն ինչ՝կտավը,գույները….Լինելով
երեխա` ես լավ չէի հասկանում աշխարհը և չէի գտնում իմ տեղը նրանում,բայց
նկարչությունն ինձ սովորեցրեց,որ երազանքներին կարելի է հասնել հասարակ կամքի
ուժով:Նույն կերպ է նաև կյանքում.Կարելի է ուղղակի ոչ ոքի թույլ չտալ կանգնել քո
ճանապարհին:
The Vanpire Diaries-ից
2014-04-09
Բարև...Ինչպե՞ս ես...
Հեղինակ՝Քրիստինե Բեժանյան
Բարև...
Ինչպե՞ս ես...
Ինչու՞ եմ գրում,-
Ինքս էլ չգիտեմ:
Գուցե կարոտն է, որ օղակվել է ուղիղ կոկորդիս
Ու կուլ չի գնում...
Ինչու՞թողեցի ինձ ընտելացնես,
Ու հիմա վազող շնչառության պես
Արտաշնչում եմ քեզ իմ հուշերում:
Գրել չեմ ուզում...
Ուզում եմ թռչել,
Վազելով թռչել այն անսահմանը,
Որ բաժանումի հուզմունքի մեջ է,
Ու թաց աչքերով
Աչքերիդ փայլի գույները տեսնել:
Կարոտը վախ է...
Անքուն գիշերվա այս խավարի մեջ
Աչքերս փակել ու չեմ վախենում..
Տեսնել եմ ուզում..
Բարև...Ինչպե՞ս ես...
Ինչու՞ եմ գրում,-
Ինքս էլ չգիտեմ:
Գուցե կարոտն է, որ օղակվել է ուղիղ կոկորդիս
Ու կուլ չի գնում...
Ինչու՞թողեցի ինձ ընտելացնես,
Ու հիմա վազող շնչառության պես
Արտաշնչում եմ քեզ իմ հուշերում:
Գրել չեմ ուզում...
Ուզում եմ թռչել,
Վազելով թռչել այն անսահմանը,
Որ բաժանումի հուզմունքի մեջ է,
Ու թաց աչքերով
Աչքերիդ փայլի գույները տեսնել:
Կարոտը վախ է...
Անքուն գիշերվա այս խավարի մեջ
Աչքերս փակել ու չեմ վախենում..
Տեսնել եմ ուզում..
Դու վերածվել ես...
Հեղինակ՝Քրիստինե Բեժանյան
Դու վերածվել ես ուրախ օրերիս երազահանին...
Կատարվելու ես...չես կատարվելու.
Մի ակնթարթ էլ երկուսն իրար հետ
Ե՛վ լինելու ես, և՛ չես լինելու...
Դե արի փորձիր ինքդ վերծանել:
Լույսերի մեջ է խավարը ծնվել.
Դու խավարը չես, դու լույսի շողն ես,
Որ ծնվել ես հենց իմ խավարի մեջ...
Դու վերածվել ես տխուր օրերիս հուշաթերթերին,
Որ սիրո քամին իմ պատուհանից
Տարել է կարոտ քո ճանապարհով
Ու հետք չի թողել որոնումների...
Դու վերածվել ես ուրախ օրերիս երազահանին...
Կատարվելու ես...չես կատարվելու.
Մի ակնթարթ էլ երկուսն իրար հետ
Ե՛վ լինելու ես, և՛ չես լինելու...
Դե արի փորձիր ինքդ վերծանել:
Լույսերի մեջ է խավարը ծնվել.
Դու խավարը չես, դու լույսի շողն ես,
Որ ծնվել ես հենց իմ խավարի մեջ...
Դու վերածվել ես տխուր օրերիս հուշաթերթերին,
Որ սիրո քամին իմ պատուհանից
Տարել է կարոտ քո ճանապարհով
Ու հետք չի թողել որոնումների...
Подписаться на:
Сообщения (Atom)
Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել , հայտնվեց մի ծառի առաջ , որը միաժամանակ և՛ կին էր , և՛ տղամարդ : Նա ակնածանքով բարևեց ծառին ու ...
-
Պրոմեթևսը(հին հունարեն ՝ Προμηθεύς ) հին հունական տիտան-աստվածներից մեկն էր, մարդկանց արարիչը և պաշտպանը։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկ...









"Когда моя бабушка заболела артритом, она больше не могла нагибаться и красить ногти на ногах. И мой дедушка постоянно делал это для нее, даже тогда, когда у него самого руки заболели артритом. Это любовь". (Ребекка, 6 лет)








