2013-08-09

Շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի,-Պ. Սևակ

Պատմում է բանաստեղծուհի Մետաքսեն

Դեկտեմբերյան մի ցրտաշունչ գիշեր սովորականի պես ոտքով տուն էի գնում:Քայլում էի Նիգլիննայա փողոցով դեպի Չեխով:Առատ ձյուն էր եկել ու բարակ մաղմղոցով շարունակվում էր դիզվել:Նոր էի թեքվել Պուշկինյան փողոցը,երբ ինձանից մի 20-30 քայլ առաջ տեսա գլխաբաց մի տղամարդու:Նա հազիվ էր ոտքը ոտքի առաջ դնում:Հազալիս կանգ էր առնում:Մի քանի անգամ գլանակ վառեց:Քայլեց,քայլեց,հետո այնպես փլվեց մայթեզրին,կարծես տակը գորգ էին փռել...
Ես ներքին վախ ունեմ հարբածների նկատմամբ:Ոտքս կախ գցեցի,կռացա՝ իբր կոշիկիս քուղերն եմ կապում ու մի կողմից հետևում էի նրան:Սպասում էի գնար,հետո շարունակեի ճանապարհս:Հարբածը կածես ինքն իրեն խոսեց,ասածը ձեռքի շարժումով մի կողմ շպրտեց ու վեր կացավ,շարունակեց քայլել փողոցն ի վեր:Լուռ,ամայի փողոցում մեր սառած ոտնաձայններն սկսեցին կռվշտել:Նյարդայնացա:Քայլերս արագացրի ,որ անցնեմ առաջ:
 -Ընկերուհի՛,կարելի՞ է Ձեզ ուղեկցել,-ականջիս հասավ նրա օրորվող ռուսերենը:Ծիծաղս եկավ:Իր հալին չէր նայում:Նա խոսքը կրկնեց:
 -Ո՛չ,-իր լեզվով պատասխանեցի՝խոսքը թողնելով բերանում:
 Իմ կոպիտ տոնից վիրավորվեց ու գունագեղ հայհոյանքով աշեց իմ կանացիությունը:Ես ապշեցի:Հայհոյանքը ոչ միայն սրամիտ էր,այլև՝հայերեն:Կանգ առա:Մոտեցավ:
 -Դուք հա՞յ եք,-դիմեցի հայերենով:
 -Այո՜,հայ եմ,-հանկարծակիի եկած՝ուրախացավ:
 -Դուք հարբած եք,-շպրտեցի՝ առանց երեսին նայելու:
 -Ո՜չ,պարզապես մի քիչ խմել եմ...Հետո շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի:Կարո՞ղ եք զգալ ջերմաստիճանս...
 Մեկնեց ոսկրոտ ձեռքը,որ սառնամանիքի մեջ շատ տաք թվաց,ու զգացի,որ դեմս կանգնած է հիվանդ ու օգնության կարիք զգացող մի հայ:Սիրտս մղկտաց:Շատ էի կարոտել Հայաստանին...
 -Դուք հիբանդ եք,դժվարությամբ եք քայլում,հենվեք ուսիս՝ուղեկցեմ տուն,-առաջարկեցի նրան:
 Ծիծաղեց:
 -Նախ՝ եկ ծանոթանանք,հետո կերևա,թե ով ում պիտի ճանապարհի:Անունդ ի՞նչ է,և ի՞նչ ես կորցրել գիշերվա կեսին Մոսկվայի փողոցներում:
 -Ձերն ի՞նչ է,-ժպտացի,և մի ակնթարթ աչքս սառեց երեսին:
 -Դուքդ չի լինի՞ մեջտեղից կիսես...
 -Կիսեցի...
 -Անունս Պարույր է,ազգանունս ՝Սևակ:
 -Վա՜յ,-բնազդով ետ մղվեցի:
 -Ի՞նչ է,շա՞տ եմ սարսափելի:
 -Ո՜չ,ի՜նչ ես ասում,-շշկլված պաշտպանվեցի ու,երբ անունս և ով լինելս ասացի,լռվեց տեղում ու զարմանքով բացականչեց.
 -Ա՜յ աղջի,էդ դու՞ ես...Ինձ պատմել են,որ դու մի ամիս քնել ես  ինստիտուտի բակում՝նստարանի վրա,ճի՞շտ է...Ախար ամոթ է մեզ...Ուզում էի քեզ տեսնել,տղաները տեղդ չգիտեին: Ասում են՝բանաստեղծ Դմիտրի Սարիբեկյանն էլ Ուրալի հանքերում է աշխատում...
 Եվ գլուխը տարուբերելով ավելացրեց.
 -Մեր հայության ճակատագիրը մեզ կրնկակոխ հետևում է...
 Գնալով քայլերը դժվարանում էին:
 -Մի՜ քաշվիր,հենվիր ուսիս,ինձ դժվար չէ,ուզում ես ՝կշալակեմ,միայն ասա,թե ու՞ր տանեմ...
 -Էս գիշեր ես գնալու տեղ չունեմ...Ես դուրս եկա մի տեղից,որ թափառեմ ու թեթևանամ...Մի նայիր,որ մի քիչ խմած եմ.օղի խմեցի,որ չմրսեմ:Հա,դու չասացիր ,թե էս որտեղի՞ց ես գալիս...Գիշերվա ժամը երեքին ի՞նչ գործ ունես մենակ փողոցում...
 -Հայությունդ բռնե՞ց...

Թողոով մեկ զնգաց ծիծաղս...

2013-08-08

Գարեգին Նժդեհ:Առյուծածին մայրեր

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը

  Միշտ էլ հիշենք,թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ սրտից,նրա սիրուց և արցունքներից,այն արյունից,որ նա թափեց մեզ համար:
  Մայրերը պիտի հովազներ ծնեն,այլ ոչ թե կատու:
  Հայուհին,որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով,որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը,որ կարող է փոխարինել խազափայտի տիրամորը,-հայ կինը ավելի հերոսուհի,քան թախծության մայր պիտի լինի:
 
Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի,այլև մեր սերունդներին անսահման սեր և պաշտամունք պիտի ներշնչի դեպի այդ վերքերը:
  Նա ավելի պիտի  սիրե և հպարտանա,քան կարեկցի:
  Ահա թե ինչու հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է:
  Բնությունը կնոջ ձեռքով է գրում տղամարդկանց սրտի մեջ:
  Նրա հայրենասիրությունը,որպես աստվածային կրակ,բոց,ջերմություն,պիտի արթնացնե թմրած առյուծը իր ժողովրդի մեջ,պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը,պիտի քաղցրացնե  ու հեշտացնի անձնազոհությունը:Ոգիացած հայրենասիորություն,որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ՝անհրաժեշտ՝հայրենիքի անկախության ու հզորության համար:
  Ժողովրդի բարքերը,-գովելի թե պարսավելի,-կախում ունեն մայրերից:
  Հաճախ վիրավոր,բայց հոգեպես անպարտելի.միայն նման ժողովուրդներն են հաղթում պատմության մեջ:
  Հաջողում են նրանք,որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության:Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները,որովհետև մարդկության ընտանիքի  բոլոր անդամները/մեր մտավորականության որոշ մասից զատ/,գիտեն,որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ,որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին ,եթե վերջինների մեջ չի նվազել սերը դեպի հարազատ երկրամասը:
  Իսկ սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը:
  Հայ կինը:
  Սրա միջոցով հեղափոխենք հայ ընտանիքը,այդ վերջինի միջոցով՝հայությունը:
  Սկսենք հայ կնոջից,աշխատենք անդուլ,մինչև որ սրա կաթը կդառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

  Հարենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:
  Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստությոան հրավիրենք գաղութահայության ազգայնորեն սկարացած տարրերը:Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն ,եռագույնը, անկախության մայիսը՝սրբությունները մեր ցեղի:Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը,մեկ էլ կրկնենք,չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնանք արիադավան և արիախնամ:Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
  Ունենանք առյուծածին մայրեր,որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանողարվեստական ամրությունից:
  Ամեն ինչ՝սեր,հարգանք,ակնածանք,հայրենասեր մորը:

Մարդկությունը երջանիկ կլինե՞ր,եթե բռնակալները կարողանային հասակ առնել...


Նապոլեոն  Բոնապարտ ->ծնվել է 1769թ-ի օգոստոսի 15-ին  Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում:1799-1804 թթ եղել է Ֆրանսիական Հանրապետության առաին կոնսուլ,1804-1815 թթ՝ֆրանսիացիների կայսր,ֆրանսիական զորավար և պետական գործիչ:
Հասակը՝161-162 սմ



Վլադիմիր Իլյիչ Լենին --> Ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար,Ռուսական Խորհրդային  Սոցիալիստական առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922թ-իցմարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման շնորհիվ այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց <<մարքսիզմ-լենինիզմ>>:
հասակը՝160-162 սմ



Իոսիֆ Ստալին (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի) ,նշանավոր կուսակցական քաղաքական գործիչ,կոմունիստական կուսակցության առաջնորդ:1920-ական թթ. դարձել է երկրի,չաև ամբողջ Սովետմիության առաջնորդ:Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը:Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները:Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում/1879-1953 թթ/:
Հասակը՝164 սմ





                                          Լավրենտին Բերիան->

 Ստալինի մահից հետո, նա փաստացի դառնում է երկրի ղեկավարներից մեկը. Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և ներքին գործերի նախարար:
Մալենկովին և Խրուշչովին դուր չէին գալիս նրա քաղաքական հայացքները ևնրանք  կազմակերպում են Բերիայի ձերբակալությունը: Բերիան մեղադրվում է պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ: Դատարանը նրան մահապատժի է դատապարտում, և 1953-ի դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվում է:

Հասակը՝163 սմ




Ադոլֆ Հիտլեր ->  գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) և բռնապետը (ֆյուրերը) 1934-1945թթ.:
Հասակը՝ 158 սմ

2013-06-16

Պրեմիերա.Լիլիթ Հովհաննիսյան

Վերջապես…
Վերջապես նոր տեսահոլովակ,որին այդպես անհամբեր սպասում էինք:
Երեկ /15,06,2013/ կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի նոր <<Գնչու>> երգի հիման վրա նկարահանած  տեսահոլովակը/ռեժ.՝Արեն Բայադյան/:









Ըստ իս/և մի հոծ զանգվածի/այն ուղղակի հրաշալի էր՝վառ գունավորմամաբ,ուրախ տրամադրությամբ,պայծառ:



Այն,որ Լիլիթը միշտ փայլում է,դրանում ոչ մի կասկած,բայց որ ամեն անգամ կարողանում է այսպես  գեղեցիկ լուծումներ գտնել իր կերպարի անթերիության համար,դա արդեն մեղմ ասած զարմացնում է:Լիլիթին գնչուհու դերում տեսնելը նորություն չէր/նրա too-too-too տեսահոլովակը/,բայց արդեն նոր կերպավորումը լրիվ այլ շունչ էր հաղորդում տեսահոլովակին,մի խոսքով ՝գեղեցիկի…ու…էլի գեղեցիկի համադրում:







Այսպես բարձր տրամադրությամբ,մեծ ոգևորությամբ պրեմիերաից հետո սկսեցի թերթել մեր <<մակարդակով>> լրատվական կայքերը,ու ի՞՞նչ…..առանձնապես ոչ մի նորություն,ուղղակի ևս մեկ անգամ զզվանք ապրեցի էս ազգից:
Ինչպե՞ս կարելի է  այդ աստիճան չար լինել,նախանձ ու թունավոր մտքի ու լեզվի տեր:Ես մինչ այժմ չեմ հիշում մի դեպք,որ ես քոմենթ թողնեմ ինչ որ մի հոդվածի ներքո հայհոյախառն կամ վիրավորական արտահայտություններով,առավել ևս երբ այդ նյութի հեղինակը ինչ որ աշխատանք է տարել:




Առաջին հերթին հարգելով մարդու աշխատանքը,աշխատելու փորձերը կարելի է բավարարվել միայն անձնական վերաբերմունք արտահայտելով,ինչպես՝<<ընդհանրապես դուրս չեկավ>>,<<իմ կարծիքով էտքան էլ լավը չէր կամ լավը չէր>> և այլն,այլ ոչ թե ինչքան ցինիկ ու դուրսընկած բառապաշար կա գործի դնելով գրել.<<էս աղջիկը լրիվ ոչխարա>>,<<տո ասա դու երբ ես ձեռքով լվացք արել>>,<<հիմա էլ նոր սերյալ ա սկսվում>> ,<<թուրք մարդու նման անուղեղա էս աղջիկը>> և այլն,և այլն:
Այ հիմա ասեմ,բա քեզ ովա ասել այ….եսիմ ինչ,որ դու էտքան ոչխարից տարբերվում ես,մի հատ քեզ հայելում նայել ես ,որ ուրիշին պիտակավորում ես/այն էլ աղջիկ,ամոթ է,գոնե սեռիցդ ամաչի քոմենթելիս,ու բառապաշար շռայլելիս/:Կամ մյուսը իր հավատով ձեռք է  առնում:Էդ խեղկատակը անգամ չի հասկանում ,որ ինքը տեղով ձեռառնելիքա,եթե հաշվի ենք առնում իրա սահմանափակ ուղեղի անսահմանափակ ու անօգտակար աշխատանքը:Ասա ազիզ ջան,կարողա գիտես Լիլիթը գերբնական ծնունդա,էդ աղջիկն էլ բոլորի նման մորից է ծնվել,հետևապես լվացք անել էլ կիմանա ոնց անես:Կամ էդ ինչ կարգի քեզ հուզեց էդ աղջկա լվացք անելը,,կարողա դու կարոտ ես մաքուր շորի….



Կամ մյուս դեգեներատը ,ասա տո մեծ թուրքը դու ես է,որ մարդուն կարում ես էտ կարգի ատես,էն էլ ազգակցիդ,ու նրա մասին այ տենց արտահայտվես,քո նման  են լինում էլի մշակութային դավաճանները:Եթե էսօր դու ամեն մի երաժշտության մեջ փորձես արևելյան մելիզմներ գտնել,ու դա ձեռքիդ դրոշակ դարձրած պրոպագանդես,կողքից ազերներն ու թուրքերն էլ կասեն  ՝<<տեսեք-տեսեք հայերը մեր մշակույթը իրենցով են անում>>:Ու դա ու՞մ պատիվ կբերի:Միգուցե հենց քե՞զ այ կիսաթուրքացած արտադրություն:


Մի խոսքով գրելուց առաջ կարելի է մտածել,հա ի դեպ մտածել գլխով,ոչ թե…
Իսկ Լիլիթին կուզեի ասել միայն,կեցցես ևս մեկ անգամ,դու չես թողնում ,որ շոու բիզնեսը մեռնի,իսկ թե ինչ ոճ ես ներկայացնում ,թե ում է դուր գալիս ներկայացրածդ կամ ոչ,միևնույն է դու քո առաջատար դիրքերից չես իջնում:

Հետևապես  երբեք նման/վերոնկարագրյալ/ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ  ոչնչի տեղ չդնելով շարունակիր ուրախացնել մեզ՝քեզ սիրողներին ու քո երգարվեստը գնահատողներին:

2013-06-03

Հայաստանը կարող է անցնել Ռուսաստանի կազմի մեջ

Ռուսաստանի քաղաքական շրջանակներում քննարկվում է Հայաստանի ՌԴ-ի կազմի մեջ անցնելը:Ինչպես հայտնում է ռուսական դիվանագիտական կառույցներից մեր աղբյուրը,որը չցանկացավ իր անունը հրապարակել,Մոսկվան կարծում է,որ եկել է ժամանակը հետխորհրդային շրջաններում ավելի ակտիվ գործողություններ ծավալելու:
Որոշ տեղեկություններով ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախնական համաձայնությունը արդեն տրված է:
Իսկ Հայաստանում Ռուսաստանի հետ միացումը կներկայացվի որպես  երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ ելք,որից ելք սեփական ուժերով ներկա պահին ինչպես և մոտ ապագայում ,չի դիտարկվում:Այս տեսանկյունը կկապվի նաև արտաքին սպառնալիքի վերջնական չեզոքացման հետ,ի դեմս տարեցտարի աճող ռազմական վատ հարաբերությունների Ադրբեջանի հետ:
Այս տարիներին Հայաստանը գտնվել և գտնվում է Ռուսաստանից տնտեսական կախման մեջ:Մի շարք խոշոր արդյունաբերություններ ու արդյունաբերական ձեռնարկություններ տրված են Ռուսաստանին ՝որպես պարտքերի փոխհատուցում:ՀՀ-ի իշխանության տակ գտնվող խոշոր ընկերությունները ևս քիչ-քիչ դառնում են <<ռուսամետ>>:Այսպես, օրինակ ,Արմավիայի դեպքում,որը դադարեցրել է իր գործունեությունը սնանկացման պատճառով և միակ գնորդը ՌԴ-ն է:
Ուշագրավ է նաև այն որ ՌԴ-ն  երբեք չէր շտապում ներդրումներ ունենալ Հայաստանում:Հավանաբար դա կապված էր Կրեմլի հետագա պլանների հետ,որը կայանում էր Հայաստանի ամբողջական սնանկացման մեջ,որից հետո կարելի էր կտրուկ հարց դնել Ռուսաստանին միանալու մասին:
Տարեցտարի ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունը:Այս առումով շատ ճիշտ է արտահայտվել երևանյան <<Ժամանակ>> թերթի խմբագիր Արամ Ամատունին իր հոդվածում.<<Հայաստանը Մոսկվայից թող ներում չակ
նկալի>>:<<Անկախացման առաջին տարիներին ՀՀ-ն աստիճանաբար զիջում էր իր ինքնիշխանությունը Ռուսաստանին ,հատկապես տնտեսական և ռազմա-քաղաքական ոլորտներում,իսկ արդեն 20-ամյա անկախության երկրորդ կեսում այդ զիջումները կարելի է ասել  մեծ թափ առան՝դնելով ՀՀ-ին ՌԴ-ից կախման մեջ բոլոր ռազմավարական ենթակառուցվածքներովով>>,-գրում է inosmir.ru-ի թղթակիցը:
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը,որին ՌԴ նախագահ Վ.Պուտինը թույլ տվեց  2-րդ անգամ վերընտրվել,հասկանում է,որ հիմա պետք է արդարացնի բարձր վստահությունը:Որոշ տեղեկություններով փետրվարին վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Ս.Սարգսյանը հաստատել է իր համաձայնությունը միանալու կապակցությամբ, և այս ուղղությամբ քննարկման է դրվել գործողությունների ծրագիրը:Երկու կողմերը եկել են ընդհանուր հաայտարարի,որ գործողությունները կկատարվեն  գաղտնի,որպեսզի Հայաստանում դժգոհության ալիք չբարձրանա:
Ավելի ուշ Երևանում Մարտի 18-ին լրատվամիջոցների հետ  հանդիպման ժամանակ գործող նախագահը փաստացի հաստատեց, որ իր առաջին այցը Մոսկվա հատուկ բնույթ էր կրում:Ոչ մի խոսք չասելով Ռուսաստանի հետ մոտակա միացման մասին, որովհետև գաղտնիք չէ որ այդ հարցը հայ հասարակության կողմից հիվանդագին է ընդունվում
՝ Ս.Սարգսյանը դրա հետ  մեկտեղ ընդգծեց  ,որ <<սկսվում է նոր աշխատանք>> և Մոսկվայի հետ <<ինտեգրացիոն  գործընթացները>> անդառնալի են:
<<Իմ առաջն այցը Մոսկվա եղել է տրամաբանական,-ասել է Սարգսյանը,-Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է,դաշակիցը և մեզ միավորում են  այնպիսի հարցեր,ինչպես  ռազմական
և տնտեսական ոլորտներում:Ընտրություններով ոչինչ չի ավարտվում,սկսվում է նոր աշխատանք և մենք պետք է գիտակցենք,ինչ են մեզնից ուզում գործընկերները:Խոսքը գազի ,<<Նաիրիտի>> և  այլնի մասին է :Իհարկե դա վերաբերում է նաև քաղաքական ինտեգրմանը  ,հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպությանը/ՀԱՊԿ-ОДКБ/,մաքսային միությանը,աբխազական երկաթուղուն>>:
Սրա հետ մեկտեղ Ս.Սարգսյանը փորձեց փարատել մտավախությունները Հայաստանի՝Մաքսային միությանը միանալու առումով,որը ամենայն հավանականությամբ արվել է նրա համար,որ մինիմալի հասցվի արևմտամետ թևի ցույցերի հավանականությունը:<<Մի՛ հավատացեք նրանց,ովքեր ասում են ,թե ռուսները մեզ ստիպում են դառնալ մաքսային միության  անդամ:Ընդհակառակը՝Մաքսային միության անդամները դեռ ցանկություն չունեն ինչ-որ մեկին ներգրավելու,համենայն դեպս մեզ հետ կապված այդպիսի ցանկություն ես չեմ տեսնում>>,-ընդգ
ծեց ՀՀ  նախագահը:
Բայց դրա հետ մեկտեղ,որպեսզի Մոսկվայ
ին ցույց տա իր նվիրվածությունը ընդհանուր գործին,Սարգսյանը հայտարարեց ,որ լրիվ <<այլ բան են ինտեգրային գործընթացները>>:Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք այն չշարունակել,ինչպե՞ս կարող ենք ռազմական հարցերը կապել ՀԱՊԿ-ին,Ռուսաստանին,իսկ հետագա տնտեսկան կամ քաղաքական ճակատագիրը՝այլ երկրի հետ կամ միության>>/ըստ <<Հայաստանի Ձայն>>թերթի/:
Սարգսյանից հետո Մոսկվա գործնական այց կատարեց նաև արտաքին գործերի նախարար Էդ.Նալբանդյանը:Կատարած այցի ընթացքում Մոսկվայում ապրիլի 25-ին նա քննարկել է իր ռուս գործընկերոջ հետ տեխնիկական հարցերը՝կապված Հայաստանի՝Ռուսաստանին միանալու հեռանկարի հետ:Ենթադրվում է ,որ Հայաստանը ՌԴ-ի կազմի մեջ կմտնի որպես նրա սուբյեկտներից մեկը/հավանաբար որպես ՇՐՋԱՆ(облость)/:Այդ Հանրապետության/խոսքը ՀՀ-ի մասին է/ հարաբերական մտերմությունը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգին կանխատեսում է նրա ընդգրկումը այդ տարածքում:Դրա հետ մեկտեղ քննվում է օկրուգի անվանափոխության հարցը/պետք է դառնա Կովկասյան,Հյուսիսկովկասյանի փոխարեն/՝կախված ՌԴ-ի սուբյեկտների աշխարհագրական ընդգրկումից:Հետաքրքիր է,որ 2 տարի առաջ հայկական կուսակցություններից <<Դաշնակցության>> ղեկավար Վահան Հովհաննիսյանը <<100 հարց ու պատասխան>>կոնֆերանսի ժամանակ ,կազմակերպված հայկական <<Սիվիլիտաս>> ֆոնդի կողմից,կանխատեսեց,որ վտանգ կա Հայաստանի համար ,որ նա կարող է դառնալ ՌԴ-ի շրջաններից մեկը՝ցույց տալով արդեն եղող օրինակը՝Կալինինգրադը,որը որևէ ցամաքային կապ չունի Ռուսաստանի հետ:
Խոսելով Հայաստանի միգրացիայի ծավալների մասին՝պատգամավորը նշել է,որ ՀՀ կառավարությունը <<տանում է>> Ռուսաստան բնակչության առավել ընդունակ,ակտիվ և որակով հատվածին,իսկ դա շատ լուրջ խնդիր է>>:<<Այդ հարցը պետք է քննարկել քաղաքական ,տնտեսական և նույնիսկ փիլիսոփայական տեսանկյունից>>,-ասել է Հովհաննիսյանը՝հավելելով քայլերի  ձեռնարկման անհրաժեշտության մասին<<այդ երևույթի դեմ պայքարելու ուղղությամբ>>:Միևնույն ժամանակ ՀՅԴ ղեկավարներից մեկը հայտարարեց,որ ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ծրագիրը փլուզված է,դրույթներ մի մասն էլ չի իրականացվել:Փաստորեն նա ճիշտ էր:
Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Ռուսաստան միգրացիոն գործընթացներին ,ապա վերլուծելով  իրավիճակը ,կարելի է գալ այն եզրահանգման,որ Մոսկվան,նպաստելով  հայ բնակչության վերաբնակեցմանը և աջակցության դիմակի տակ,փաստացի գործել է ինչպես իր տարածքում,դրա հետ մեկտեղ հետապնդելով ամենայն հավանականությամբ հեռուն գնացող պլաններ:
Հիմա Ռուսաստանից կախման մեջ գտնվող հայերի թվի ավելացման հաշվին  ավելի հեշտ է դառնում իրականացնել Հայաստանի՝Ռուսաստանին միացնելու գործընթացը:


Այս հոդվածին հանդիպեցի շատ պատահաբար ուկրաինական կայքերից մեկում/վերջում ակտիվ լինքը կտեղադրեմ,կարող եք ինքներդ այցելել/:Արդեն խորագիրն ինքը շատ խոսուն էր ու վտանգավոր:Համոզված եմ՝ այս հոդվածին քչերը ծանոթ կլինեն,այդ իսկ պատճառով որոշեցի այն  թարգմանել և տարածել:
Չնայած ,որ ինքս մտածում եմ, որ սա ադրբեջանական <պրոֆեսիոնալ լրագրողներից> մեկի ձեռքի գործն է,այնուամենայնիվ մտածելու տեղիք տվեց:Հուսանք ,այն ամենը ինչ այստեղ գրված է,մեկ տոկոսով անգամ չի համապատասխանում իրականությանը:

Նյութի աղբյուր՝
http://ukr-portal.com/index.php?nma=news&fla=stat&page=1&nums=12972

2013-05-23

Վերջին զանգ:Նոր կյանքի դարավոր սկիզբ...

   Ահա արդեն մի քանի ժամ անց ևս մի սերունդ կթևակոխի նոր հույսերով,հույզերով,ապրումներով,անկումներով ու վերելքներով լի կյանք,ևս մի սերունդ հրաժեշտ կտա հայրենական սրբություն դարձած դպրոցին,դպրոցական առօրյային, այն բոլոր հարազատ ու սիրելի դարձած ուսուցիչներին,ում հետ անցել են դպրոցական ոչ այդքան հեշտ ուղին:
  Վերջին զանգը  <<փրկություն>> է թվում այնքան ձանձրալի  ու միապաղաղ թվացող առօրյայից ու դասերից:Այնինչ կորսվածը սկսում ենք գնահատել ավելի ուշ... կյանքի օրենքն է այդպես...բացառիկներին է միայն տրված ճիշտ ու սթափ գիտակցել օգուտը:
Այդ 10/սովորության համաձայն և ըստ ցանկության կասեմ հենց 10/տարիների ընթացքում աշակերտները, ձեռք են բերում մի շարք թանկ ու անփոխարինելի մարդկանց,ովքեր ինչ-որ կերպ ,ուղղակի կամ անուղղակի ազդում կամ ազդեցություն են ունենում մեր հետագա կյանքի ,մեր ճակատագրի վրա: Եթե ոչ նույն նստարանը կիսելիս,ապա համոզված եղեք,որ արդեն ամեն մեկդ ձեր <սեփական աթոռի տերը լինելով>,կկարոտեք,կզգաք այդ տարիների վրա ինչ որ չափով ստվեր գցած սխալների բուն պատճառները,այն ժամանակվա գերաններն այլևս ձեզ ծեղ կթվան,իսկ ձեր դասընկերներին ամեն իմ անգամ տեսնելը ներքին հրճվանքի կվերածվի:
  Ինչևէ,արդեն իսկ վաղը՝2013 թվականի մայիսի 24-ին կազդարարվի համահայաստանյան Վերջին զանգը:Սիրելի՛ ծանոթ ու անծանոթ շրջանավարտներ,լիահույս ու արի ,առանց վարանման հատեք նոր կյանքի սահմանագիծը,քանի որ ասում են՝ ինչպես հիմքը դնես, այդպես էլ կշարունակես:Երբեք չխուսափեք համարձակ լուծումներից,մեծ քայլերից,վստահ եղեք ձեր ուժերին,հպարտ եղեք, վաղվանից և մինչ ի մարդկային անխուսափելի վախճան վառ պահեք ձեր գիտելիքի բոցը,այն օգտագործեք ի նպաստ թշվառ ազգիս:Ինչպես մեծ փիլիսոփա-ռեալիստ-բանաստեղծ Սևակն էր խուսափում արվեստում <տնփեսա լինելուց>,այնպես էլ դուք խուսափեք ձեր կյանքում միջակություն լինելուց:Ձեզ բոլորիդ բարի երթ,գլուխներդ միշտ վեր...օհն՜՜ առաջ!!!


  Հ.Գ.Իսկ իմ դասընկերներին ու ուսուցիչներին միայն մի բան կասեմ.<<Շնորհակալ եմ ,որ եղել եք ,կաք,ու շարունակում եք լինել իմ կողքին>>:
Մեր դասարանի հարցում կյանքն իր նախախնամությունը արդեն արել է՝<<2012թվ.,12-րդ դասարան,12 շրջանավարտ>>:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...