2016-02-12

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Լոռվա ամենապարզ ժողովուրդը հայ ազգին տվեց այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհ. Թումանյանը, Ստ. Զորյանը և իհարկե Հր. Մաթևոսյանը: Եթե Թումանյանը կրակ էր, որ հար վառվեց մեր գրականության երկնակամարում, եթե Զորյանը պատմության փաստագիրն ու դատավկան դարձավ, ապա այլ դեր էր պահված Մաթևոսյանի համար: Նրան վիճակված էր դառնալ աշխատավոր գյուղացու  անվարձ հոգեբանը:
Նրա ամեն մի բառը սնվեց գյուղի աշխատասիրությունից ու մաքրությունից, նրա երկերը մեկը մյուսի հետևից շարունակեցին արձանագրել հայ գյուղի և հայ գյուղացու տաժանակիր կյանքն ու նրանց հանդեպ կյանքի անարդարությունը: Գյուղացին, որ սովոր էր իր արդար քրտինքով ու առանց տրտունջքի ապրել, ակամայից սկսում է հակադրության մեջ դնել իրեն և «քաղքենի քաղաքացիներին»: Նրա հերոսներից որոշները, չկարողանալով հակադրության եզրերի մեջ իրենց հետամանացության հետ հաշտվել, տրվեցին կյանքի «թեթև» հոսանքին: Նրանք փոխեցին իրենց բնակության վայրը, շարունակեցին դուրս գալ իրենց կաշիներից՝ հարմարվելու և խառնվելու քաղաքին ու նրա կյանքին, սակայն այդպես էլ, ինչպես մեզ ցույց է տալիս Մաթևոսյանը, չկարողացան սպանել իրենց մեջ գյուղացուն և նրա պարզսրտությունը. «Պավլեն… մի օր հաշիվները փակեց ոչխարի հետ, ընտանիքն առավ, գնաց քաղաք: Բայց նա ի՜նչ քաղաքի բան էր, իշի գլուխ էշը…» կամ «…ու կարտոլի պարկի կողքին՝ դաշնամուր»: 
Մաթևոսյանը ցավով ցույց տվեց իր ստեղծագործություններում, որ հայ գուղը, այն գյուղը, որ նա այնպես հպարտությամբ անվանում էր «հովիվների հանրապետություն»,  չկարողացավ դիմանալ քաղաքի ու քաղաքացիների ներխուժմանը, որ նա այսօր խարխուլ բերդի պես, որի հիմերը հողին հավասարվելու են պատրաստվում, տնքում է անզորությունից: Գյուղը գյուղացով է գյուղ, բայց գյուղացիների աչքը դրսում է. «Կինը Զավենի վիզն անընդհատ ծռում է դեպի քաղաք. «Պավլեն, որ էնտեղ ապրում է, մենք չե՞նք ապրի, շարժվիր, ես մի գործարանում հավաքարա՜ր կաշխատեմ»:Իշխո՛ն, Իշխո՛ն… Իշխոն էլ է աչքը գցել քաղաքին»: 
Մաթևոսյանի սիրտը հատկապես ցավում էր, իր իսկ որակումով ասած, բեռնաձի-մարդկանց համար: Գյուղը լիքն էր անդրոներով, մարիամներով, աշխեններով և իհարկե ալխոներով: Եվ որքան էլ դժվար չլիներ նրանց կյանքը, այնուամենայնիվ նրանք Մաթևոսյանի սիրուն ու հարգանքին արժանացել էին հենց իրենց բեռնաձի լինելու պատճառով: Բայց երբ մեկն ու մեկը այս բեռնաձիերից կարողանում էր ազատագրվել գյուղի կապանքներից, Մաթևոսյանը դադարում էր հարգել նրան, քանի որ նա, այդ «գյուղապուրծը», հանդգնել էր դուրս գալ իր իրական ես-ից, ներկայանալ լրիվ ուրիշ մարդու կերպարով, իսկ սուտն ու կեղծիքը առաջին մեղքն էր, որ խարազանում էր հեղինակը. «Եվ զգացի, որ ես էլ այդ ձիուն եմ խորթանում: Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղվող գավակը, ես զգացի, որ նրան ատում եմ և որ իմ մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող բեռնաձին, հովատակից արհամարհված, հովատակի սարսափը ջլերի մեջ և առջևը ծղոտ» : 
Մաթևոսյանը, սակայն, կուրորեն չէր գերագնահատում բեռնաձիու գոյությունը: Բեռնաձիերին (նաև՝ բեռնաձի-մարդկանց) նա հակադրության մեջ էր դնում գոմեշների հետ, ովքեր, ի տարերություն առաջինների, ինքազոհողությամբ չէին աշխատում, նրանց համար հաճույքը մղված էր առաջին պլան, և պատահական չէ, որ ռուս քննադատ Ալլա Մարչենկոյի հարցին, թե ում կուզենար տեսնել Մաթևոսյանը  Ծմակուտի ենթադրյալ-հավանական զինանշանին՝ Ալխո ձիու՞ն, թե՞ գոմեշին, հեղինակը պատասխանել է. «Իմ Ծմակուտում ամենաիմը իմ Ալխոն է»:
Մի առանձին տիպ է գյուղաբնակների և գրականության մեջ Աղունը: Հանրությանը այդքան ծանոթ կերպարը ամփոփում է իր մեջ հայ կնոջ ամենադրական հատկանիշները: Ոչինչ որ նրա տունը քանդվելու եզրին էր իր իսկ լեզվի պատճառով, ինչպես փորձում է պարզաբանում տալ սկեսուրը՝ Արուսը, այնուամենայնիվ հենց այդ լեզուն է դառնում Աղունի և նրա նմանների աշխարաճանաչման, անարդարության դեմ ընդվզումի ու ինքնահաստատման անխախտ միջոցը: Աղունը հայ գրականության այն կերպարն է, որի մեջ հեղինակին հաջողվել է ամբողջացնել մայրական ապրումները, խոր հոգեբանությունը և բարոյախոսությունը, որն ավելի շատ հիշեցնում է կյանքի դաս: Պատահական չէ, որ Աղունի կերպարը «Աշնան արևով» Մաթևոսյանը չի կարողանում եզրափակել: Աղունը ավելի լայն խոհերի ու մտածմունքների տեր կերպար է, և հենց դրա համար էլ հեղինակը հնարավարություն է տալիս նրան պարզել իր կենսափիլիսոփայությունը արդեն հաջորդ` «Ծառեր» վիպակում: Աղունը կյանքի դասեր է տալիս որդուն նրա երկու պապերի օրինակով. հորդորում է չլինել ինչպես իր պատրոն և նրա պապ Ավետիքը, որ բոլորը օգտագործեն, իսկ անպեք եղած ժամանակ շպրտեն մի կողմ: Սիրագորով մայրը ցանկանում է, որ որդին նմանվի իր հորը՝ մայրական պապին՝ Իշխանին, ով գիտի ճիշտ տեղում մեջքը խոնարհել հետո մեկ աստիճանով բարձրանալու համար: Ասելով այս՝ Աղունը ամենևին չի ցանկանում որդուն դարձնել անխիղճ ու անզգա, շողոքորթ ու տմարդի, ո՛չ, ուղղակի նա փորձում է հասկացնել, որ մի բան է խիղճը, և մեկ այլ՝ խեղճությունը. «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:  Աղունի ողջ այս կենսափիլիսոփայությունը հեղինակը ամփոփում է մի կարճ, բայց դիպուկ նախադասության մեջ. «Ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»: 

2002 թ-ին ընդհատվեց մեծանուն արձակագրի կյանքի թելը, սակայն նրա թողած գրական ժառանգությունը հավերժ կենդանի կպահի նրան ժողովրդի հիշողության մեջ:

*** Մեջբերումներն արված են Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը», «Նարինջ Զամբիկ», «Ծառերը» գործերից:
Հեղինակ՝ Ա. Վերանյան

2016-01-25

Սիրաբանություն

Մատներս ու մազերդ սիրախաղ են անում
Այնպես ներդաշնակ են նրանք՝
Քո մազերը այնպես խելքամաղ են անում
Սիրո խաղով տարված մատներին իմ տաք:

Քո բոցառատ վարսերը գետ,
Իմ ափը քար գետում վարար
Ջուրը հոսում, գալարվում է,
Շոյում ամեն թուփ, ամեն քար:

Հետո մաշում, բարակում է
Քարը հոսքիդ թափից ահեղ
Ճիշտ այդպես էլ նվաղում է
Ձեռքս կրակ վարսերիդ մեջ:

Ճիշտ այդպես էլ նվաղում է
Սիրտս, որի մեջ դու
Ցանել ես սերմ սիրախաղից՝
Հավետ ցավեր պատճառելու:

2016-01-18

Ժենյա Վարդազարյան «Դու չկաս»

Տարօրինակ, դառն ու ցավոտ մի զգացում,
Ասես լքել են ինձ բախտի այս մեծ կայարանում։

Ոչ ոք չկա՝ ո՛չ մանկություն, ո՛չ հայր, ո՛չ մայր,
Չկաս և դու։
Լռությունն է խոսում հիմա,
Հերթն է նրա։
Չկաս և դու։
Նույնիսկ չկան քո խոստացած երազները,
Երազներդ՝ սև-սպիտակ, որ պատրաստ էին հանուն …. դառնալ գունեղ։

Չկաս և դու՞։
Չկամ և ես ։

Գուցե երբեք էլ չենք եղել, գուցե հեքիաթ էր հորինված,
Կամ առասպել դարից եկած...
Բայց չէ չկաս դու, չկամ և ես,
Ու՞ր է հոգիս, տես Սիրելի՛ս,
Դատարկ է այն, անջատվել է ինձանից,
Անջատվել եմ ես ինձանից...


Ոչ ոք ոչինչ չնկատեց,
Ոչ ոք ոչինչ չհասկացավ...
Դու չկաս....չկամ և ես...

2016-01-17

Համո Սահյան «Մայրամուտը ծովի վրա»

Արեգակն իջել է, փարվել է ծովին,
Հրդեհ է դարձել ծովն ամբողջովին,
Հրդեհն ամպերի ոտքերն է վառել,
Հորիզոններն է բոցերով այրել:

Հրդեհը հասել երկնքի ծայրին
Եվ սպառնում է արար աշխարհին,
Արեգակը այդ հրդեհը վառել
Եվ ինքն է նրան նահատակ դառել:

Նա հրդեհի մեջ դողում է, մրսում
Եվ ինքը իրեն փրկել է ուզում:

Տուրք բաքոսին


Գոռ գոչում է ամբոխը գինետան
Արբած են բոլորը՝ գինուց թե՞ ցավից,
Թաղել են փորձում հուշերը դաժան,
Կարմիր են աչքերը նրանց՝ գինուց թե՞ լացից:

Բաքոսին տուրքս եմ տալիս և ես,
Հարբած չեմ, թեև արբության կարոտ
Բաժակն եմ դատարկում բաժակի ետևից,

Կյանքս եմ հիմնահատակ կառուցում մտոք:

Ամենա«հետաքրքիր» 65 ֆոբիաները



  1. Աբլյուտոֆոբիա-վախ լողանալուց
  2. Ակվաֆոբիա (հիդրոֆոբիա)-վախ ջրից
  3. Ագորոֆոբիա-վախ բաց տարածքներից, հրապարակներից, մարդկանց ամբոխից, շուկաներից
  4. Անտրոպոֆոբիա-վախ մարդկանցից կամ մարդկանց խմբից, սոցիալական ֆոբիայի տեսակ
  5. Սոցիոֆոբիա- վախ հասարակությունից
  6. Հետերոֆոբիա- վախ հակառակ սեռից
  7. Հոմոֆոբիա-վախ, և որպես արդյունք նեգատիվ վերաբերմունք, հոմոսեքսուլաության ցանկացած դրսևորումից
  8. Հենոֆոբիա (էրոտոֆոբիա)-վախ սեքսից, սեռային հարաբերություններից 
  9. Ագրաֆոբիա-վախ սեռական ոտնձգություններից
  10. Անդրոֆոբիա-վախ տղամարդկանցից
  11. Գինեկոֆոբիա-վախ կանանցից
  12. Աուտոֆոբիա-վախ մենակությունից
  13. Ալգոֆոբիա-վախ ցավից
  14. Անտոֆոբիա-վախ ծաղիկներից
  15. Զոոֆոբիա-վախ կենդանիներից
  16. Աստրոֆոբիա (աստրոպոֆոբիա, բրոնտոֆոբիա, կերաունոֆոբիա, տոնիտրոֆոբիա)- վախ ամպրոպից և կայծակից
  17. Ատիխոֆոբիա-վախ սխալվելուց, սխալ գործելուց
  18. Ակուստիկոֆոբիա (լիգիրոֆոբիա, ֆոնոֆոբիա)- վախ բարձր ձայներից
  19. Ալլոդոկսոֆոբիա- վախ ուրիշի կարծիքից
  20. Աետատեմոֆոբիա-ծերանալու վախ
  21. Աերոֆոբիա- վախ թռչելուց և օդից ընդհանրապես
  22. Ախլուոֆոբիա (նիկտոֆոբիա)- վախ մթությունից
  23. Աուտոֆոբիա- վախ ինքն իրենից
  24. Աուտոասսասսինոֆոբիա- վախ ինքնասպանությունից
  25. Ատելոֆոբիա-վախ անկատարությունից, ոչ իդեալական լինելուց
  26. Աստենոֆոբիա- թույլ լինելու, թուլության վախ
  27. Ապոկալիպսոֆոբիա- վախ աշխարհի վերջից
  28. Անտոֆոբիա-վախ գույներից
  29. Անտլոֆոբիա- վախ ջրհեղեղից
  30. Անիմատոֆոբիա-վախ մուլտհերոսներից, մուլտկերպարներից
  31. Վերբոֆոբիա- վախ որոշ բառերից
  32. Վերմինոֆոբիա-վախ մանրեներից և դրանիցից վարակվելուց
  33. Հելիոֆոբիա- վախ արևից, արևային լույսից
  34. Հեքսակոսիոիհեքսոկոնտահեքսաֆոբիա- վախ 666 թվից
  35. Հալիտոֆոբիա-բերանի խոռոչից հոտ գալու վախ
  36. Հելոտոֆոբիա- ծիծաղի առարկա դառնալու վախ
  37. Հեմոֆոբիա-վախ արյունից
  38. Գնոզիոֆոբիա-վախ գիտելիքներից
  39. Դենտոֆոբիա- վախ ատամնաբույժներից
  40. Յատրոֆոբիա-բախ բժիշկներից
  41. Նոզոկոմեֆոբիա-վախ հիվանդանոցներից
  42. Թրիփանոֆոբիա-վախ ասեղներից և ծակոցներից
  43. Դիսմորֆոֆոբիա-ֆիզիկական թերություն ունենալու վախ
  44. Հոպլոֆոբիա-վախ զենքից
  45. Կինոֆոբիա (կինոնոֆոբիա)- վախ շերից, զոոֆոբիայի մասնավոր դեպք
  46. Կլաուստրոֆոբիա-վախ փակ տարածություններից
  47. Կլեպտոֆոբիա- վախ թալանելու կամ թալանված լինելու
  48. Կլիմակտոֆոբիա-վախ սանդուղքներից (բարձրանալու կամ իջնելու)
  49. Կոուլռոֆոբիա-վախ ծաղրածուներից
  50. Լոգոֆոբիա- խոսելու վախ
  51. Նեկրոֆոբիա- վախ հանգուցյալներից կամ թաղման պարագաներից
  52. Նեոֆոբիա- վախ ամենայն նորից, նորույթից
  53. Նիկտոֆոբիա-վախ մթությունից
  54. Օմնիբուսոֆոբիա-վախ ավտոբուսներից
  55. Պանֆոբիա (պանոֆոբիա, պանտոֆոբիա)- վախ ամեն ինչից կամ անվերջանալի վախ անհասկանալի պատճառներից
  56. Պեյրոֆոբիա-վախ հասարակության առաջ ելույթ ունենալուց
  57. Պիրոֆոբիա-վախ կրակից՝ իր բոլոր դրսևորումներով
  58. Սոմնիֆոբիա- քնելու վախ
  59. Սպեկտրոֆոբիա- 1)վախ հոգիներից  2)վախ հայելում սեփական արտացոլանքից 
  60. Էֆեբիֆոբիա- վախ դեռահասներից
  61. Թանաթոֆոբիա-վախ մահից
  62. Թաֆոֆոբիա-վախ կենդանի թաղվելուց
  63. Թրիսկայդեկաֆոբիա-վախ 13 թվից
  64. Ֆոբոֆոբիա-վախ վախից
  65. Քսենոֆոբիա-վախ օտարերկրացիներից

Ստորև տեղադրում ենք հղում մի հոդվածի, որտեղ խոսվում է ֆոբիաներից բուժվելու հնարավորությունների ու տարբերակների մասին՝ http://www.okr.kiev.ua/fobii/

2016-01-16

20 հետաքրքիր փաստեր

1-Երբ երիզորդը սնունդ չի գտում, ուտում է ինքն իրեն:
2-Աշխարհի ամենահարուստների ցուցակը գլխավորող երեք հոգու հարստությունը միասի հավասար է աշխարհի 40 աղքատ երկրների պետական բյուջեին:
3-Արագության համար ամենամեծ տուգանքը 174,000 եվրոն է:
4-Միջինում մարդ տարվա ընթացքում զուգարան է գնում 2500 անգամ:
5-Թուրքիայում ազգանունը մտցվել է միայն 1935 թվականից:
6-Նոր Զելանդիայում մարդկանցից 15 անգամ ավելի ոչխար կա:
7-1983 թվականին Վատիկանում ծնունդ չի գրանցվել: Սա բացառիկ դեպք է երկրի պատմության մեջ:
8-Մոլորակի 2/3 մասը իսկական ձյուն չի տեսել;
9-Մադրիդի կենտրոնում հյուրանոց է կառուցված աղբից:
10-Հասուն խոզը 1 կմ կարող է վազել 5 րոպեում:
11-Կատունքերը քաղցր համը չեն զգում:
12-Նուդիստների (նրանք, ովքեր կողմնակից են մերկ մարմիններին) սիրելի սպորտաձևը վոլեյբոլն է:
13-Համբուրգում գոյություն ունի մանկապարտեղ տղամարդկանց համար:
14-Կանանց սիրտը ավելի արագ է բախում, քան տղամարդկանցը;
15-Նապաստակներն ու ճագարները իրար հետ չեն զուգավորվում:
16-Կոկա-կոլայի գաղտնի բաղադրիչը կոչվում է Merchandise X7:
17-Խոզերը չեն կարող նայել երկնքին:
18-Ֆիլոֆոբիան սիրելու վախն է:
19-Էլեկտրոնային նամակների մոտ 90%ը սփամներ են:
20-Աշխարհի 50 ամենաբարձր գագաթները գտնվում են Ասիայում:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...