2013-10-13
Չի փոխվել ոչինչ....
Ոչինչ չի փոխվել.
Նույն մանուկն ես դու,
Իսկ ես դաստիարակ:
Միայն թե հիմա քո կամակորության դեմ
Ունեմ մի միջոց՝
Իմ համբերությունը..
Ու թողնում եմ ես կամքիդ միմիայն
Խաղալը կյանքով.
Տես՝ միան հանկարծ
Այն չգցես վայր,
Կոտրես լի սիրով
Կճճուճը սրտիս..
Նոր է կավը դեռ,
Պետք է չորանա,
Հին ճաքը պետք է դեռ
Կավից վերանա...
Դու ի՛մ անզգուշ,
Կամակո՛ր ,համա՛ռ,
Տես ,որ այս կյանքում
Իմ սրտի համար
Չկրես բեռը մեղավորության..
Քանի որ արդեն,
Ոնց հասկանում եմ,
Չի փոխվել ոչինչ..
Նույնն ես դու,մանկի՛կս,
Միայն թե ես եմ ծերացել փոքր ինչ,
Կավը չորացել,
Բայց սրտիցս ավաղ
Չի վերացել ոչինչ:
Մոնա Լիզա:Դաժան photoshop-ի անխնա զոհը.Մաս 1-ին-15 նկար
Հաճախ է պատահում,որ հանրային որևէ դեմք կամ արժեք
ենթարկվում է photoshop-այնի հարձակումների:Բայց առավել հաճախ ապականվել է Դա Վինչիի ՛՛Մոնա Լիզա՛՛ աշխարհահռչակ կտավը:Մենք մի քանի մասից բաղկացած
ֆոտոշարքով կփորձենք ձեզ ցույց տալ այն բոլոր ՛՛գլուխգործոցները՛՛ ,որոնք իսկապես ծիծաղ են հարուցում:Եվ այսպես՝մաս առաջին,15 նկար...






ենթարկվում է photoshop-այնի հարձակումների:Բայց առավել հաճախ ապականվել է Դա Վինչիի ՛՛Մոնա Լիզա՛՛ աշխարհահռչակ կտավը:Մենք մի քանի մասից բաղկացած
ֆոտոշարքով կփորձենք ձեզ ցույց տալ այն բոլոր ՛՛գլուխգործոցները՛՛ ,որոնք իսկապես ծիծաղ են հարուցում:Եվ այսպես՝մաս առաջին,15 նկար...






Ներկայությունդ...
Գուցե
խոսենք մենք երբևէ.
Թո՛ղ դա
լինի անգամ մի բառ
Թո՛ղ որ
հայացք մի փութանցիկ՝
Միայն
խոսուն...
Թո՛ղ բառերը
ծորուն դառնա՜ն
Ու թող
ծորան ականջս ի վար,
Թո՛ղ խոսքովդ
լինեմ խաբված
Ես վերստին,
Ամեն անգամ:
Քա՜ղցր
է լինել քեզնից խաբված,
Գերի խոսքիդ
սուտ շարանին.
Միա՜յն...միա՜յն
տեսնեմ կողքիս
Քեզ վերստին
Ի՛մը դարձած:
2013-10-12
Հոբելյանական հաճախորդը 18+
<<Հոբելյանական հաճախորդը>>՝հայկական գեղարվեստական ֆիլմը դիտել առցանց 18+՛՛Երկաթ՛՛ Փրոդաքշնը ներկայացնում է Արա Երնջակյանի ՛՛Հոբելյանական հաճախորդը՛՛ մելոդրաման Լուիզա Ներսիսյանի և Դավիթ Քացառավանի մասնակցությամբ:
Պատահականոթյուններ,որոնք ի զորու են փոխել ճակատագրեր:
Սովորական սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում:
Սիրո ախտով...
Ջերմում
եմ ես սիրո ախտով,
Ու ասում
են՝բուժվելու չեմ.
Իսկ ու՞մ
է պետք բուժումը այդ,
Երբ որ
ախտը դեռ ապրում է:
Ու կրում
եմ իմ խաչը ես,
Բողոքում
եմ,ըմբոստանում,
Միայն
թե, տե՛ս ,դեղս կանգնած
Վրաս անգամ
չի էլ նայում:
Ու այրվում
եմ տենդով սիրո,
Այրվում,բայց
չեմ հատնում երբեք,
Ու ապրում
ես ես վարակված
Ախտով
գուցե ,բայց դե սիրո...
Подписаться на:
Сообщения (Atom)
Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
«Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...
-
Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել , հայտնվեց մի ծառի առաջ , որը միաժամանակ և՛ կին էր , և՛ տղամարդ : Նա ակնածանքով բարևեց ծառին ու ...
-
Պրոմեթևսը(հին հունարեն ՝ Προμηθεύς ) հին հունական տիտան-աստվածներից մեկն էր, մարդկանց արարիչը և պաշտպանը։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկ...




























