2013-08-17

Ամսանուների նախապատմություն՝ըստ հին տոմարի

1.Նավասարդ
Հայոց հին տոարի առաջին ամիսն է,կազմված է նավ/նոր/ և սարդ /տարի/ բառերից և նշանակում է Նոր տարի:Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին:Հին հայերի համար այս ամսվա 1-ը/օգոստոսի 11-ը/ եղել է ժողովրդական խրախճանքի տոն:



2.Հոռի
Հայոց հին տոմարի 2-րդ ամիսն է,սկսվել է սեպտեմբերի 10-ին և  վերջացել հոկտեմբերի 9-ին:Այս ամսանունը,ըստ պատմագրի ու տոմարագետ Վանական Վարդապետի /1181-1251/ , առնչվում է հոր բառի հետ:Դ հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ,երբ մարդիկ իրենց հավաքած բերքը ամբարում էին  հորերում:Ըստ ակադեմիկոս Ստ.Մալխասյանի՝Հոռի նշանակում է ուռի ամիս, այսինքն՝որթատունկի՝այգեստանի ամիս:



3.Սահմի
Հայոց հին տոմարի 3-րդ ամիսն է,սկսվել է հոկտեմբերի 10-ին,վերջացել նոյոմբերի 8-ին:Ըստ Վանական Վարդապետի՝Սահմի անունը առնչվում է սահմանել բայի հետ,որովհետև իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը:Ըստ Մալխասյանի՝Սահմի նշանակում է սերմանց ամիս:



4.Տրե
Հայոց հին տոմարի 4-րդ ամիսն է,սկսվել է նոյեմբերի 9-ին և վերջացել դեկտեմբերի 8-ին:Այս ամսանվան ծագումը կապում են հայոց դպրության աստված Տիրի անվան հետ:



5.Քաղոց
Հայոց հին տոմարի 5-րդ ամիսն է,սկսվել է դեկտեմբերի 9-ին և վերջացել հունվարի 7-ին:Այս անունը կապում են քաղել բայի հետ:Հր.Աճառյանը գտնում է,որՔաղոցը կազմված է <<անասնոց խառքն>> բառերից /քաղ նշանակում է նոխազ,արու այծ/ և կապված է անասունների զուգավորման ամսի հետ:



6.Արաց
Հայոց հին տոմարի 6-րդ ամիսն է,սկսվել է հունվարի 8-ին և վերջացրել փետրվարի 6-ին:Վանական Վարդապետը այս անունը գրում է Արանց,որովհետև սա այն ամիսն է,երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով  միայն արանք/տղամարդիկ/ կարող են ճանապարհ գնալ:




7.Մեհեկան/Մեհեկի/
Հոյոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել  մարտի 8-ին:Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ ,երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ ,ձյունաթաղ վիճակում:



8.Արեգ
Հայոց հին տոմարի 8-րդ ամիսն է,սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին:Ամսանունն առաջացել է արեգակ բառից:Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը:Խոր անցյալում ,երբ հայերն  իրենց տարեգլուխը՝Նոր տարին, սկսում էին բնության զարթոնքին՝գարնան առաջին ամսին,Արեգը եղել է հայոց տոմարի 1-ին ամիսը:



9.Ահեկան
Հայոց հին տոմարի 9-րդ ամիսն է,սկսվել է ապրիլի 8-ին և վերջացել մայիսի 7-ին:Ամսանունը առնչվում է կրակ ,հուր բառերի հետ:Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:




10.Մարերի
Հայոց հին տոմարի 10-րդ ամիսն է,սկսվել է մայիսի 8-ին և վերջացել հունիսի 6-ին:Ըստ Վանական Վարդապետի՝դա այն ժամանակն է,երբ մայրիք/ծառերը/ կանաչում են ու տերևակալում:



11.Մարգաց
Հայոց հին տոմարի 11-ր ամիսը սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին:Անունը կապում են մարգ բառի ,այսինքն՝խոտհնձի,խոտհարքի հետ:



12.Հրոտից
Հայոց հին տոմարի 12-րդ ամիսն է,սկսվել է հունիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին:Անունն առաջացել է հուր բառից,որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:



13.Ավելյաց
Հայոց հին տոմարի 13-րդ /լրացուցիչ/ ամիսն է: Ունեցել է 5 օր՝ հասարակ տարիներին, և 6 օր ՝նահանջ տարիներին:Սկսվել է օգոստոսի 6-ին վերջացել օգոստոսի 10-ին:Ավելյաց նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամսից ավելացած օրերը:

2013-08-11

Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը


Օնորե  դ՛ Բալզակ

-Դուք  տալի՞ս եք ինձ վեց օր,-մահվանից քիչ առաջ դիմեց նա բժշկին,-դա շատ չէ...Ես կպոկեմ վատ էջերը:Ես մեծ  ուժ կհաղորդեմ լավ էջերին:Մարդկային կամքը հաշքներ կգործի:Վեց օրվա ընթացքում ես անմահություն կտամ այն աշխարհին,որն ինքս եմ ստեղծել...






Հայնրիխ Հայնե

...<<Տվեք ինձ թուղթ ու մատիտ...>>:
Բայց մատիտն ընդմիշտ ընկավ նրա ձեռքից...








Լյուդվիգ վան Բեթհովեն

 Անմահ անդորրությամբ ու հանգստությամբ  դիմավորեց  իր վերջին րոպեն Բեթհովենը:Նա ասաց լատիներեն.
-Ծափահարեցեք,բարեկամներ,կատակերգությունն ավարտվեց:





Յոհան Վոլֆգանգ Գյոթե

1832թ-ի մարտի 22-ին նա առավոտից նստել էր բազկաթոռին և խոսում էր բարեկամների ու բժշկի հետ:Հանկարծ նա խնդրեց.
-Բացեք պատուհանը:-Շրջվեց դեպի բաց պատուհանը:-Ավելի շատ լույս,-ասաց նա:
Հետո թիկնեց բազկաթոռին և քնեց առհավետ:




Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 Մահից քիչ առաջ սկսեց անկողնում բարձացնել ձեռքերը,ասես նվագախումբ էր ղեկավարում:Ինչ-որ մեկը ցանկացավ ուղղել վերմակը,սակայն նա նշան արեց՝չխանգարել իրեն:
-Թույլ տվեք ինձ վերջին անգամ վայելել երաժշտության հնչյունները:
Մի քանի րոպե  հետո մեծ կոմպոզիտորը վախճանվեց:



Նապոլեոն Բոնապարտ

-Զորքերի շարասյու՜ն...
Նա չավարտեց միտքը...






                                         Օգոստոս Օկտավիանոս

Վերջին րոպեին նա դիմեց բժշկին.
-Եթե ես մեռնեմ,ապա վերջին րոպեին կհրամայեմ կախել քեզ...








Ջորջ Գորդոն Բայրոն

Իր կյանքի վերջին րոպեին նա ասաց.
-Այժմ ինձ քնել է պետք:





Ալբերտ Էնշտեյն

Ազջկան.
-Ես այստեղ իմ գործն ավարտեցի:

2013-08-09

Շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի,-Պ. Սևակ

Պատմում է բանաստեղծուհի Մետաքսեն

Դեկտեմբերյան մի ցրտաշունչ գիշեր սովորականի պես ոտքով տուն էի գնում:Քայլում էի Նիգլիննայա փողոցով դեպի Չեխով:Առատ ձյուն էր եկել ու բարակ մաղմղոցով շարունակվում էր դիզվել:Նոր էի թեքվել Պուշկինյան փողոցը,երբ ինձանից մի 20-30 քայլ առաջ տեսա գլխաբաց մի տղամարդու:Նա հազիվ էր ոտքը ոտքի առաջ դնում:Հազալիս կանգ էր առնում:Մի քանի անգամ գլանակ վառեց:Քայլեց,քայլեց,հետո այնպես փլվեց մայթեզրին,կարծես տակը գորգ էին փռել...
Ես ներքին վախ ունեմ հարբածների նկատմամբ:Ոտքս կախ գցեցի,կռացա՝ իբր կոշիկիս քուղերն եմ կապում ու մի կողմից հետևում էի նրան:Սպասում էի գնար,հետո շարունակեի ճանապարհս:Հարբածը կածես ինքն իրեն խոսեց,ասածը ձեռքի շարժումով մի կողմ շպրտեց ու վեր կացավ,շարունակեց քայլել փողոցն ի վեր:Լուռ,ամայի փողոցում մեր սառած ոտնաձայններն սկսեցին կռվշտել:Նյարդայնացա:Քայլերս արագացրի ,որ անցնեմ առաջ:
 -Ընկերուհի՛,կարելի՞ է Ձեզ ուղեկցել,-ականջիս հասավ նրա օրորվող ռուսերենը:Ծիծաղս եկավ:Իր հալին չէր նայում:Նա խոսքը կրկնեց:
 -Ո՛չ,-իր լեզվով պատասխանեցի՝խոսքը թողնելով բերանում:
 Իմ կոպիտ տոնից վիրավորվեց ու գունագեղ հայհոյանքով աշեց իմ կանացիությունը:Ես ապշեցի:Հայհոյանքը ոչ միայն սրամիտ էր,այլև՝հայերեն:Կանգ առա:Մոտեցավ:
 -Դուք հա՞յ եք,-դիմեցի հայերենով:
 -Այո՜,հայ եմ,-հանկարծակիի եկած՝ուրախացավ:
 -Դուք հարբած եք,-շպրտեցի՝ առանց երեսին նայելու:
 -Ո՜չ,պարզապես մի քիչ խմել եմ...Հետո շատ եմ հոգնել աշխարհից ու հիվանդ եմ երևի:Կարո՞ղ եք զգալ ջերմաստիճանս...
 Մեկնեց ոսկրոտ ձեռքը,որ սառնամանիքի մեջ շատ տաք թվաց,ու զգացի,որ դեմս կանգնած է հիվանդ ու օգնության կարիք զգացող մի հայ:Սիրտս մղկտաց:Շատ էի կարոտել Հայաստանին...
 -Դուք հիբանդ եք,դժվարությամբ եք քայլում,հենվեք ուսիս՝ուղեկցեմ տուն,-առաջարկեցի նրան:
 Ծիծաղեց:
 -Նախ՝ եկ ծանոթանանք,հետո կերևա,թե ով ում պիտի ճանապարհի:Անունդ ի՞նչ է,և ի՞նչ ես կորցրել գիշերվա կեսին Մոսկվայի փողոցներում:
 -Ձերն ի՞նչ է,-ժպտացի,և մի ակնթարթ աչքս սառեց երեսին:
 -Դուքդ չի լինի՞ մեջտեղից կիսես...
 -Կիսեցի...
 -Անունս Պարույր է,ազգանունս ՝Սևակ:
 -Վա՜յ,-բնազդով ետ մղվեցի:
 -Ի՞նչ է,շա՞տ եմ սարսափելի:
 -Ո՜չ,ի՜նչ ես ասում,-շշկլված պաշտպանվեցի ու,երբ անունս և ով լինելս ասացի,լռվեց տեղում ու զարմանքով բացականչեց.
 -Ա՜յ աղջի,էդ դու՞ ես...Ինձ պատմել են,որ դու մի ամիս քնել ես  ինստիտուտի բակում՝նստարանի վրա,ճի՞շտ է...Ախար ամոթ է մեզ...Ուզում էի քեզ տեսնել,տղաները տեղդ չգիտեին: Ասում են՝բանաստեղծ Դմիտրի Սարիբեկյանն էլ Ուրալի հանքերում է աշխատում...
 Եվ գլուխը տարուբերելով ավելացրեց.
 -Մեր հայության ճակատագիրը մեզ կրնկակոխ հետևում է...
 Գնալով քայլերը դժվարանում էին:
 -Մի՜ քաշվիր,հենվիր ուսիս,ինձ դժվար չէ,ուզում ես ՝կշալակեմ,միայն ասա,թե ու՞ր տանեմ...
 -Էս գիշեր ես գնալու տեղ չունեմ...Ես դուրս եկա մի տեղից,որ թափառեմ ու թեթևանամ...Մի նայիր,որ մի քիչ խմած եմ.օղի խմեցի,որ չմրսեմ:Հա,դու չասացիր ,թե էս որտեղի՞ց ես գալիս...Գիշերվա ժամը երեքին ի՞նչ գործ ունես մենակ փողոցում...
 -Հայությունդ բռնե՞ց...

Թողոով մեկ զնգաց ծիծաղս...

2013-08-08

Գարեգին Նժդեհ:Առյուծածին մայրեր

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը

  Միշտ էլ հիշենք,թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ սրտից,նրա սիրուց և արցունքներից,այն արյունից,որ նա թափեց մեզ համար:
  Մայրերը պիտի հովազներ ծնեն,այլ ոչ թե կատու:
  Հայուհին,որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով,որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը,որ կարող է փոխարինել խազափայտի տիրամորը,-հայ կինը ավելի հերոսուհի,քան թախծության մայր պիտի լինի:
 
Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի,այլև մեր սերունդներին անսահման սեր և պաշտամունք պիտի ներշնչի դեպի այդ վերքերը:
  Նա ավելի պիտի  սիրե և հպարտանա,քան կարեկցի:
  Ահա թե ինչու հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է:
  Բնությունը կնոջ ձեռքով է գրում տղամարդկանց սրտի մեջ:
  Նրա հայրենասիրությունը,որպես աստվածային կրակ,բոց,ջերմություն,պիտի արթնացնե թմրած առյուծը իր ժողովրդի մեջ,պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը,պիտի քաղցրացնե  ու հեշտացնի անձնազոհությունը:Ոգիացած հայրենասիորություն,որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ՝անհրաժեշտ՝հայրենիքի անկախության ու հզորության համար:
  Ժողովրդի բարքերը,-գովելի թե պարսավելի,-կախում ունեն մայրերից:
  Հաճախ վիրավոր,բայց հոգեպես անպարտելի.միայն նման ժողովուրդներն են հաղթում պատմության մեջ:
  Հաջողում են նրանք,որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության:Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները,որովհետև մարդկության ընտանիքի  բոլոր անդամները/մեր մտավորականության որոշ մասից զատ/,գիտեն,որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ,որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին ,եթե վերջինների մեջ չի նվազել սերը դեպի հարազատ երկրամասը:
  Իսկ սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը:
  Հայ կինը:
  Սրա միջոցով հեղափոխենք հայ ընտանիքը,այդ վերջինի միջոցով՝հայությունը:
  Սկսենք հայ կնոջից,աշխատենք անդուլ,մինչև որ սրա կաթը կդառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

  Հարենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:
  Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստությոան հրավիրենք գաղութահայության ազգայնորեն սկարացած տարրերը:Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն ,եռագույնը, անկախության մայիսը՝սրբությունները մեր ցեղի:Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը,մեկ էլ կրկնենք,չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնանք արիադավան և արիախնամ:Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
  Ունենանք առյուծածին մայրեր,որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանողարվեստական ամրությունից:
  Ամեն ինչ՝սեր,հարգանք,ակնածանք,հայրենասեր մորը:

Մարդկությունը երջանիկ կլինե՞ր,եթե բռնակալները կարողանային հասակ առնել...


Նապոլեոն  Բոնապարտ ->ծնվել է 1769թ-ի օգոստոսի 15-ին  Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում:1799-1804 թթ եղել է Ֆրանսիական Հանրապետության առաին կոնսուլ,1804-1815 թթ՝ֆրանսիացիների կայսր,ֆրանսիական զորավար և պետական գործիչ:
Հասակը՝161-162 սմ



Վլադիմիր Իլյիչ Լենին --> Ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար,Ռուսական Խորհրդային  Սոցիալիստական առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922թ-իցմարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման շնորհիվ այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց <<մարքսիզմ-լենինիզմ>>:
հասակը՝160-162 սմ



Իոսիֆ Ստալին (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի) ,նշանավոր կուսակցական քաղաքական գործիչ,կոմունիստական կուսակցության առաջնորդ:1920-ական թթ. դարձել է երկրի,չաև ամբողջ Սովետմիության առաջնորդ:Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը:Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները:Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում/1879-1953 թթ/:
Հասակը՝164 սմ





                                          Լավրենտին Բերիան->

 Ստալինի մահից հետո, նա փաստացի դառնում է երկրի ղեկավարներից մեկը. Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և ներքին գործերի նախարար:
Մալենկովին և Խրուշչովին դուր չէին գալիս նրա քաղաքական հայացքները ևնրանք  կազմակերպում են Բերիայի ձերբակալությունը: Բերիան մեղադրվում է պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ: Դատարանը նրան մահապատժի է դատապարտում, և 1953-ի դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվում է:

Հասակը՝163 սմ




Ադոլֆ Հիտլեր ->  գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) և բռնապետը (ֆյուրերը) 1934-1945թթ.:
Հասակը՝ 158 սմ

2013-06-16

Պրեմիերա.Լիլիթ Հովհաննիսյան

Վերջապես…
Վերջապես նոր տեսահոլովակ,որին այդպես անհամբեր սպասում էինք:
Երեկ /15,06,2013/ կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի նոր <<Գնչու>> երգի հիման վրա նկարահանած  տեսահոլովակը/ռեժ.՝Արեն Բայադյան/:









Ըստ իս/և մի հոծ զանգվածի/այն ուղղակի հրաշալի էր՝վառ գունավորմամաբ,ուրախ տրամադրությամբ,պայծառ:



Այն,որ Լիլիթը միշտ փայլում է,դրանում ոչ մի կասկած,բայց որ ամեն անգամ կարողանում է այսպես  գեղեցիկ լուծումներ գտնել իր կերպարի անթերիության համար,դա արդեն մեղմ ասած զարմացնում է:Լիլիթին գնչուհու դերում տեսնելը նորություն չէր/նրա too-too-too տեսահոլովակը/,բայց արդեն նոր կերպավորումը լրիվ այլ շունչ էր հաղորդում տեսահոլովակին,մի խոսքով ՝գեղեցիկի…ու…էլի գեղեցիկի համադրում:







Այսպես բարձր տրամադրությամբ,մեծ ոգևորությամբ պրեմիերաից հետո սկսեցի թերթել մեր <<մակարդակով>> լրատվական կայքերը,ու ի՞՞նչ…..առանձնապես ոչ մի նորություն,ուղղակի ևս մեկ անգամ զզվանք ապրեցի էս ազգից:
Ինչպե՞ս կարելի է  այդ աստիճան չար լինել,նախանձ ու թունավոր մտքի ու լեզվի տեր:Ես մինչ այժմ չեմ հիշում մի դեպք,որ ես քոմենթ թողնեմ ինչ որ մի հոդվածի ներքո հայհոյախառն կամ վիրավորական արտահայտություններով,առավել ևս երբ այդ նյութի հեղինակը ինչ որ աշխատանք է տարել:




Առաջին հերթին հարգելով մարդու աշխատանքը,աշխատելու փորձերը կարելի է բավարարվել միայն անձնական վերաբերմունք արտահայտելով,ինչպես՝<<ընդհանրապես դուրս չեկավ>>,<<իմ կարծիքով էտքան էլ լավը չէր կամ լավը չէր>> և այլն,այլ ոչ թե ինչքան ցինիկ ու դուրսընկած բառապաշար կա գործի դնելով գրել.<<էս աղջիկը լրիվ ոչխարա>>,<<տո ասա դու երբ ես ձեռքով լվացք արել>>,<<հիմա էլ նոր սերյալ ա սկսվում>> ,<<թուրք մարդու նման անուղեղա էս աղջիկը>> և այլն,և այլն:
Այ հիմա ասեմ,բա քեզ ովա ասել այ….եսիմ ինչ,որ դու էտքան ոչխարից տարբերվում ես,մի հատ քեզ հայելում նայել ես ,որ ուրիշին պիտակավորում ես/այն էլ աղջիկ,ամոթ է,գոնե սեռիցդ ամաչի քոմենթելիս,ու բառապաշար շռայլելիս/:Կամ մյուսը իր հավատով ձեռք է  առնում:Էդ խեղկատակը անգամ չի հասկանում ,որ ինքը տեղով ձեռառնելիքա,եթե հաշվի ենք առնում իրա սահմանափակ ուղեղի անսահմանափակ ու անօգտակար աշխատանքը:Ասա ազիզ ջան,կարողա գիտես Լիլիթը գերբնական ծնունդա,էդ աղջիկն էլ բոլորի նման մորից է ծնվել,հետևապես լվացք անել էլ կիմանա ոնց անես:Կամ էդ ինչ կարգի քեզ հուզեց էդ աղջկա լվացք անելը,,կարողա դու կարոտ ես մաքուր շորի….



Կամ մյուս դեգեներատը ,ասա տո մեծ թուրքը դու ես է,որ մարդուն կարում ես էտ կարգի ատես,էն էլ ազգակցիդ,ու նրա մասին այ տենց արտահայտվես,քո նման  են լինում էլի մշակութային դավաճանները:Եթե էսօր դու ամեն մի երաժշտության մեջ փորձես արևելյան մելիզմներ գտնել,ու դա ձեռքիդ դրոշակ դարձրած պրոպագանդես,կողքից ազերներն ու թուրքերն էլ կասեն  ՝<<տեսեք-տեսեք հայերը մեր մշակույթը իրենցով են անում>>:Ու դա ու՞մ պատիվ կբերի:Միգուցե հենց քե՞զ այ կիսաթուրքացած արտադրություն:


Մի խոսքով գրելուց առաջ կարելի է մտածել,հա ի դեպ մտածել գլխով,ոչ թե…
Իսկ Լիլիթին կուզեի ասել միայն,կեցցես ևս մեկ անգամ,դու չես թողնում ,որ շոու բիզնեսը մեռնի,իսկ թե ինչ ոճ ես ներկայացնում ,թե ում է դուր գալիս ներկայացրածդ կամ ոչ,միևնույն է դու քո առաջատար դիրքերից չես իջնում:

Հետևապես  երբեք նման/վերոնկարագրյալ/ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ  ոչնչի տեղ չդնելով շարունակիր ուրախացնել մեզ՝քեզ սիրողներին ու քո երգարվեստը գնահատողներին:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...